Մանդելայի էֆեկտը / S01E07 / Փանահ Խան. ինչպես թուրքը փորձեց «բնավորվել» Արցախում
07/03/2026
Համաշխարհային պատմագիտությանը հայտնի չէ որևէ տեսակի փաստ, որ Ղարաբաղում հայերից առաջ ինչ-որ ժողովուրդ է ապրել: Ավելին՝ մասնագիտական խիղճ ու հարգանք ունեցող ցանկացած պատմաբան կհավաստի, որ Արցախը հայ ժողովրդի ձևավորման օրրաներից է, և երբ տեղի է ունեցել անցումը հոմոսապիենսից դեպի էթնիկ միավոր, ապա Ղարաբաղի տարածքի հոմոսապիենսը դարձել է հայ մարդ՝ լեզվով, մշակույթով և կրոնածիսական համակարգով: Այս թողարկման ընթացքում փորձենք հասկանալ՝ ինչպես, երբ, ինչ պայմաններում, ում շնորհիվ և ում հանցանքի հետևանքով թուրքախոս տարրը մուտք գործեց և փորձեց բնավորվել Ղարաբաղում: