BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ո՞րն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի առանձնա

Ո՞րն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի առանձնահատկությունը

newmag-y-n

Գրքերի կատալոգները լի են ծավալուն ցանկերով, որ խորհուրդներ են առաջարկում՝ ինչպես փոխել աշխատանքային սովորությունները, բարելավել առողջությունն ու արդյունավետությունը և հաջողության հասնել կյանքում: Որոշ խորհուրդներ, որպես կանոն, բխում են զուտ առողջ բանականությունից: Որոշ բաներ պարզապես դատարկ խոսակցություն են: Լավագույն դեպքում դրանք կարելի է կարդալ մեկ անգամ, սակայն գիրքը վայր դնելուց մի քանի ժամ կամ օրեր անց այն մոռացության է մատնվելու:

Այս գիրքը բոլորովին այլ է: Առաջին անգամ լույս տեսնելուց ի վեր վաճառվել է կայուն տեմպով ու մեծ քանակով, իսկ Դեյվիդ Ալենի ծրագրերի և փիլիսոփայության ջատագովների թիվն աճել է ու հասել միջազգային ծավալների: 

Ինքնաբարելավման շատ սխեմաներ աշխատում են «ամեն ինչ կամ ոչինչ» կամ «վաղվանից ամեն ինչ պետք է այլ կերպ լինի» սկզբունքով… Եթե ցանկանում եք կորցնել 20 կգ, հսկողության տակ առնել ձեր ֆինանսական վիճակը, բարելավել ընտանեկան հարաբերությունները կամ ունենալ ձեր երազանքների կարիերան, ապա ձեր կյանքի բոլոր ոլորտներում պետք է վերից վար արմատական փոփոխություններ անեք:

Ժամանակ առ ժամանակ մարդիկ իսկապես մեծ թռիչքներ են կատարում իրենց կյանքում՝ ալկոհոլիզմի բուժման նախագծերին մասնակցելով, առողջական լուրջ խնդիրներից հետո սննդակարգում փոփոխություններ մտցնելով և մարզվելով կամ բիզնես ոլորտում աշխատելուց հետո վանական դառնալով: Բայց շատերի համար երկարաժամկետ հեռանկարում առավել օգտակար են այն խորհուրդներն ու մոտեցումները, որոնք արմատական չեն ու ներում են գործած սխալները: Այնպես որ, եթե առաջարկվող մոտեցման որևէ մաս մոռանաք կամ աչքաթող անեք, ամբողջ գործընթացից հրաժարվելու կարիք չի լինի:

Դեյվիդ Ալենն ավելի մեծ հավակնություններ ունի իր ընթերցողների նկատմամբ, քան շատ այլ գրքերի հեղինակներ: Նրա նպատակը ոչ այլ ինչ է, քան օգնել մարդկանց կյանքում ու աշխատանքում ազատվել սթրեսից և անհանգստությունից, այնպես որ նրանք կարողանան իրենց գոյության յուրաքանչյուր պահն առավելագույն համապատասխանեցնել իրենց նպատակներին: Այնուամենայնիվ մի քանի բացառություններ չհաշված (օրինակ, նրա պնդումը՝ «տեղեկություն հավաքելու» սովորություն ձեռք բերել այնպես, որ անպայման գրի առնեք կամ արձանագրեք ձեր բոլոր պարտականությունները, այլ ոչ թե, խոշտանգելով ինքներդ ձեզ, փորձեք ամեն ինչ մտապահել կամ, ասենք, մեկ ընդհանուր, վստահելի վայր ունենալու պնդումը, որտեղ կարող եք պահպանել հավաքած բոլոր տվյալները)՝ Դեյվիդ Ալենի համակարգի մեծագույն առավելությունը նրա մոդուլային բնույթն է: Գրքում կան բազմաթիվ խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել առանձին-առանձին, բայց ամբողջականության մեջ գործի դրվելիս ավելի արդյունավետ կլինեն:

Այս խորհուրդները տալիս է մի մարդ, որը հստակ գիտակցում է՝ մարդիկ զբաղված են և սխալական:

Նա փորձում է առաջարկել օգտակար խորհուրդներ, այլ ոչ թե մարդկանց մեղավոր կամ տկար զգալու լրացուցիչ առիթ տալ: Գրքի հեղինակը հստակ գիտակցում է, որ կյանքում լինում են տարբեր շրջաններ: Մի շրջան կարող է ամեն ինչ լավ լինել, իսկ հետո ամեն ինչ փոխվել: Որոշ դեպքերում հետ ենք մնում, որոշ դեպքերում՝ առաջ անցնում կամ փորձեր անում: Եթե հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ մեզ ճնշված կամ անկարող զգանք (իսկ դա կարող է պատահել ամենքի հետ), գիրքն առաջարկում է կյանքի նկատմամբ հսկողությունը վերագտնելու իրագործելի ու հասարակ քայլեր:

Տարածել

Ինչպես հասցնել բոլոր գործերը
Ինչպես հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

3400 ֏

Նկարագրություն

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները