Կատալոնիա. ուժով չընդհատված հանրաքվեն
Ոստիկանական գործողությունների հետևանքով ավելի քան 800 մարդ է տուժել: Իրավապահները կոտրում էին ընտրատեղամասերի դռները, ներխուժում ներս ու մարդկանց ուժով դուրս հրավիրում, փողոցում ընթացող ցույցերն էլ ցրում էին հատուկ միջոցներով: Կատալոնիայի առաջնորդն ի պատասխան Մադրիդին սպառնացել է անկախություն հռչակել:
Մյուս կողմից, Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական էր և հանրաքվե, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Իրավապահներն էլ գործել են սահմանադրական կարգը վերականգնելուն միտված իրենց լիազորությունների շրջանակում:
[caption id="" align="aligncenter" width="900"]
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը[/caption]
Նախքան հանրաքվեն կատալոնացիների զգալի մասը դեմ էր անկախությանը, բայց ոստիկանների գործողությունները փոխեցին վերջնական պատկերը: Անկախության համար քվեարկել է մասնակցածների 90%-ը: Քվեարկությունը չի դադարել նույնիսկ այն պահին, երբ ոստիկանները մարդկանց ուժով դուրս էին բերում ընտրատեղամասերից:
[caption id="" align="aligncenter" width="900"]
Ramon Costa lopez / Newzulu / TASS[/caption]
Կատալոնիան, այսպիսով, կարող է հռչակել անկախություն, ինչը ևս մեկ լուրջ լարվածության օջախ կստեղծի Եվրոպայում: Ու քանի դեռ ԵՄ-ն փորձում է լուծել խնդիրներ արևելքում, նոր խնդիրներ են առաջանում արևմուտքում:
[caption id="" align="aligncenter" width="900"]
REUTERS / Susana Vera[/caption]
Կատալոնական հանրաքվեն առաջին հայացքից ևս մեկ փաստարկ է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայկական դիվանագիտության համար: Բայց վտանգներն ավելի շատ ու ավելի առարկայական են: Հայաստանը չի կարող աջակցություն հայտնել զարգացումներին, որոնք սպառնում են Իսպանիայի անվտանգությանը: Այս երկիրը ԵՄ անդամ է և դրան ի պատասխան կարող է արգելակել, վատթարացնել, ի վերջո չեղարկել հայ-եվրոպական բազմաթիվ նախաձեռնություններ: Առավել ևս, որ Հայաստանը Իսպանիայի հետ չունի զարգացած հարաբերություններ: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ էլ կստորագրվի հայ-եվրոպական հարաբերությունները կարգավորող նոր համաձայնագիր: Հատկապես այս փուլում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հարաբերությունների վատթարացում ԵՄ անդամ երկրի հետ: Անհրաժեշտ է ճիշտ հակառակ մթնոլորտ ձևավորել գագաթնաժողովին ընդառաջ:
Կարդացեք նաև․
- [Ֆոտոշարք] Կատալոնիան ընտրեց․ ինքնորոշման դրամատիկ կադրերը
- Ֆուտբոլը` քաղաքականություն. Կատալոնիայի անկախության դեպքում ի՞նչ է սպասվում «Բարսելոնային»
[caption id="" align="aligncenter" width="900"]
REUTERS / Susana Vera[/caption]Մյուս կողմից, կատալոնական զարգացումներն առանց այդ էլ ստեղծում են ինքնորոշման պայքարի արդիականության մթնոլորտ ամբողջ Եվրոպայում՝ խնդիրներ առաջացնելով ԵՄ անդամ նաև այլ երկրների համար: Այնպես որ, գործընթացը, մեղմ ասած, բարդ է և գնահատական տալը պահանջում է մեծ զգուշավորություն:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)