BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս համոզիչ լինել ղեկավարության հետ շփումներու

Ինչպե՞ս համոզիչ լինել ղեկավարության հետ շփումներում․ 7 աշխատող խորհուրդ



  • Մի համեմատեք մասնագետներին ոչ մասնագետների հետ




Մենք բոլորս էլ մարդ ենք, աշխատում կամ պատրաստվում ենք աշխատել նույն նախագծի վրա: Ավելի լավ է խոսել էության մասին:


  • Եթե խնդիրներ կան, մի շտապիր դիմել ղեկավարին




Խնդիրները պետք է ներկայացնել լուծումների հետ, որոնք կարելի է քննարկել, ձևափոխել: Իսկ երբ գալիս եք առանց լուծման, դա պարզապես վրդովեցուցիչ է:


  • Նախօրոք պատրաստվեք հանդիպմանը




Ընդհանրապես, լավ կլինի նախապատրաստվել բոլոր հանդիպումներին: Դա կօգնի թեմատիկ խոսակցության ընթացքում ճիշտ կողմնորոշվել և պատրաստ լինել պատասխանել ցանկացած հարցի: Նույնիսկ եթե ակնկալվում է, որ հանդիպումը կտևի ընդամենը 5 րոպե:
 


Կարդացեք նաև․ 





  • Անմիջապես բարձրաձայնեք հանդիպման նպատակի մասին




Նպատակը պետք է լինի հստակ ձևակերպված: Առաջին իսկ խոսքից պետք է հասկանալի լինի, թե ինչ եք ուզում: Մի կողմ դրեք «քնարական նախապատմությունը», խնայեք ժամանակն ու գործից խոսեք։


  • Պնդումներն ամրագրեք փաստերով




Պետք չէ բողոքել, վատաբանել գործընկերներին կամ մրցակիցներին: Կարծիքներն ու դատողությունները ձեզ պահեք, առավել ևս, եթե փաստեր չկան:


  • Եթե զգում եք, որ ձեր առաջարկը կարող են մերժել, ընտրության հնարավորություն տվեք




Ընտրելը միշտ ավելի հեշտ է, քան համաձայնություն ստանալ միակ տարբերակի վերաբերյալ: Ահա թե ինչու է անհրաժեշտ հանդիպման ժամանակ մի քան տարբերակ առաջարկել:


  • Օգնեք ընտրել ձեր առաջարկած տարբերակը




Օրինակ՝ նկարագրեք որոշման կամ հապաղման հետևանքները: Ղեկավարին ավելի հեշտ է ասել «այո» կամ «ոչ»: Օգնեք կողմնորոշվել:

Տարածել