BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մեկ ամիս Newmag-ի հետ] Գնել Նալբանդյանը՝ ժամանակա

[Մեկ ամիս Newmag-ի հետ] Գնել Նալբանդյանը՝ ժամանակակից թարգմանության մասին

Գուգլն ավելի լավ կթարգմանի, եթե գլխի չընկնեք. Newmag-ի գլխավոր խմբագիրը բացատրում է, ինչպես կարելի է հասկանալ հեղինակի միտքն ու այն հայերեն շարադրել ճիշտ։ Գնել Նալբանդյանը նշում է՝ թարգմանիչների հիմնական պրոբլեմն ու առաջարկում լուծման մի քանի տարբերակ։ Պարզ կանոն համար մեկ? պետք է հայերեն շատ կարդալ։
Թարգմանիչների մյուս լայֆհաքը բառարաններն են։ Տեքստ թարգմանելիս միշտ չէ, որ պետք է գրել մտքին եկած առաջին բառը։ Ուղիղ թարգմանությունները կարող են փոխել ամբողջ իմաստն ու հայերեն թարգմանված տեքստը դարձնել աղբ։ Գնել Նալբանդյանն առաջարկում է անընդհատ օգտվել բառարաններից, ճշտել յուրաքանչյուր բառի մի քանի իմաստները։
Մասթերկլասի հաջորդ դասը ավանդույթներն են։ Տեքստը հայերեն դարձնելիս մի մոռացեք, թե ո՞վ է այն գրել, ո՞ր երկրում, ինչի՞ մասին ու ի՞նչ ժանրում։ Նյումեգի գլխավոր խմբագիրն ընգծում է՝ հատկապես պետք է ուշադիր լինել անուններին ու տեղանուններին՝ դրանք հայերեն դարձնելիս պահպանել սլենգային մշակույթը։



[Մեկ ամիս newmag-ի հետ] Ստեղծելով «Մոնոլոգ» գիրքը. մոնոֆոտո





Բաց դասախոսությանը մասնակցած թարգմանիչների խոսքով,  նման քննարկումները կարող են նպաստել, որ հայաստանում ժամանակակից թարգմանությունը զարգանա ու վերանան այն սխալները, որոնք անընդհատ կարելի է տեսնել թարգմանված գրքերում։
Մոտ 2 ժամ տևած բաց դասախոսությանը Նյումեգի գլխավոր խմբագիրը օրինակների վրա բացատրեց թարգմանական տարածված սխալները, գեղարվեստական նրբություններն ու ավելորդաբանությունները։ Առանձին քննարկեցին նաև ամերիկաբանություններն ու ռուսաբանությունները։ «Մեկ ամիս Newmag-ի հետ» միջոցառման ընթացքում Նյումեգի խմբրակազմը զանգակ գրատան աբովյան մասնաճյուղում կքննարկի նաև քաղաքական գրքերի ազդեցությունը տարբեր երկրներում։
 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել