Ինչո՞ւ է Ալիևը բանտից ազատում քաղբանտարկյալներին
Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց համաներման հրամանագիր: 148 դատապարտյալների թվում ազատ արձակվեցին նաև 15 քաղբանտարկյալներ: Ադրբեջանում կարծում են, որ այս քայլով Ալիևը փորձեց չեզոքացնել Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ հայտնվելու և հնարավոր տնտեսական պատժամիջոցների վտանգը: Պատահական չէ, որ Եվրոպան ու Միացյալ նահանգներն անմիջապես արձագանքեցին: Եվրոպական խորհրդարանն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունեցին Ալիևի քայլը, սակայն պահանջեցին ազատ արձակել նաև մնացած քաղբանտարկյալներին:
Ազատության մեջ է հայտնվել Ալիևի գլխավոր քննադատներից իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:
[caption id="attachment_30323" align="alignleft" width="263"]Ժամանակի մեջ քարացած կրոնավանը
[caption id="attachment_30325" align="alignleft" width="301"]«Давай до Свидания» տեսանյութից հետո: Տեսանյությում երգողը Մամեդովը չէ, սակայն հենց «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագրին է վերագրվում տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Ալիևի իշխանությունը երգի բառերում տեսել էր ընդդիմադիր միտումներ, իբր «Давай до Свидания» խոսքերն ուղղված էին հենց Ալիևին: Տեսահոլովակի հրապարակումից հետո 2012 թվականին 54-ամյա Հիլալ Մամեդովի մոտ «հանկարծ» հայտնաբերեցին թմրանյութ և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման:
«Որպես ցանկացած քաղաքացու պարտք՝ անշուշտ ցանկանում եմ շարունակել իմ պայքարը հանուն իրավունքի և արդարության: Ուզում եմ, որ պայքարը թե մամուլում, թե հասարակության մեջ լինի: Պարբերաբար կարդալու եք իմ հոդվածները: Ձեռքիցս եկածն անելու եմ, որ ոչ թե խոսքի վրա, այլ գործնականում ունենանք ժողովրդավարական երկիր»:
Ազատության մեջ են հայտնվել նաև Ադրբեջանում հայտնի այլ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու իրավապաշտպաններ՝ Թոֆիք Յաղուբլուն և Յադիգար Սադիգովը(երկուսն էլ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ), երիտասարդական NİDA ընդդիմադիր շարժման 4 ակտիվիստներ, Ադրբեջանում մարդու իրավունքների մասին մշտապես բարձրաձայնող Անար Մամեդլին:
Համաներման ցուցակում չեն հայտնվել ու շարունակում են բանտում մնալ Ազատություն ռադիոկայանի հայտնի լրագրող, Ալիևների ֆինանսական ահռելի կայսրությունը բացահայտած ու ֆինանսական խարդախությունների կեղծ մեղադրանքով բանտարկված Խադիջա Իսմայիլովան, որի հայցը առաջիկայում քննելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Անազատության մեջ է նաև ընդդիմության առաջնորդներից «Հանրապետական այլընտրանք» կամ REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը, որին ձերբակալել են 2013 թվականին Իսմայիլլի բնակավայրում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ու դատապարտել 7 տարվա բանտարկության: Հարկերից խուսափելու ավանդական մեղադրանքով դատապարտվել է փաստաբան ու իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը:
Այս և 8 տասնյակ այլ մարդկանց համաշխարհային իրավապաշտպան կազմակերպություններն ու եվրոոպական կառույցները ճանաչել են «խղճի դատապարտյալներ»:
Մինչև Ալիևի համաներման հրամանագիրը Ադրբեջանում կար 93 քաղբանտարկյալ: Դրանից հետո մնացած 78-ը Ադրբեջանի նման փոքր երկրի համար բավական մեծ թիվ են կազմում: Արևմուտքում հասկանում են, որ Ալիևի քայլը ավելի շատ ձևական էր, քաղբանտարկյալների «ծանր հրետանին» դեռևս բանտում է: Հետևաբար Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մնում է ուժի մեջ: