«Փոթորիկ», որն իբր ազատել է, ոչ թե ոչնչացրել. Արդյո՞ք Սադամը ԱՄՆ-ի պրոեկտն էր
Հունվարի 17-ին մեզնից ոչ այնքան հեռու սկսվեց թեժ ու արյունալի պատերազմ: Խոսքը ծոցի պատերազմի մասին է: Բազմազգ բանակը` Միացյալ Նահանգների գլխավորությամբ 1991 թվականին կռվում էր Իրաքի դեմ, որպեսզի Իրաքը չկռվի Քուվեյթի դեմ:
Նախ` 1990 թվականին Իրաքի զորքերը ներխուժեցին Քուվեյթ՝ նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ բերեց համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը: Եվ ոչ միայն նավթօգտագործողների, հատկապես ու առաջինը գերտերությունները զայրացան ու սկսվեց Ծոցի պատերազմը:
Իրաքյան բանակը ներխուժեց հարեւանությամբ գտնվող փոքրիկ պետություն: Մինչեւ այդ արդեն ձեւավորվել էր հակաիրաքյան կոալիցիա, ստեղծվել էին բլոկներ եւ ստորագրվել էր համաձայնագիր մեկ միասնական նպատակի համար: Պահանջը մեկն էր` դիկտատորին հնարավորություն չտալ տիրանալ Քուվեյթի նավթին, որը սպասարկում էր համաշխարհային շուկան: Բայց միեւնույն է` Իրաքը սկսեց պատերազմը:
Ամբողջ աշխարհը միավորվեց դիկտատորի դեմ: Պատերազմի առաջին կադրերից հնարավոր չէ կտրվել, կարծես համակարգչային խաղ լիներ: Հստակ գործողություններով` քայլ առ քայլ:
Հունվարի 25-ի գիշերը Բաղդադի ժամանակով ժամը 2-ին սկսվեց սիրենաների սուլոց եւ երկինքը լուսավորվեց լուսացույցների ճառագայթներով ու զենիթահրթիռային համակարգերի կրակոցներով:
Բաղդադի օդային օպերացիայի ժամանակ միջազգային կոալիցիան օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակները` գնդակոծող անտեսանելի օդանավեր, այսպես կոչված` խելացի զենքեր, որոնք ավտոմատ գնդակոծում էին նշանակետը եւ վերացնում Իրաքի ռազմավարական նշանակության օբյեկտները: Բայց սա ամենը չէր: Միացյալ Նահանգները պատրաստել էր նաեւ ուրիշ անակնկալ` ժամանակակից ինֆորմացիոն զենքերի տեսքով: Ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին մանրակրկիտ լուսաբանել պատերազմը:
Լրատվամիջոցները ներկայացնում էին, որ Սադամը օգտագործում է բարոյապես հնացած հրթիռներ, որոնք լուրջ վնասներ չեն պատճառում: Իրաքը չի օգտագործում տոքսիկ գազեր: Սակայն այդ հրթիռները սպառնալիք են տարածաշրջանի համար: Դրանք Սադամը օգտագործել էր Իսրայելի վրա հարձակվելիս: Այնտեղ էին գտնվում «Պատրիոտ» զենիթային համակարգերը: Իրաքյան հրթիռների որոշ կադրեր ցուցադրվեցին հեռուստատեսությամբ, որի հետեւանքով ծնվեց Պարսից ծոցի պատերազմի լեգենդներից մեկը: «Պատրիոտ» համակարգը ընդամենը արդարացում էր, քանի որ դրանք նույնպես հնացած էին ու ոչ էֆեկտիվ:
Մի քանի տարի հետո կոնգրեսը հետաքննություն անցկացրեց ու պարզեց, որ իրականում ամերիկյան չորս հրթիռներից միայն մեկը, կամ նույիսկ 10-ից մեկն էր կարող հարվածել իրաքյան հրթիռներին:
Հեռուստաէկրաններին ցուցադրում էին, թե որքան էֆֆեկտիվ ու որքան ճիշտ է գործում կոալիցիոն ավիացիան: Լրագրողներին թույլ չէին տալիս ցուցադրել պատերազմի սարսափները: Խաղաղ բնակիչների դիակները ոչ մեկին պետք չէին, ավելին` դա խանգարում էր պատերազմին:
[ Պոստ Ֆակտում ]
- Ինչո՞ւ էր Սադամը սադիստ. Բացատրում է Իրաքի բռնակալի հայ կուրսեցին
- Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 1)
- Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 2)
Ժամանակակից աշխարհում այլեւս հնարավոր չէ պատկերացնել որեւէ պատերազմ, բախում, որը, բացի ռազմական գործողություններից, չպարունակի տեղեկատվական հարձակում, ինֆորմացիոն փուչիկներ ու հակահարվածներ: Տեղեկատվական պատերազմը դարձել է իրական պատերազմի բաղկացուցիչ մասը:
Օդային հարձակումից, տեղեկատվական բումից հետո Միացյալ Նահանգները սկսեց ցամաքային պատերազմի նախապատրաստվել: Ոչ ոք չգիտեր ու չէր էլ պատկերացնում, թե ինչ կարելի էր սպասել դրանից: Պենտագոնի հեռուստաուղերձը գերազանց աշխատեց: Ամերիկացի զինվորները ներկայացվեցին անվախ հերոսներ, իսկ թշնամու բանակը՝ պարզապես որպես վարձկանների հավաքածու:
Պատերազմն անապատում ավարտվեց երեք օր անց: Այն, ինչ ներկայացվեց իբրեւ վտանգավոր ռազմական գործողություն, իրականում մեկ դարպասի խաղ էր: Օդային թռիչքներից 4 շաբաթ անց իրաքյան այսպես կոչված Էլիտար ստորաբաժանումներն արդեն անպաշտպան էին ու ոչնչացված: Սադամ Հուսեյնը պարտություն կրեց:
Մինչեւ դիմադրություն ցույց տալը եւ հանձնվելը, միջազգային զորքը վերացրել էր իրաքյան տանկերը, բեռնատարները, մեքենաները, շենքերը եւ մարդկանց:
Թվում էր, որ սա անարյուն հաղթանակ է: Կրկին ու կրկին ցուցադրեցին իրաքցի գերիներին, որոնք պնդում էին, որ ավելի լավ է հանձնվել, քան շարունակել պատերազմը: Վերջապես Քուվեյթը ազատագրվեց: Միայն այդ ժամանակ մարդիկ տեսան պատերազմի իրական դեմքը: Մահվան մայրուղին խորհրդանշում է ամբողջ իրաքյան բանակի ոչնչացմումը:42 օրվա ընթացքում ամերիկացիների հրետակոծությունից զոհվեց մոտ 100 հազար իրաքցի:
Այնինչ` ԱՄՆ ղեկավարությունը ամեն ինչ ներկայացրեց իբրեւ շատ արդյունավետ ծրագիր, որով կարողացան կանխել Քուվեյթի դեմ ագրեսիան:
Թվում էր, որ սա վերջնական հաղթանակ էր: Պատերազմում զոհվել էր միայն 147 ամերիկացի: Բայց վերադարձածները իրենց հետ տարել էին կադրեր, որոնք չէին կարող լռել:
Արգելված քիմիական զենք: Ավերիչ ականներ: Պայքար անծանոթ վարակների դեմ: Եվ անծանոթ վերքեր:
«Փոթորիկ», որն, իբր, ազատել է, ոչ թե ոչնչացրել: Բայց մահացածներն այլեւս ոչինչ չեն կարող ասել: Մահացածները չեն խոսում:
Պարսից ծոցի պատերազմը ցույց տվեց, որ խնդիրն ամենեւին էլ Քուվեյթի անվտանգությունունը չէր եւ 20-րդ ու նաեւ 21-րդ դարում պատերազմները ծառայում են գերտերությւոնների շահերին:
Կա վարկած, որ Սադամ Հուսեյնն ինքնուրույն չէր գործում, ենթարկվում էր ամերիկյան հատուկ ծառայություններին եւ իրականացնում էր Միացյալ նահանգների ծրագրերը: Անգամ նրա իշխանության գալը համարում են հատուկ ծրագիր, որով կանխեցին Իրաքի իշխանությունը կոմունիստների ձեռքին հայտնվելը: Եւ այդ վարկածով, երբ Սադամ Հուսեյնը այլեւս իրենց պետք չէր, հենց Միացյալ Նահանգները նրան շարքից հանեց: