BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Challenge accepted․ 8 միջոց, թե ինչպես առանց աշխատ

Challenge accepted․ 8 միջոց, թե ինչպես առանց աշխատանքը փոխելու դուրս գալ հարմարավետության գոտուց

Բրայան Թրեյսիի թեթև ձեռքով այսօր ամեն տեղից լսում ենք հարմարավետության գոտուց դուրս գալու կոչեր: Կյանքին մարտահրավեր նետելն իրոք անհրաժեշտ է անձնական ու մասնագիտական աճի համար: Բայց ինչ անել, եթե աշխատանք փոխելը չէ սթրեսի պատճառը, երբ գործատուի պայմանները Ձեզ ամեն ինչով հարմար են: Գրեթե միշտ հնարավոր է գտնել նոր մարտահրավեր, անհրաժեշտ է միայն մշակել ռազմավարություն և հաղթահարել մի քանի հեշտ քայլ:



  • Կողմնորոշվեք նպատակի հարցում




Նախ պետք է նպատակ դնեք, որի համար պատրաստվում եք դուրս գալ հարմավետ անկյունից: «Որովհետև այդ մասին գրում են գրքերում» սա վատ նպատակ է: Ազնիվ պատասխանեք հետևյալ հարցերին` ցանկանում եք արդյոք շարունակել կատարել նույն գործառույթները, թե՞ ցանկանում եք ընդլայնել դրանք։ Մասնագիտական աճի կարիք ունե՞ք։ Պատրա՞ստ եք տեղափեվել։ Հետաքրքրում է Ձեզ արդյոք նոր արտադրանքը, թե՞ նախապատրաստվում եք նոր շուկա գրավել արդեն գոյություն ունեցող պրոդուկտով։


  • Հետաքննություն անցկացրեք, պարզեք` ինչպես է աշխատում ընկերությունը




Եթե Դուք աշխատում եք մի ընկերությունում արդեն մի քանի տարի, ապա վստահաբար գիտեք, ինչպես է այն գործում: Մասնագիտական աճի համար հստակ նպատակ դնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ընկերության կառուցվածքը: Այս հարցում կօգնի այլ բաժինների գործընկերների հետ շփումը, ձեզ մոտ կհասունանա ծրագիր, թե ինչ ճանապարհներով կարելի է հասնել ցանկալի դիրքին:


  • Ուսումնասիրեք Ձեզ հետաքրքրող պաշտոններին տրվող պահանջները




Այլ բաժին տեղափոխվելու ցանկության հետ մեկտեղ պետք է նաև ցանկանաք կատարել այն գործառույթները որոնք նախատեսվում են տվյալ պաշտոնի համար: Երբեմն պահանջվում է նեղ մասնագիտական կրթություն և Ձեր թեկնածությունը հնարավոր է չդիտարկեն առանց դրա: Բայց որոշ դեպքերում բավական են նաև հավելյալ կուրսերը, որոնք կապահովեն պահանջվող հիմնական գիտելքիները:


  • Ղեկավարությանը պատմեք ձեր ծրագրերի մասին




Ամենահետաքրքիր փուլերից մեկը ղեկավարությանը Ձեր ծրագրերի մասին պատմելն է: Մեծ ընկերություններում սովորաբար ողջունում են աշխատակիցների պրոակտիվությունը և հավատարմությունը գործատուին: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ կարիերայի աճի վերաբերյալ Ձեր ծրագրերին ընդառաջ կգնան: Գուցե հենց ղեկավարությունը որոշ մտքեր հուշի Ձեր աճի, մասնագիտական ափգրեյդի համար:


Աշխատանքի թեմայով կարդացեք նաև․





  • Մտերմացեք HR բաժնի հետ




HR բաժինը միշտ հետաքրքրված է լավ աշխատակիցներին պահելու հարցում: Թափուր աշխատատեղերի առկայության դեպքում շատ ընկերություններում սովորաբար ներքին մրցույթ են հայտարարում և դա կարող է լավ հնարավորություն դառնալ Ձեզ համար: Այս դեպքում հենց HR բաժինն է շահագրգռված Ձեզ ընտրելու հարցում, քանի որ հին աշխատակցին նոր գործառույթներին ադապտացնելն ավելի հեշտ է:


  • Նոր առաջադրանքներ հանձնարեք




Ղեկավարությանը խնդրեք նոր առաջադրանքներ հանձնարարել ձեզ, որոնք օգուտ կբերեն ընկերությանը: Այս դեպքում լավ կլինի նախապես պատրաստվեք, նշեք, թե ինչն եք ցանկանում կատարելագործել:


  • Բարձրացրեք նշաձողը




Եթե ձեր աշխատանքում կա KPI, որին Դուք հեշտությամբ հասնում եք, ապա բարձրացրեք նշաձողն ու ձգտեք հասնել դրան: Սա մոտիվացիա է նոր նպատակների հասնելու համար: Այս ջանքերն ամենայն հավանականությամբ կգնահատվեն: Օրինակ` եթե բյուջեի օպտիմալացման պատասխանատուն եք, ապա KPI-ով նախատեսված 10%-ի փոխարեն փորձեք 20% -ի հասնել:


  • Մասնակցեք արտաաշխատանքային միջոցառումներին




Եթե Ձեր գործատուն խոշոր ընկերություն է, ապա վստահաբար այն կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ աշխատակիցների, կոլեկտիվի համար: Մասնակցեք այդ միջոցառումներին, օգնեք դրանց կազմակերպման հարցում: Ուսումնասիրեք հարմարավետության գոտուց դուրս գալու բոլոր տարբերակները, պահպանեք գործատուի հետ կապը, նախաձեռնող եղեք, մի վախեցեք պատասխանատվությունից:

FORBES

Տարածել