JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Տրամաբանական հարցեր Apple-ում աշխատանքի ընդունվելո

Տրամաբանական հարցեր Apple-ում աշխատանքի ընդունվելու համար

ԴՌՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ


ՀԱՐՑ: Հանրահայտ հեռուստասերիալի հերոս Շելդոն Կուպերը գանձերի որոնման ճանապարհին հասնում է երկու դռան, որոնցից մեկը տանում է դեպի գանձերը, իսկ մյուսը՝ դեպի մահացու վտանգավոր լաբիրինթոսը: Յուրաքանչյուր դռան մոտ կանգնած է մեկ պահապան, որը գիտի, թե ինչ կա դռան հետևում: Պահապաններից մեկը միշտ ստում է, մյուսը երբեք չի ստում: Շելդոնը չգիտի, թե որ մեկն է նրանցից ստախոսը: Դուռն ընտրելու համար նա կարող է միայն մեկ հարց տալ և միայն պահակներից մեկին: Ի՞նչ հարց պետք է տա Շելդոնը, որպեսզի հասնի գանձերին:
ՊԱՏԱՍԽԱՆ: Պահապաններից յուրաքանչյուրին կարելի է տալ այս հարցը՝ «Ո՞ր դուռն է, ըստ մյուս պահապանի, ճիշտ դուռը»: Եթե այդ հարցը տրվի ճշտախոս պահապանին, ապա կստանա տեղեկություն, թե որ դուռն է տանում դեպի լաբիրինթոսը, չէ՞ որ ստախոսը միշտ սխալ պատասխան կտա: Իսկ եթե հարցնի ստախոս պահապանին, ապա նորից կիմանա, թե որ դուռն է դեպի լաբիրինթոս տանում, որովհետև ստախոսը կխաբի նաև ճշտախոս պահապանի տեսակետի վերաբերյալ:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ


ՀԱՐՑ: Երկիրը գրավել են այլմոլորակայինները: Նրանք պլանավորում են ոչնչացնել մոլորակը, բայց որոշել են մարդկությանը հնարավորություն տալ: Նրանք ընտրել են տասնյակ ամենախելացի մարդկանց և տեղավորել են նրանց բացարձակ մութ սենյակում՝ շարքով նստացնելով մեկը մյուսի հետևից:  Բոլոր մարդկանց գլխին գլխարկներ են դրել: Գլխարկների մի մասը վարդագույն է, մյուս մասը՝ կանաչ: Այն բանից հետո, երբ բոլորի գլխարկները արդեն նրանց գլխին են, լույսերը միացվում են:
Այլմոլորակայինը սկսում է շարքի վերջին մարդուց և հարցնում է, թե ինչ գույնի է նրա գլխարկը: Գլխարկի գույնից բացի ուրիշ բառ ասել չի կարելի: Չի կարելի նաև լռել: Եթե նա ճիշտ է պատասխանում, կենդանի է մնում, եթե սխալ է պատասխանում, նրան սպանում են:
Չի կարելի նայել, թե ինչ գույնի է գլխարկը, բայց կարելի է նախապես պայմանավորվել հաջորդականության մասին, որով կպատասխանեն բոլորը: Գլխարկների դասավորվածությունը պատահական է: Տվյալ մարդը կարող է տեսնել միայն իր առջև նստած մարդկանց գլխարկները: Ինչպե՞ս պատասխանել, որպեսզի կենդանի մնան հնարավորինս շատ թվով մարդիկ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Առաջին պատասխանողը հաշվում է իր առջև գտնվող մարդկանց գլխարկները՝ ըստ գույների: Եթե կանաչ գլխարկների թիվը կենտ է, ապա նա ասում է «կանաչ», եթե զույգ է՝ «վարդագույն»: Նրա առջևում նստածը, լսելով իր նախորդի պատասխանը, հաշվում է իր առջև գտնվող կանաչ գլխարկների թիվը, եթե դրանք դեռ կենտ են, ապա ուրեմն իր գլխին վարդագույն գլխարկ է: Եթե կանաչներն արդեն զույգ են, ուրեմն իր գլխին նույնպես կանաչ գլխարկ է: Այսպես 10-ից 9-ը միանշանակ կենդանի կմնան, իսկ առաջին պատասխանողի ողջ մնալու հավանականությունը 50% է:
Դժվար չէ կռահել, որ այս խնդիրը միտված է թիմային մտածողությունը ստուգելուն:

Տարածել