Գալյան. Նորաձևություն են վերադառնում «խեղդող» աքսեսուարները
Կարծում եմ՝ կհիշեք 90-ականների ամենատիպիկ աքսեսուարներից մեկը՝ պարանոցին կիպ կպած վզնոցները, որոնք կրում էին բոլոր նիմֆետները: Այժմ դրանք կրկին սուպերնորաձև են, բայց այս անգամ, թինեյջերական լուքերից բացի, զարդարում են նաև առաջատար նորաձևության տների ցուցադրությունների մոդելների երկար և բարակ պարանոցները:
[gallery columns="2" ids="27363,27367"]
Չոկեր. թարգմանաբար՝ խեղդող. այսպես է կոչվում վզնոցների այս նորաձև տեսակը: Ժամանակակից չոկեր վզնոցների նախահայրերը հնդկացիների ավանդական կիպ վզնոցներն են՝ հյուսված կաշվից և զարդարված բիսերներով: Հենց դրանք կրկնօրինակեցին սկզբում հիպիները, իսկ հետո՝ գրանժային 90-ականների դեռահաս գեղեցկուհիները: Արժե նաև հիշել մի քանի հետաքրքիր դրվագ եվրոպական պատմությունից: Ֆրանսիական հեղափոխությունից հետո ֆրանսուհիները պարանոցին կրում էին կարմիր ժապավենի վրա ամրացված վզնոցներ՝ ի հիշատակ գիլիոտինով գլխատվածների:
[gallery size="medium" ids="27370,27371,27372"]
Բացի այս տրագիկ և սիմվոլիկ պատմությունից՝ չոկերների տարածմանը 19-րդ դարում նպաստել է նաև Դանիայի թագուհի Ալեքսանդրան: Նա պարանոցի վրա սպի ուներ և մշտապես փորձում էր թաքցնել այն՝ կրելով բարձր և կիպ վզնոցներ: Հետևելով Ալեքսանդրային՝ չոկեր վզնոց սկսում է կրել նաև ամբողջ բարձրաշխարհիկ Եվրոպան:
Այն չոկերները, որոնք մենք հիշում ենք 90-ականների սկզբից, միանման էին և կրում էին գրանժ մշակույթի ազդեցությունը: Դրանք պարզ էին, հիմնականում՝ սև և հաճախ՝ ագրեսիվ (օրինակ՝ շան վզկապի տեսքով): Այսօրվա նորաձև չոկեր վզնոցները աննկարագրելի բազմազան են: Դրանք կարող են ունենալ հնդկացիների ավանդական վզկապների կամ թագուհի Ալեքսանդրայի շքեղ վզնոցների ազդեցությունը կամ լինել լիովին նոր կոնցեպտով:
[gallery ids="27360,27377,27378"]
Ֆուտուրիզմից մինչև գոթիկա, գրանժից մինչև էթնո. չոկերների ոճերը այսօր բազմազան են, իսկ կիրարկությունը՝ օր օրի ավելի ու ավելի տարածված: Բաց մի՛ թողեք ակտուալ թրենդը և Ձեր պարանոցը զարդարե՛ք սուպերակտուալ չոկեր վզնոցով:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
