JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս հեշտությամբ դուրս գալ բանակցային դժվար գոր

Ինչպե՞ս հեշտությամբ դուրս գալ բանակցային դժվար գործընթացներից․ ահա մի քանի խորհուրդ

Շահում է նա, ով առաջին քայլն է անում


Ինչպես է սա աշխատում: 2012 թվականին Էլ Ռոտը և Լլոյդ Շեպլին տնտեսագիտությունից Նոբելյան մրցանակ ստացան շուկայական մոդելների կայուն բաշխման ու գործնական կիրառման տեսության համար: Նրանք դիտարկել էին երկու բազմությունից վերահամադրության ձևավորումը՝ համաձայն այդ զույգի յուրաքանչյուր մասնակցի նախընտրության: Դա, մասնավորապես, կարող է լինել ընտանիքների ձևավորումը բազմաթիվ կանանցից ու տղամարդկանցից (հարսանեկան շուկայի մոդելը), ուր բազմության յուրաքանչյուր մասնակից այլ բազմության մասնակիցների մեջ սեփական նախընտրություններն ունի: Ռոտն ու Շեպլին ապացուցեցին, որ առավելություն է ստանում նա, ով առաջինն է առաջարկություն անում:
Ի՞նչ է դրանից հետևում: Պրոակտիվ մարդիկ այլ հավասար պայմանների դեպքում միշտ լավագույն «պատառն» է ստանում:
Ինչպե՞ս օգտագործել: Ամենակարևորն ու ամենաբարդը սեփական նախընտրությունները որոշելն է: Որպես օրինակ վերցնենք ազատ շուկայի մոդելը: Ով առաջինն է առաջարկություն անում, պետք է հստակորեն հասկանա, ինչ է իր համար կարևոր՝ որ կինը շիկահե՞ր լինի, թե՞ որ համեղ պատրաստի: Այլապես նա կստանա, իհարկե, լավագույն տարբերակը, բայց ինչ-որ ուրիշի:
Նախքան հակառակորդին ինչ-որ բան առաջարկելը համոզվեք, որ դա հենց այն է, ինչ ինքներդ եք ուզում:


Կարդացեք նաև․



Պլան «Բ»-ն ամենա-ամենան է


Ինչպե՞ս է սա աշխատում: Քննարկվող համաձայնագրին լավագույն այլընտրանք ունենալու կարևորության մասին գրվել է բանակցության ցանկացած գրքում: Դա այն է, ինչ անում ենք, երբ պայմանավորվել չի հաջողվում: Աչքի առաջ ունեցեք այլ մատակարար, քննարկեք միաժամանակ մի քանի գնորդի հետ համագործակցելու հնարավորությունը կամ էլ դատական փաստաթղթեր նախապատրաստեք. որքան ձեզ համար ավելի լավն է բանակցության հարցի այլընտրանքը, այնքան ուժեղ է այդ բանակցություններում ձեր դիրքը:
Ի՞նչ է սրանից հետևում: Պայմանավորվածության չհասնելուն տպավորիչ այլընտրանք մտածեք:
Ինչպե՞ս օգտագործել: Եթե այլընտրանք չեք տեսնում, բանակցության մի՛ գնացեք: Քանի որ գործարքի գինն այդ դեպքում ձեզ համար կձգտի անվերջանալիության:
Ձեզ համար լավ այլընտրանք մտածեք, իսկ հակառակորդի համար՝ վատը: Ցույց տվեք նրան՝ ինչից կարող է նա զրկվել, եթե չհամագործակցի ձեզ հետ:
Մյուս կողմից՝ պատկերեք իրադարձությունների հաջող զարգացման պատկերն այն դեպքում, եթե պայմանավորվածության հասնեք: Արժանահավատության համար մանրամասներ ավելացրեք: Ի՞նչ կստանա արդյունքում ձեր հակառակորդը, ինչո՞ւ է դա նրա համար լավ, ի՞նչ թույլ կտա դա նրան ստանալ հետագայում, ի՞նչ հեռանկարներ կբացի: Մեկի համար լավ է աշխատում բացասական հետևանքներից խուսափելու մոտիվացիան, մյուսի համար՝ շահույթի ձգտելունը: Օգտագործեք երկուսն էլ:

Տարածել