BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որոշումներ կայացնելու 3 արդյունավետ մեթոդ

Որոշումներ կայացնելու 3 արդյունավետ մեթոդ

Մի քանի րոպե աչքի էի անցկացնում ճաշացանկը` պայքարելով իմ չկողմնորոշվածության դեմ: Յուրաքանչյուր ուտեստ գրավիչ էր յուրովի: Թվում էր՝ ստիպված եմ պատվիրել բոլորը:
Դուք կարծում եք, որ այդ հիմար որոշումը չարժե նույնիսկ վերանայե՞լ:  Մեծ հաշվով հնարավոր է: Այնուհանդերձ, պատրաստ եմ գրազ գալ, որ դուք էլ եք հանդիպել այդպիսի դժվարությունների:

Ամեն օր հավասարապես գրավիչ տարբերակների միջև ընտրություն կատարելու համար մենք ծախսում ենք չափազանց շատ ժամանակ և էներգիա: Թեկուզ, երբ մենք ընտրություն ենք կատարում կաղամբով աղցանի, սաղմոնի և ռավիոլի միջև:

Եթե առօրյա որոշումներն են խլում այդքան ժամանակ և ուժ, էլ ինչ ասենք ավելի լուրջ իրավիճակների մասին, որոնց հետ մենք ամեն օր բախվում ենք մեր կազմակերպություններում: Ո՞ր ապրանքը շարունակել թողարկել և ո՞րը դադարեցնել: Ո՞ւմ աշխատանքի վերցնել և ո՞ւմ ազատել: Արժե՞, որ ես սկսեմ այս ոչ հեշտ զրույցը:


Տնտեսական ճգնաժամից դուրս գալու այլընտրանք





Ինչպե՞ս սովորել ավելի արդյունավետ կայացնել բարդ որոշումներ: Դրա համար ես օգտագործում եմ 3 մեթոդ, որոնցից երկուսը ես օգտագործել եմ իմ` «Չորս վայրկյանի կանոնը» գրքում, իսկ երրորդը հայտնաբերել եմ վերջերս:
Սովորույթի ուժ: Այն էապես կնվազեցնի առօրյա հարցերից հոգնածությունը: Եթե դուք սովորություն դարձնեք օրինակ ամեն օր ճաշին ուտել աղցան, ապա այլևս այդ հարցում ստիպված չեք լինի որոշում կայացնել: Այդպես  կխնայեք էներգիա մյուս գործերի համար: Սա աշխատող մեթոդ է, երբ խոսքը վերաբերում է առօրյա և սովորական հարցերին: Ի՞նչ անել ոչ ստանդարտ իրավիճակներում:
«Եթե/ապա» ալգորիթմ: Հեշտացնում է ինքնաբուխ որոշումներ կայացնելը: Պատկերացրեք մի օրինակ, երբ ինչ-որ մեկը անընդհատ ընդհատում է ձեզ, և դուք չգիտեք, թե ինչպես արձագանքեք դրան: Այդպիսի իրավիճակում իմ քայլը կլիներ այսպես. եթե զրուցակիցս ինձ ընդհատի 2-րդ անգամ, ապա ես նրան նկատողություն կանեմ:
Այս երկու մեթոդները՝ սովորության ուժն ու «եթե/ապա» ալգորիթմը, կարագացնեն մեր կյանքում հանդիպող առօրյա խնդիրների շուրջ որոշումների ընդունումը:Մնում են մեծ ու ստրատեգիական որոշումները, որոնք չի կարելի գուշակել կամ վերածել սովորության:

Ո՞ր ապրանքի արտադրության մեջ ներդնել ավելի շատ միջոցներ, ինչպե՞ս արձագանքել մրցակիցներից սպասվող վտանգին, ինչպիսի՞ լավ ճանապարհով միանալ նորաստեղծ ընկերությանը, ո՞ր մասում կրճատել բյուջեն, ինչպե՞ս կազմակերպել հաշվետվության համակարգը և այլն:


Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ





Հենց այսպիսի հարցերի պատասխաններ գտնելը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ` դադարեցնելով կազմակերպության զարգացումը: Ընկերությունների ղեկավարները հակված են երկարաձգել այսպիսի որոշումների ընդունումը ավելի շատ տեղեկություն հավաքելու համար: Այդ ընթացքում նրանք լրացուցիչ խորհրդատուներ են ներգրավում և հուսով են, որ կգտնեն հարցի ճիշտ պատասխանը:
Բայց ի՞նչ կլինի, եթե ընդունենք այն փաստը, որ այդպիսի պատասխան պարզապես գոյություն չունի: Հնարավոր է: Դա կարագացնի՞ որոշում կայացնելու գործընթացը:
Եթե ձեր առջև դրված խնդիրները բավականաչափ ուսումնասիրել եք, լուծման տարբերակները հավասարաչափ գրավիչ են, և լավագույն պատասխան այդպես էլ չեք գտնում, ընդունեք, որ ճիշտ տարբերակ ընտրել հնարավոր չէ, և պարզապես որոշում կայացրեք:

Իհարկե վատ չէր լինի, եթե սկզբում փորձեիք դրա արդյունավետությունը: Ստեղծեք փորձնական տարբերակ` ներդնելով նվազագույն միջոցներ: Եթե նույնիսկ դուք չկարողանաք, որոշումը, միևնույն է, կընդունվի: Այն ժամանակը, որը դուք խնայում եք` հրաժարվելով անարդյունավետ գնահատականներ տալուց և քննարկումներից, արդյունավետության տեսանկյունից մեծ պլյուս կտա ձեզ:


Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք





Փորձեք այդ մեթոդը հենց հիմա: Ընտրեք մի հարց, որը երկար ժամանակ մի կողմ եք դնում, ու չեք լուծում: 3 րոպե մտածեք այդ հարցի շուրջ, և ամեն ինչ կստացվի: Եթե դուք ծանրաբեռնված եք անորոշ հարցերով, վերցրեք թուղթ և ցուցակ կազմեք: Որոշակի ժամանակ սահմանեք ձեզ համար, և մեկը մյուսի հետևից ընդունեք տվյալ պահին ձեր մտքով անցնող լավագույն որոշումը: Որոշումների ընդունումը ձեզ հնարավորություն կտա մի լավ շունչ քաշել և շարունակել շարժվել առաջ: Խնդիրներով ծանրաբեռնվածության լավագույն բալանսը անդադար առաջ շարժվելն է:
Ինչ վերաբերում է իմ ճաշին, ապա ես ընտրեցի կաղամբող աղցանը: Լավագույն տարբերա՞կն էր դա` ես չգիտեմ: Բայց, ամեն դեպքում, որևէ ուտեստ պատվիրելու համար ես այլևս երկար չեմ մտածում

Տարածել