Մանդելայի էֆեկտը / S01E08 /Բաքվի դավադիր ժողովը. Հայաստանի խորհրդայնացումը
09/09/2026
Երբ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղությունից և ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերություններից, պետք է կրկին վերհիշել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության քիչ հայտնի, կարելի է ասել նույնիսկ մոռացված էջերը, որոնք օգնում են լույս սփռել նաև մեր օրերում Ադրբեջանի հետ հարաբերությունների էության, փիլիսոփայության ու դրանց կառուցվածքի վրա:
Օգնում են հասկանալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ձեռագիրն ու վարքաբանությունը, որը նույնիսկ 100 տարի անց չի փոխվել:«Մանդելայի էֆեկտի» այս թողարկումը նվիրված է հետևյալ հարցերի պարզաբանմանը. ինչպես 1920 թվականին բոլշևիկյան դարձած Ադրբեջանը Հայաստանի ու հայերի հետ հարաբերություններում ոչ մի կերպ չհրաժարվեց իր նախորդի` Մուսավաթական Ադրբեջանի նպատակներից ու գործելաոճից, ինչպես ազգամիջյան հարաբերություններում բոլշևիկ թուրքերը որևէ կերպ չէին տարբերվում մուսավաթական կամ երտթուրքական, հետո նաև քեմալական պարագլուխներից, ինչպես էին թուրք բոլշևիկները Բաքվում դեռ իշխանությունը չհաստատած փորձում րոպե առաջ զավթել հայկական տարածքները, ինչպես Բաքվի 1920թ. «դավադիր ժողովը» նախապատրաստեց 1920թ. թուրք-հայկական պատերազմն ու Հայաստանի խորհրդայնացումը: