Կատալոնական ճգնաժամը՝ ազգային քողի ներքո. Ի՞նչ է կատարվում Եվրամիությունում
«Փաստաբանները» քաղաքական գործիչներն են, որ խաղում են ազգային զգացմունքների հետ: Նման համեմատություն են անում Carnegie-ի վերլուծաբանները: Ինչպես ազգայի հողի վրա դրված բոլոր կոնֆլիկտները, այս մեկն էլ է բխում քաղաքական էլիտայի շահերից:
Կատալոնիան Իսպանիայի ամենազարգացած շրջանն է. երկրի արտահանման 25 տոկոսը պատկանում է Կատալոնիային, Իսպանիայի ներդրումների 30 տոկոսը նորից Կատալոնիայինն է: Այն իր տնտեսական առաջընթացով անցել է անգամ Եվրամիության շատուշատ երկրների:
Մինչև 2001 թիվը Կատալոնիայում քաղաքական իրավիճակը կայուն էր: Բարսելոնան իր ակտիվ մասնակցությունն ուներ Իսպանիայի կառավարման գործում: 2011-ին իշխանության գլուխ անցավ Ժողովրդական կուսակցությունը, որն իր ձայները հավաքեց ոչ կատալոնցիների հաշվին, իսկ խորհրդարանական կատալոնական քաղաքական բլոկը՝ CiU-ն ցրվեց: Կատալոնացի քաղաքական գործիչները մեկուսացվեցին: Սա էլ իր հերթին նպաստեց, որ Բարսելոնայի ու Մադրիդի միջև առկա խնդիրները մեծանան ու հանգեցնեն քաղաքական ճգնաժամի:
Հարցը կարելի էր լուծել փոխհամաձայնությամբ, սակայն ոչ Մադրիդի ու ոչ էլ Բարսելոնայի քաղաքական էլիտան կոմպրոմիսի գնալ չկամեցավ, առայժմ…
Կարդացեք նաև
- Կատալոնիա. ուժով չընդհատված հանրաքվեն
- Ամենաազդեցիկ կինը. ինչպե՞ս Անգելա Մերկելը դարձավ Եվրոպայի գլխավոր քաղաքական գործիչը և ի՞նչ է սպառնում նրան
- Քրդական հանրաքվե. կողմն ու դեմը, լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը
Ըստ վերլուծաբանների, ԵՄ-ի և Իսպանիայի ամենակարևոր շրջանը՝ Կատալոնիան դարձել է իր իսկ քաղաքական գործիչների հավակնությունների գերին: Կատալոնիայի նախագահն անկախության գաղափարի կրողն է, և եթե Մադրիդը որոշի հեռացնել նրան քաղաքական դաշտից, նա կդառնա «կատալոնական սուրբ»:
Այս իրավիճակում Մադրիդն ու Բարսելոնան փոխզիջման կարող են գնալ ոչ թե արտաքին, այդ թվում՝ նաև Եվրամիության, այլ միայն ներքին՝ հասարակ քաղաքացիների կամ գործարարների ճնշման ներքո:
Թվում է, թե Կատալոնիայի վիճակն առանձնահատուկ է, սակայն իրականում այն արտահայտում է զարգացած երկրներում հասունացող գործընթացը. քաղաքական բևեռացում, որը նպաստում է հասարակության ռադիկալացմանն ու հանգեցնում բանակցելու կարողության անկման: Նման իրավիճակ է նկատվում նաև Իտալիայում, որտեղ հյուսիսի և հարավի միջև կա տնտեսության զարգացման բևեռացում:
Իսպանական ու կատալոնական քաղաքական գործիչների գործողությունները կամ անգործությունը հանգեցրել է նրան, որ մի կողմից կտրուկ ավելացել է անկախության համար պայքարող ֆանատների քանակը, մյուս կողմին աճել անջատողականությունը դաժանորեն ճնշելու կողմնակիցներ թիվը:
Իսկ Եվրամիությունը լռում է: Բրյուսելն ընդամենը կոչ է անում առաջնորդվել օրենքի տարրին համապատասխան: Ըստ Carnegie-ի վերլուծաբանների, կատալոնական ճգնաժամը կարող է արագ վերածվել համաեվրոպական, անգամ՝ միջազգային ճգնաժամի, որն էլ իր հերթին կբերի պետությունների փլուզման: