JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչո՞ւ ենք սխալ որոշումներ կայացնում և ինչպե՞ս կառ

Ինչո՞ւ ենք սխալ որոշումներ կայացնում և ինչպե՞ս կառավարել պրոցեսը

Պատկերացրեք, որ որոշել եք նոր բան անել, օրինակ՝ յոգայի պարապմունքի մասնակցել: Անհանգստանում եք, որ գուցե չկարողանաք ամեն ինչ անել այնպես, ինչպես մյուսները: Դուք տեղավորվում եք հեռու անկյունում, որպեսզի աննկատ մնաք: Ցանկացած ասված բառ ու շշուկ Ձեզ եք վերագրում: Համոզված եք, որ մյուսները ծաղրում են Ձեր անփորձ լինելը: Ի վերջո, խոստանում եք, որ էլ երբեք չեք վերադառնա այդտեղ:
Սա հաստատում է, որ մարդը փնտրում է ցանկացած մանրուք, որպեսզի ապացուցի իր տեսակետը, բարդույթներն ու վախերը: Այդպիսի տրամադրվածությամբ նա, հաստատ, կգտնի բոլոր ապացույցները՝ առանց կասկածելու, որ մյուսները զբաղված են իրենց գործով, ու ոչ ոք իր վրա ուշադրություն չի էլ դարձնում: Հոգեբանները սա կկոչեին կանխակալ համոզմունք:

Ինչո՞ւ է մարդուն բնորոշ կանխակալ համոզմունքը


Խնդիրն այն է, որ մենք չենք սիրում սխալվել: Այդպիսին է մարդը: Սխալվել՝ նշանակում է, որ մենք բավականաչափ խելացի չենք: Այդ իսկ պատճառով փնտրում ենք այն, ինչը կապացուցի մեր ճշմարտացիությունը:


Կարդացեք նաև.



Ինչպե՞ս շտկել իրավիճակը


Ավելի հետաքրքրասեր եղեք, քիչ՝ կասկածամիտ: Երբ մարդու հետ զրույցի եք բռնվում, որպեսզի ամեն գնով ապացուցեք Ձեր տեսակետը, Դուք կանխակալ համոզմունք ունեք:
Դպրոցականների երկու խումբ մասնակցել է հետազոտության: Առաջին խմբի մասնակիցները սխալվելու վախից միշտ խուսափել են բարդություններից: Երկրորդ խմբի մասնակիցները, հակառակը, էնտուզիազմով են մոտեցել ցանկացած բարդ խնդրի՝ այն ընդունելով որպես նոր բան սովորելու շանս: Նրանք չեն վախեցել սխալվել: Արդյունքում երկրորդ խմբի մասնակիցներն ավելի շատ հաջողություն են գրանցել, քան առաջին խմբի դպրոցականները:
Մի փորձեք ապացուցել, որ ճիշտ եք, պարզապես ուսումնասիրեք աշխարհը և դա ընդունեք՝ որպես անգին փորձ: Սխալվեք, որպեսզի նոր բաներ իմանաք:

Իմացեք և ընդունեք դիմացինի տեսակետը


Սա կօգնի խմբագրել Ձեր մոտեցումը տվյալ իրավիճակին: Մենք կարող ենք փոխել նույնիսկ մեր ամենախորին համոզմունքները՝ մեզ շրջապատելով մարդկանցով, որոնց տեսակետն արմատապես տարբեր է մերինից:


LIFEHACKER

Տարածել