JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղան

Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ

Շաբաթն ունի 168 ժամ: Դա անվիճելի փաստ է: Թվում է, թե շատ է, բայց ժամանակն արդյո՞ք բավականացնում է հաջող կարիերա, երջանիկ ընտանիք ունենալու և մնացած ամեն ինչի համար, ինչից բաղկացած է լիարժեք կյանքը: Եկեք հաշվենք:

Նախևառաջ 168 ժամից հանենք 49 ժամ՝ քնի համար:

Եվ խարդախություն չանե´ք. եթե օրվա ընթացքում քնեք 7 ժամից քիչ, ապա օրվա մնացած ժամերին կիսաքուն վիճակում կլինեք: Դա կազդի ձեր արդյունավետության վրա: Հարցն այն է, թե ինչպես պետք է օգտագործել օրվա մնացած ժամերը:
Եվ այսպես, իրականում մենք ունենք 119 ժամ: Ենթադրենք՝ դուք մեծ ներգրավվածությամբ աշխատում եք: Այսինքն՝ հանած 56 ժամ (օրական 8 ժամ, եթե աշխատում եք ամեն օր կամ հանգստյան օրերը հանած՝ մոտ 11 ժամ): Գիտեմ՝ ոմանք աշխատում են ավելի շատ, բայց որոշ մասնագիտությունների արտաժամյա աշխատանքը հաշվելու կարիք չկա: Եթե դուք շաբաթական աշխատում եք ավելի քան 56 ժամ, ապա դուք աշխատում եք անարդյունավետ կամ փորձում եք ճնշման տակ արդարացնել որևէ մեկի անիրատեսական սպասելիքները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ 6 ժամ աշխատելուց հետո մարդու արդյունավետությունը ընկնում է:

Եվ այսպես, մնացած 119 ժամից հանելով 56 ժամ՝ մեզ մնում է 63 ժամ: Հանում ենք ևս 7 ժամ՝ ճանապարհին ծախսած ժամանակի համար և 13 ժամ՝ գնումների և տան ամենօրյա աշխատանքների համար: Մնաց 43 ժամ: Ահա, թե ինչքան ժամանակ ձեզ մնաց հարազատների և կենցաղային այլ գործերի համար:


Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք





Երեխաներին խնամելը, ճաշ պատրաստելն ու կենցաղային գործերը նույնպես պահաջում են ջանք և ժամանակ, բայց դրանք կարող ենք անել շփվելով: Սրա համար ներդնենք 20 ժամ:
Այսպիսով ի՞նչ ստացվեց: 23 ժամ:
Հավանաբար, դուք բողոքում եք, որ չեք հասցնում զբաղվել սպորտով: Ահա, դուք ունեք դրա համար ժամանակ: Սպորտին տրամադրենք 3 ժամ և թողնենք 20 ժամ սիրած զբաղմունքի համար:

Եվ այստեղ՝ գլխավոր հարցը: Ինչո՞ւ ենք մենք ապրում մշտական սթրեսի մեջ: Ինչո՞ւ չեն բավականացնում այդ 168 ժամերը: Ես կարող եմ անմիջապես ասել, թե որոնք են այդ պատճառները՝  ժամանակի «արնախումներ», ժամանակի կոնֆետտի (փայլփլուն թղթերով բեմային էֆեկտ) և տեխնոլոգիաներ: Այստեղից էլ՝ սեփական շաբաթը տնօրինելու երեք եղանակ:

  • Դիմակայեք ժամանակի «արնախումներին»:  Դրանք աննշան գործեր են, որոնք հաճելի են և հարմարավետ: Եվ մեկ անգամ դրանք սկսելով՝ դժվար է դադարացնել: Կամքի ուժ է անհրաժեշտ շաբաթվա ընթացքում մի քանի ժամ հեռուստացույցի դիմաց նստելն ու համակարգչային խաղ խաղալը սահմանափակելու, օրվա ընթացքում ընդամենը կես ժամ ֆեյսբուքում լինելու համար: Փորձեք պահել օրագիր և նշել, թե ինչքան ժամանակ դուք ծախսեցիք դրանց վրա:

  • Դադարեք շաղ տալ ժամանակի «կոնֆետտին»: Բրիջիդ Շուլտեն իր «Ծանրաբեռնվածը» գրքում հստակ տարբերակում է ժամանակի ընդմիջումը կոնֆետտիից: Ժամանակը լավագույն ձևով տնօրինելու և դրանից հաճույք ստանալու համար անհրաժեշտ է այն բաժանել հիմնական մասերի: Խաղի ժամ. երեխաները կլինեն ավելի երջանիկ, եթե դուք նրանց խաղալու համար տրամադրեք միանգամից մեկ ժամ, ոչ թե ընդմիջումներով 4 անգամ 20 րոպե: Շուլտեի խոսքով`  կոնֆետտին «մաքուր ժամանակը» չէ, ուստի դուք լիարժեք չեք հանգստանում ու չեք կենտրոնանում հետաքրքիր զբաղմունքի վրա:

  • Դարձե´ք տեխնոլոգիաների վարպետ, այլ ոչ թե նրանց ստրուկ: Սմարթֆոնները, էլեկտրոնային նամակներն ու հաղորդակցության մյուս միջոցները օգնում են մեզ յուրաքանչյուր օրից ստանալ մաքսիմումը, բայց պարտադիր չէ օրական 24 ժամ և շաբաթական 7 օր լինել կապի մեջ: Օրվա մեջ սահմանափակումներ մտցրե´ք, որպեսզի բոլոր աշխատակիցները իմանան, թե օրվա որ ժամին եք դուք ստուգում էլեկտրոնային փոստը, ու գաջետները մի կող  դրե´ք: Այն մասին, որ օրվա ընթացքում այդպես անջատվելը հաստատ տալիս է իր արդյունքը, շատերն են գրել:


Եվ ես առաջինը չեմ, որ հիշեցնում եմ ձեզ այն ակնհայտ փաստը՝ շաբաթն ունի 168 ժամ: Դրա մասին գրում են ժամանակի կառավարման մասին ցանկացած ձեռնարկում, սովորեցնում են վերապատրաստման դասընթացներում:
Բայց մինչև դուք ինքներդ չնստեք և չդասավորեք ձեր բոլոր գործերը մեկ զամբյուղի մեջ, դուք օրվա մեջ երեք ժամ էլ չեք գտնի, որն ամենայն հավանականությամբ կկորցնեք:

Իհարկե, յուրաքանչյուրի մոտ այլ է, ոմանց գործերն ու պարտականություններն ավելի շատ են, բայց հիշե´ք, որ շաբաթն ունի 168 ժամ, և թող այն ձեզ ստիպի կազմել առաջնահերթ գործերի ցուցակ և ժամանակացույցում ինչ-որ բաներ փոխել, որպեսզի կյանքը դառնա ավելի հետաքրքիր:

Տարածել