FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս բուժել կոտրվածքը. 4 անգամ արագ

Ինչպե՞ս բուժել կոտրվածքը. 4 անգամ արագ

Ինչո՞ւ են կոտրվածքները լավանում նույնքան դանդաղ, որքան 100 տարի առաջ, ինչպե՞ս կարող են տիտանի խառնուրդն ու նանոտեխնոլոգիաները դա փոխել, ինչպե՞ս է ոսկորի բջիջն ընտրում իր ճակատագիրը և ինչո՞ւ նոր բժշկական միջոցները պետք է լինեն բոլոր հիվանդանոցներում:
Ռուս գիտնական, «Վերականգնվող վնասվածքաբանություն և օրթոպեդիա» գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Առնոլդ Պապկովը, հրատարակել է մենագրություն՝ բիոակտիվ շերտով ծածկված նոր իմպլանտների վերաբերյալ, որոնք արագացնում են ոսկորների կպչելու գործընթացը:

Բջիջները և նրանց ընտրած ճանապարհները


Ոսկորները կպչում են շնորհիվ կենդանի և ակտիվ  բջիջների, որոնք դեռ վերջնական «իրենց ճակատագիրը չեն որոշել»՝ նախասաղմնային զարգացումից սկսած: Ինչպե՞ս են ոսկորների բջիջները հասնում այդ վիճակին: Սկզբում՝ բեղմնավորումից հետո եկող բջիջների տրոհման հաջորդ մի քանի փուլերում, մեր ապագա մարմնի ոչ մի բջիջ «չգիտի», թե ինչ ճանապարհ պետք է անցնի և արդյոք «բաց են նրա առաջ բոլոր ճանապարհները»:Քանի որ սաղմը զարգանում է, նույն պարզ և նման բջիջներից ձևավորվում է ավելի բարդ կառուցվածք՝ բաղկացած սաղմնային 3 շերտից՝ էնտոդերմայից, էկտոդերմայից և մեզոդերմայից, որոնք հետագայում հիմք են հանդիսանում մարդու օրգան համակարգերի ձևավորման համար:
Մեզոդերմայից ձևավորվում է մեզենխիման: Մեզենխիմայի բջիջներն արդեն տարբերվում են նախորդ փուլի բջիջներից, բայց  ներսում իրար շատ նման են: Այս փուլում դեռ հայտնի չէ, թե նրանցից որոնք կընտրեն արյան բջիջների «մասնագիտությունը», որոնք կդառնան մկանների բջիջներ, իսկ որոնք՝ ոսկորների: Մեզենխիմայից առանձնանում է բջիջների խումբ, որը «դեռ չի ուզում» որոշում կայացնել և սահմանափակել իր ընտրությունը: Հետագայում օրգանիզմն անցնում  է զարգացման ևս շատ փուլեր, որոնցում էլ բջիջները կողմնորոշվում են և ընտրում իրենց «վերջնական մասնագիտությունը»: Ցողունային բջիջները, ինչպես նաև մեզենխիմայի այդ «չկողմնորոշված» բջիջների խումբն օրգանիզմում մնում են  սառած «հավերժական մանկության» վիճակում, որպեսզի հանկարծակի «կողմնորոշված»  բջիջների մահվան դեպքում վերջապես անեն իրենց ընտրությունը և զբաղեցնեն նրանց տեղը: Սկզբում նման բջիջները կոչվում են օստեոգենային (բառացի-որսկորաստեղծ): Դրանք կարող են նպաստել ոսկրածուծի   ձևավորմանը:  Հետո դրանք նորից դիֆերենցվում են,  և նորից դառնում են ոսկրաստեղծ: Կարող են արտադրել  կոլագենային սպիտակուցներ, միջբջջային միկրոթելեր: կոտրվածքի ապաքինման գործընթացում գլխավոր դերակատարում են ունենում  հենց այդ մեզենխիմայի օստեոգենային բջիջները:

Կոտրվածք, գիտակցության կորուստ, արթնանում ես և գիպսն արդեն դրված է


Ռուսաստանում ավելի քան 13 մլ մարդ տարվա ընթացքում վնասվածք է ստանում, որի  հետևանքով հաշմանդամ են դառնում հիմնականում աշխատունակ  տարիքի քաղաքացիները:  Այս դեպքում հավելյալ վտանգ  են ներկայացնում ոսկրամկանային համակարգի այն  հիվանդությունները, որոնք մարդն ունեցել է ի ծնե:  Ռուսաստանում ամեն 10 000 նորածնից 219-ը ունենում է նման խնդիրներ: Կոտրվածքների բուժման  և հետտրավմատիկ բարդություններից խուսափելու համար  կիրառվում են հատուկ իմպլանտներ՝ մետաղական ներդիրներ, որոնք օգնում են միացնել ու կպցնել   կոտրված ոսկորները,  ֆիքսել նրանց  մինչև սկսեն ամրանալ:   Այն, թե ինչ նյութից է պատրաստված իմպլանտը,  կարող է տարբեր կերպ ազդել բուժման գործընթացի վրա, բայց  գիտնականներին դեռ հայտնի չէ որևէ դեպք, որ մետաղը արագացնի ապաքինման գործընթացը:
Դա է պատճառը, որ վերջին 100 տարիների ընթացքում՝ բժշկության տարատեսակ զարգացումներին զուգահեռ, կոտրվածքների ապաքինման ժամանակահատվածը չի փոխվել:
Մի խումբ ռուս  բժիշկներ առաջարկում էին համատեղել, միախառնել իմպլանտի հումքը կալցիումի ու ֆոսֆորի վրա հիմնված նյութերի հետ,  որոնք ոսկրային համակարգում առկա են նանո չափսերի բյուրեղների տեսքով:  Այդ նյութերը նպաստում են  ոսկրերի ձևավորմանը և  խթանում  ամուր ոսկրային համակարգ ունենալու համար պատասխանատու բջիջների  զարգացումը,  սակայն կալցիումի ու ֆոսֆորի այս խառնուրդը շատ փխրուն  է իմպլանտացիայի  համար և անպիտան: Այդ իսկ պատճառով որոշեցին միախառնել  օստիոսինթեզի համար անվտանգ, բայց և միևնույն ժամանակ ոսկորների ամրացմանն այնքան էլ չնպաստող  տիտանի (քիմիական նշանը՝ Ti, բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ) խառնուրդը և կոպիտ կենսաբանական ակտիվը:
3D մոդելավորման զարգացած տեխնոլոգիաները թույլ են տալիս  յուրաքանչյուր պացիենտի համար ստեղծել առանձին իմպլանտ՝ հաշվի առնելով ընդհանուր ոսկորային խտությունը,  անոթների երկարությունը,  կոտրվածքների քանակը: Այս մեթոդը թույլ է տալիս երաշխավորել  բուժման արդյունավետությունը և 2-4 անգամ կրճատել օստիսինթեզի  տևողությունը: Բժշկական նոր մոտեցումներն ու նոր տեխնոլոգիաները հեշտությամբ ընդգրկվում են վնասվածքաբանության բուժման մեթոդաբանության մեջ: Ռուս մասնագետները նշում են, որ այս մեթոդի կիրառման արդյունքում հնարավոր կլին ներմուծման փոխարեն  իմպլանտներ արտադրել հենց Ռուսաստանում:

Աղբյուրը

Տարածել