BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չափաբաժինների պրոբլեմը. Ինչո՞ւ ենք մենք ուտում ավե

Չափաբաժինների պրոբլեմը. Ինչո՞ւ ենք մենք ուտում ավելին, քան պետք է

Եթե ուզում եք տեսնել, թե որքան են ուռճացվել սննդի չափաբաժինները, մի գնացեք սուպերմարկետ, գնացեք հնաոճ իրերի խանութ: Այնտեղ կտեսնեք փոքրիկ գավաթ, որը, կարծես, նախատեսված է տիկնիկների համար: Բայց և այնպես, կպարզվի, որ դա գինու գավաթ է: Նախկինում ափսեներն էլ էին փոքրիկ: Վերադառնալով ժամանակակից խոհանոց, կտեսնեք, որ ամեն ինչ մեծացել է:

28 սմ-ը դարձել է նորմալ չափ ճաշի ափսեի համար, մինչդեռ, 1950-ականներին այն 25 սմ էր:

5 արտահայտություն, որ չի կարելի ասել նիհարել ցանկացողներին





Իմունիտետ մեծ չափաբաժինների հանդեպ


Իրականում, մեծ չափաբաժինների հանդեպ իմունիտետ միայն երեխաներն ունեն: Սա վերաբերում է, մինչև 3-4 տարեկաններին: Մինչև այդ, նրանք ունեն նախանձելի ունակություն դադարել ուտել, երբ կշտացել են: Հետագայում սովի ինքնակարգավորումը վերանում է: Սա մշակութային ֆենոմեն է, որը նկատվում է Լոնդոնից մինչև Պեկին: ԱՄն-ում ուսումնասիրություն է արվել. 3 տարեկան երեխաներին առաջարկվել է փոքր, միջին ու մեծ չափաբաժիններով պանիր: Նրանք միշտ նույն քանակով են կերել, անկախ պանիրը մեծ, թե փոքր է եղել:  Բայց 5 տարեկան երեխաներն ավելի շատ են կերել: Աշխարհում, որտեղ միշտ կա ուտելիք, մենք նմանվել ենք «Ալիսային Հրաշքների աշխարհում»:
Մեզ ղեկավարում են թխվածքաբլիթները, որոնց վրա գրված է.  «Կեր ինձ»:

Դժբախտությունն այն է, որ մեզ դրդում են ավելի ու ավելի շատ ուտել:

Ինչպե՞ս են փոխվել սննդի չափերը


2013 թվականին Սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական ֆոնդը հրապարկեց «Խեղաթյուրված չափաբաժիններ» հետազոտությունը:
Եթե նախկին սովորական մաֆինը կշռում էր 85 գրամ, 20 տարի անց դժվարությամբ  կարելի է գտնել գոնե 130 գրամանոցը:

Պատրաստի ուտեստները նույնպես մեծացել են: Այսպիսի միջավայրում դժվար է չլինել շատակեր, ու դա ամենևին էլ կապ չունի կամքի ուժի հետ: Ամեն մի մարդ առանց մտածելու ուզում է ամեն մի գործ հասցնել ավարտին:
Առաջարկվող չափաբաժիններն իրական կյանքում
Այն ժամանակ, երբ ռեստորաններում ու սրճարաններում չափաբաժինները դառնում են հսկայական, սպառողական զամբյուղում առաջարկվող պարենային մթերքների չափաբաժիններն անիրական փոքր են: Չոր նախաճաշերի դեպքում խորհուրդ տրվող չափաբաժիններն ամբողջ Եվրամիությունում 30 գրամ են: Եգիպտացորենի փաթիլների չափաբաժինը` 17 գրամ է: 16-ամյա դեռահասի համար սա ընդամենը մեկ կում է: Այսպիսի փոքրիկ բաժինները հարմար են երեխաներին: Երբ 2013-ին արված հետազոտության ժամանակ մեծերին առաջարկեցին միջին չափի ամանը լցնել եգիպտացորնեի փաթիլներով, 88%-ը դա արեց ավելի շատ, քան 30 գրամն է: Միջին արդյունքը 44 գրամն էր:
Չափաբաժինների շփոթությունը շատ դեպքերում կապված է նաև խոհանոցային ավանդույթների կորստի հետ:

Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ բրոկոլիի իդեալական չափաբաժինը երկու ծաղկաբույլն է, գունավոր կաղամբի դեպքում` ութը: Համաձայնվեք, դա ամենևին էլ նման չէ ընթրիքի: Բայց Հյուսիսային Կորեայում տարեցների շրջանում արված ուսումնասիրությունը  պարզեց, որ ավանդույթները շատ ազդեցիկ են: Գրեթե բոլոր կորեացիները համաձայնվել են, որ սպիտակ բրինձի չափաբաժինը միջինում պետք է լինի 75 գրամ, կարտոֆիլինը` 120 գրամ, սպանախինը` 40, իսկ բոված արևածաղկի սերմերինը` 1 գրամ:


Ինչո՞ւ է պետք երբեմն սոված մնալ





Սննդի արդյունաբերության ոլորտում  մեծ մրցակության պատճառով ընկերություններն ունեն երկու ռազմավարություն.

  1. Վաճառել փոքր բաժիններով, բայց ավելի թանկ

  2. Վաճառել ավելի էժան, բայց շատ


Չափաբաժինների հետ կապված մեր պրոբլեմը մասամբ կապված է նաև այն ընկալման հետ, որ ոչ ոք չի սիրում «ավելի քիչ» հասկացությունը: Մենք մանկուց սովոր ենք, մինչև եզրը լցված բաժակների, մթերքից կոտրվող սեղանների: Տան պայմաններում այս պրոբլեմը լուծելու ամենապարզ մեթոդը  փոքր սպասքի անցնելն է:

Ճիշտ չափաբաժիններ


Կարծում եք, կարո՞ղ եք աչքաչափով որոշել ճիշտ չափաբաժինը: Ստուգեք ձեզ: Ահա, այսպիսի տեսք ունեն 200 կիլոկալորիա պարունակող տարբեր մթերքները ափսեում: Ֆոտոներում օգտագործվել է կամ 26սմ դիամետրով ափսե, կամ 16սմ դիամետր ունեցող աման:

Տարածել