[Մեկ ամիս Newmag-ի հետ] Գրքի դիզայն. Էդիկ Պողոսյան
«Բիբարը փոքր է. չխաբվես, կեր, տես՝ որքա՜ն կվառվես». իրանական ասացվածքով Էդիկ Պողոսյանը հիմնավորում է, թե ինչու չպետք է գրքին մի աչքով նայել: Բովանդակությունն ու դիզայնը պետք է դիտարկել տարբեր հարթությունների մեջ: Գիրքը նվազագույնը երկու ստեղծագործողների աշխատանք է. գրողը գրում է բովանդակությունը, դիզայները ձևավորում է այն:
Զանգակ գրատանը Newmag-իգլխավոր դիզայներն իր աշխատանքների վրա բացատրում է, թե ինչպիսին չպետք է լինի գրքի դիզայնը: Մարկ Մենսոնի առաջին գրքի հայերեն տարբերակը հիմա շուկայում երկու դիզայնով է:
Շատ կարևոր է հրատարակիչ-դիզայներ գործակցությունը: Երկուսն էլ պետք է փոխզիջումների միջոցով կրկնապատկեն աշխատանքի արդյունքն ու ստանան գեղեցիկ շապիկ, որը հրատարակչի, վաճառողի և ընթերցողի ճաշակով կլինի: Էդիկ Պողոսյանի խոսքով, Հայաստանում սա մեծ խնդիր է:
Newmag-ի գլխավոր դիզայների մաստեր կլասին մասնակցեցին նաև դիզայներներ: Բոլորը միաձայն նշեցին, որ Հայաստանում այս ոլորտը զարգանալու կարիք ունի:
Գրքի դիզայնի մասին բաց դասախոսությունը կայացավ «Մեկ ամիս Newmag-ի հետ» միջոցառման շրջանակում: Փետրվարին Զանգակում Newmag-ը ներկայացնում է հրատարակչական ոլորտի տենդենցները, կազմակերպում գրքերի շնորհանդեսներ: Մյուս թեման Newmag-ի հրատարակած Ազնավուրի երեք գրքերն են: Զանգակ գրատան Աբովյան մասնաճյողում թարգմանիչները կզրուցեն Ազնավուրի գրական ժառանգության մասին:
[embed]https://www.youtube.com/watch?v=Dhk-rVAf5TA[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում