BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Պետությունը պե՞տք է վճարի մարզերից

[Իրականում՝ ոչ] Պետությունը պե՞տք է վճարի մարզերից ընտրված պատգամավորների բնակարանի վարձը

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ 11 պատգամավորներ դիմել են Աժ` Երևանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար: Եվ ստանում են: Յուրաքանչյուր պատգամավորի ամեն ամիս պետբյուջեից վճարվում է 100 000 դրամ: Վարդան Ղուկասյանն այս 11-ի մեջ էր, սակայն սեպտեմբերի վերջին գրավոր հրաժարվել է դրամական օգնությունից:
Իրականում պատգամավորներին պետք է տրվի բնակարանի վարձի փոխհատուցում, եթե նա ապրում է խորհրդարանից ակնհայտորեն հեռու: Օրինակ` Սյունիքից կամ Տավուշից ընտրված պատգամավորը չի կարող ամեն օր առավոտյան 10-ին գալ Երևան աշխատանքի ու վերադառնալ: Պետությունը պետք է ստեղծի կեցության պայմաններ, հետևաբար` բնակվարձի փոխհատուցումը նվազագույնն է, որ պետք է անի պետությունը:
Պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, հակառակ դեպքում` ոչ մի աշխատող չի համաձայնի աշխատել իր բնակության վայրից հեռու: Նույնն է, թե Վաշինգտոնում Հայաստանի դեսպանն ինքը հոգա իր տան վարձը: Պատգամավորը Երևանում է աշխատում ոչ թե իր ընտրությամբ, այլ որովհետև Սյունիքում կամ Տավուշում խորհրդարանի մասնաճյուղ չկա: Եթե պետությունը չի վճարում բնակվարձը, մարզաբնակ պատգամավորն ու երևանաբնակ պատգամավորը հայտնվում են ոչ հավասար պայմաններում:   
Բացի այդ` մարզերի բնակիչները հարկեր են մուծում, հետևաբար իրենց ընտրած պատգամավորը նույնպես պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատել ու ներկայացնել իրենց շահերը: Իրենց պատգամավորն էլ պետք է կարողանա չմտածել կենցաղային հարցերի մասին, պետք է ժամանակը ծախսի իր ընտրողների շահերը պատշաճ ներկայացնելու վրա:
Մյուս կողմից` խորհրդարանում պետք է միայն երևանցի՞ պատգամավորներ լինեն: Մի՞թե մայրաքաղաքից հեռու ապրելու և բավարար փող չունենալու հանգամանքը պետք է անհաղթահարելի խոչընդոտ լինի ազնիվ ու խելամիտ մարդու համար` նրա օրենսդրական գործունեության ընթացքում:

Բայց` պետությունը պե՞տք է վճարի մարզերից ընտրված պատգամավորների բնակարանի վարձը: Իրականում` ոչ:


Այն երկրում, որի արտաքին պարտքը տարեկան աճում է միջինը 1 մլրդ դոլար, որի բյուջեի ամեն լուման կենսական նշանակություն ունի, որի բնակչության ուղիղ կեսը աղքատ է` 600 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պատգամավորին նաև բնակարանի վարձի փոխհատուցում տրամադրելը շքեղություն է: Պատգամավորը իսկապե՞ս բնակարանի վարձ չի կարողանում տալ:


Իրականում՝ ոչ շարքից կարդացեք նաև.



Բարձրաստիճան պաշտոնյաների էթեկայի հանձնաժողովում հենց այդ 11 պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը ցույց են տալիս, որ յուրաքանչյուրի  հաշվեհամարին առնվազն 3 միլիոն դրամ կա: Ռոմիկ Մանուկյանն ունի երկու մեքենա` NISSAN ARMADA 5,6 և MITSUBISHI PAJERO SPORT 2.5 D, հողամաս, ավտոտնակ:  Ազդարարման ինստիտուտը «գործ տվողների» համակարգ որակած Անդրանիկ Կարապետյանն ունի TOYOTA LAND CRUISER 100 4.5 I ավտոմեքենա, բաժնեմաս` 15 120 000 դրամ, հաշվին ունի 15.000.000 դրամ: Փոխհատուցումից հրաժարված Վարդան Ղուկասյանը 2 հողամաս ունի, 2 բնակարան, հաշվին` 20 մլն դրամ, 1.913.000 դրամ շահաբաժին և հայտարարագրել է BMW 760 LI ավտոմեքենա:
Այն մարդիկ, որոնք մարզերում պայքարում էին պատգամավոր դառնալու համար, չգիտեի՞ն, որ չեն կարող ԱԺ նստաշրջաններում ապրել Սյունիքում կամ Տավուշում, բայց աշխատել Երևանում: Նրանց ընտրողները նախընտրական փուլում հույսը դրել էին իրենց թեկնածուների անձնական հարստությա՞ն վրա, թե՞ պետության ողորմածության: Ի վերջո` «աղքատ պատգամավոր» բառակապակցությունը իրո՞ք բնորոշ է մեր ժամանակներին: Չէ՞ որ 101 պատգամավորից 10-ին փոխհատուցելը նշանակում է 10 տոկոս աղքատություն` ԱԺ նիստերի դահլիճում: Իսկ սա բարձր ցուցանիշ է:

Հիմա` պետությունը պե՞տք է վճարի մարզերից ընտրված պատգամավորների երևանյան բնակարանի վարձը:


Իրականում կան պատգամավորներ, որոնք իսկապես բնակվարձի կարիք ունեն, և պետությունը պետք է հոգա նրանց կեցության հարցը: Բայց դա պետք է անել յուրաքանչյուր դեպքը դիտարկելով: Բանն այն է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Կնյազ Հասանովը, Մխչյան գյուղի բնակիչ Կարինե Պողոսյանը նույնպես ստանում են բնակարանի փոխհատուցում: Բայց չէ՞ որ առավոտյան Նորքի զանգվածներից ավելի ուշ կհասնես խորհրդարան, քան Մխչյանից կամ Աբովյան քաղաքից: Իրո՞ք նրանք բնակարան վարձելու կարիք ունեն, կամ իրո՞ք վարձել են:

Տարածել