FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Նմա՞ն են արդյոք Կատալոնիայի և Արցա

[Իրականում՝ ոչ] Նմա՞ն են արդյոք Կատալոնիայի և Արցախի ինքնորոշումները

Նմա՞ն են արդյոք Կատալոնիայի և Արցախի ինքնորոշումները


 
Կատալոնիայի ինքնորոշումը նման է Արցախի խնդրին, որովհետև այն պատմական ձգտում է: Կատալոնիան կազմավորվեց 988 թ., երբ Բարսելոնայի կոմսությունն անկախացավ: Այնուհետև Կատալոնիան միավորվեց Կաստիլիայի և Արագոնի թագավորությունների հետ, ու ստեղծվեց Իսպանիա թագավորությունը: Այդ ժամանակից սկսած` իսպանական միապետները ձգտում էին ձուլել ներքին ինքնավարությունը պահպանած կատալոնացիներին և ճնշել նրանց ազգային ինքնագիտակցությունը: Ամենածավալուն ապստամբությունը Հնձվորների պատերազմն էր (1640-52 թթ.): Կատալոնացիները 1871-ին են անկախանալու անհաջող փորձ արել և 1930-ականներին: 1979 թվականին Կատալոնիայում կրկին սկսվեց ազգային շարժում, որը հանգեցրեց ինքնավար շրջանի կարգավիճակի` սեփական կառավարությամբ և խորհրդարանով:
Նոր ժամանակաշրջանում ազգային տրամադրությունների աճի ֆոնին Իսպանիայի կենտրոնական իշխանությունը 2006 թ. Կատալոնիային տվեց ինքնավարության նոր կարգավիճակ՝ ֆինանսական ինքնուրույնության ընդլայնմամբ: 2009-10 թթ. տեղի ունեցավ Կատալոնիայի անկախության համար ոչ պաշտոնական հարցում-հանրաքվե: Հարցվածների 90 %-ը արտահայտվեց անկախության օգտին: 2013 թ. հունվարի 23-ին հրապարակվեց ‹‹Ինքնորոշման հռչակագիրը››: 2014 թ. նոյեմբերի 9-ին նշանակվեց անկախության հանրաքվեն: Իսպանիայի կենտրոնական իշխանության հակազդեցության ու կոշտ քայլերի պատճառով անկախության հանրաքվեն վերանվանվեց «քաղաքացիների ոչ պաշտոնական հարցում»:
Կատալոնիայի անկախությունն ու Արցախի ինքնորոշումը նման են, որովհետև խնդիրը էթնիկական է: Կատալոնացիները ձևավորվել են վաղ միջնադարում վեստգոթական և ալանական ցեղերի համակեցության արդյունքում: Նրանք ռոմանական լեզվախմբին պատկանող էթնոս են:  
 

Բայց մի՞թե Կատալոնիայի և Արցախի ինքնորոշումները նման են. իրականում` ո՛չ


 
Ո՛չ:  Իսպանացիների և կատալոնացիների միջև իսկապես էթնիկ խնդիր կա, բայց Կատալոնիայի բնակչության միայն 35 տոկոսն է էթնիկ կատալոնացի, բնակչության 45 %-ը իսպանացի է: Մնացած 14 տոկոսը` այլազգի: Այսինքն` եթե էթնիկ խնդիրը դիտարկելու լինենք, կատալոնացիները հենց Կատալոնիայում փոքրամասնություն են:
Արցախի և Կատալոնիայի ինքնորոշումները նման չեն, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի՝ իսպանացիները էթնոսով պայմանավորված ջարդեր չեն իրականացրել ո՛չ Մադրիդում և ո՛չ էլ այլ մեծ քաղաքներում, ինչպես դա արվեց Բաքվում ու Սումգայիթում: Եվ այս պոռթկումն ամենևին էլ պաշտոնական Մադրիդի ջարդերի հետևանքը չէ:
Արցախի և Կատալոնիայի անկախությունները նման չեն, որովհետև Կատալոնիան իր աշխարհագրական դիրքի ու տուրիստական ենթակառուցվածքների շնորհիվ ամեն տարի միլիարդավոր դոլարներ է ստանում և ցանկանում է դրանք ինքնուրույն ծախսել: Իսկ Արցախի խնդրում ֆինանսական հարստությունը երբեք չի եղել գործոն, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանը սնող տարածք:
Ամենակարևորը՝ ԼՂԻՄ անկախացումը բացարձակապես չէր հակասում Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ սահմանադրություններին: Արցախն անկախացավ` պահպանելով գործող օրենսդրության տառն ու ոգին:
 

Հիմա` իրո՞ք Կատալոնիայի և Արցախի ինքնորոշումները նման են


 
Պարզ է, որ ինքնորոշման իրավունքին հիմնականում դեմ են այն տերությունները, որոնց տարածքում բազմաթիվ ժողովուրդներ են ապրում իրենց բնիկ հողում: Արցախցիները լավ գիտեն, թե ինչ է պատահում, երբ ինքնորոշման իրավունքը բախվում է տարածքային ամբողջականության սկզբունքին:
Ինքնորոշման իրավունքը գալիս է 18-րդ դարի վերջից, երբ պապական անկլավները հանրաքվեով միացան Ֆրանսիային (1792): 20-րդ դարի առաջին քառորդում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը հռչակեցին ԱՄՆ նախագահ Վիլսոնը և ռուս բոլշևիկները:  
Տարածքային ամբողջականության թեզը գերտերությունների համար կուլտային դարձավ հատկապես 2-րդ համաշխարհայինի ավարտից հետո, երբ ամրագրվեց աշխարհի նոր բաժանումը՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի փոխզիջումներով: Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը սահմանում է, որ ամեն երկիր պետք է ձեռնպահ մնա այն բոլոր գործողություններից, որոնք ուղղված են մեկ այլ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության լիակատար կամ մասնակի խաթարմանը:
Ընդսմին տարածքային ամբողջականության սկզբունքը նախ և առաջ ու առավելապես դիտարկվում է որպես պաշտպանություն, եթե որևէ երկրի դեմ արտաքին ագրեսիա է կատարվում: ՄԱԿ-ի կանոնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պետք է չսպառնան որևէ երկրի կամ ուժ չկիրառեն որևէ երկրի դեմ՝ այդպիսով խաթարելով նրա տարածքային անձեռնմխելիությունը կամ քաղաքական անկախությունը:
Բայց այստեղ մի մեծ Բայց կա. այս սկզբունքը վերաբերում է միայն այն երկրներին, որոնք «իրենց գործողություններում պահպանում են ժողովուրդների իրավահավասարությունն ու [հարգում են նրանց] ինքնորոշումը»:
Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգայնորեն ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ այն երկրների համար, որոնք ՉԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ իրենց տարածքի ժողովուրդների իրավահավասարությունը և այդ ժողովուրդներին ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ինքնորոշվել: Ավելին, այս հռչակագիրը, որն ԱՐԳԵԼՈՒՄ Է երկրների մասնատմանը հանգեցնող գործողությունները, ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ միջազգային ճանաչումն այն նորաստեղծ երկրների, որոնք միակողմանի դուրս են եկել այլ երկրների կազմից:
Վենետիկի հանձնաժողովը 1999-ին ուսումնասիրել է այս սահմանադրական հակասությունների դրսևորումները և եզրակացրել, որ ինքնորոշումը որոշ դեպքերում ապագաղութացումն է, որոշ դեպքերում՝ ժամանակի ընթացքում կայացած պետությունների անկախացումը, երբեմն էլ՝ տիրապետող երկրի ներսում լայն ինքնավարությունը:
Ընդ որում ԵԽԽՎ-ն Ստրասբուրգում 2011-ին ընդունել է № 1832 ռեզոլյուցիան, ըստ որի՝ «էթնիկ փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը չի նախատեսում ավտոմատ կերպով անջատվելու իրավունք: Այն նախ և առաջ պետք է իրականացվի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ»: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է ձեռնպահ մնան «ապօրինի անջատված տարածքների փաստացի իշխանությունների ճանաչումից կամ դրանց սատարելուց: Նաև չպետք է ճանաչեն այն անջատված միավորների իշխանություններին, որոնք ստացել են օտարերկրյա ռազմական ինտերվենցիաների աջակցությունը»:


[Իրականում՝ ոչ] շարքից կարդացեք նաև.



Վերջնականապես խճճվելու համար պետք է միայն ավելացնել, որ միջազգային իրավունքի մասնագետները մինչև այսօր էլ չեն կարողանում հստակ սահմանել, թե ազգային-ազատագրական շարժումը կամ ինքնորոշման իրավունքի համար պայքարն ինչով է տարբերվում անջատողականությունից: Այս մասին հնչող տեսակետները գիտական չեն, խիստ քաղաքականացված են և կապված են ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի հետ: Միայն կարելի է որոշակիորեն ասել, որ ազգային-ազատագրական շարժումը կամ ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանրային գիտակցության մեջ դրական ընկալում ունի, սեպարատիզմը՝ բացասական:
Ահա ինչու ադրբեջանցիները ձգտում են Արցախի ինքնորոշումը միջազգային ատյաններում ներկայացնել որպես սեպարատիստական շարժում: Իսպանացիներն էլ ձգտում են կատալոնացիների իրականացրած թերի պլեբիսցիտը կամ կիսալեգիտիմ սեպարատիզմը ներկայացնել որպես ապօրինի անջատողականություն:
 

Տարածել