Մանդելայի էֆեկտը / S01E09 / Մալվինները Արգենտինայինն են․ անավարտ պատերազմ
09/09/2026
«Մալվինները Արգենտինայինն են» արտահայտության հետևում կանգնած է գրեթե երկու հարյուր տարվա տարածքային վեճի պատմություն և 74-օրյա պատերազմ:
Խնդրի էությունը հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ու՞մ էին պատկանում Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիները մինչև 1833 թվականը, ինչու՞ Արգենտինան 1982-ին որոշեց ներխուժել Մալվիններ, ինչպե՞ս Մարգարեթ Թետչերը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ուղարկեց բրիտանական նավատորմը, ի՞նչ սխալներ թույլ տվեցին արգենտինացի գեներալները և ինչպե՞ այդ պարտությունն Արգենտինայում իշխող ռեժիմի վերջը դրեց:
Ի վերջո, անհրաժեշտ է հստակորեն ախտորոշել խնդիրը. արդյո՞ք Ֆոլկլենդյան պատերազմն իսկապես ավարտվել է, թե՞ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դաշտում բացված «Las Malvinas son Argentinas» գրությամբ պաստառը ցույց է տալիս, որ պատերազմը պարզապես շարունակվում է այլ միջոցներով, իսկ Արգենտինայում Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիներն իրենց վզին փաթաթված թոկ չեն համարել, չեն համարում և չեն համարելու: