Վլադիմիր Պոզներ. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրված են վավերագրական գրականությամբ»
Pozneronline.ru կայքում ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները հայտնել է, որ այս պահին աշխատում է նոր ֆլմի վրա: Բացի ֆիլմից, Պոզները խոսել է նաև գրականության և ընթերցողների գրական նախասիրությունների մասին։
Վլադիմիր Պոզների նոր ֆիլմը կոչվում է «Կիմոնոյի մյուս կողմը»: Սա ֆիլմ է ճապոնիայի, ճապոնացների և նրանց մշակույթի մասին: Պոզները իր հարցազրույցում խոստվանել է՝ նախապատրաստական ու սկզբնական աշխատանքները շատ բարդ էին՝ ամեն ինչ այնքան անսովոր էր. «Սկզբում ոչինչ չէր հաջողվում, չգիտեի՝ ինչպես հարցեր տալ ճապոնացիներին: Իսկ ինչ-որ մի պահի ես պարզապես որոշեցի, որ վերջ, չի աշխատում: Ճապոնացիները, երբ խոսում են անգլերեն, իրենց թվում է՝ խոսում են անգլերեն. Նրանք ահավոր վատ են խոսում: Եվ հետո, սկսում ես հասկանալ, որ թարգմանությունը բոլորովին չի համապատասխանում քո ասածին, քանի որ ճապոներեն այս բառերը այլ բան են նշանակում... »:
Մարդկանց գրական հայացքները սրբագրվել են՝ ավելի շատ հետաքրքրված են ոչ-գեղարվեստական, վավերագրական գրականությամբ, քանի որ կենսագրությունները, պատմություններն ավելի ճշմարտանման են:
Ժամանակի ընթացքում Պոզներին հաջողվում է ըմբռնել ճապոնացիների հետ շփվելու նուրբ արվեստը և փոխել իր վերաբերմունքը նրանց հանդեպ. «Միակ բանը, որ փրկեց ինձ՝ կատարյալ անօգնականության զգացումն էր և նրանց հասկանալու անկեղծ ցանկությունը: Ճապոնացիները պարզապես տեսան, որ ես տառապում եմ, և խղճացին: Նրանք իսկապես խոսեցին ինձ հետ: Իրականում նրանք այնքան հիանալի ու այնքան հուզիչ են, որ ես ամբողջովին սիրահարվեցի իրենց»:
Կարդացեք նաև
- Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական
- Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
- Վլադիմիր Պոզները հակամարտության մասին. ես հոգով Հայաստանի կողմն եմ
Ըստ Պոզների, մարդկանց գրական հայացքները սրբագրվել են՝ մարդիկ ավելի շատ հետաքրքրված են ոչ-գեղարվեստական, վավերագրական գրականությամբ. քանի որ կենսագրությունները, պատմություններն ավելի ճշմարտանման են: Վադիմիր Պոզները կարծում է, որ դա պայմանավորված է բուն ժամանակով և, գուցե նաև այն փաստով, որ այժմ մեծ գրողներ շատ քիչ կան:
Newmag-ը ներկայացնում է Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը։ Այն նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից»: 3 տասնամյակ առաջ գրի առած աշխատանքի արժեքն այն է , որ արդիական է բոլոր ժամանակներում և տարբեր երկրների համար: Այդ իսկ պատճառով էլ այն ԱՄՆ-ում 12 շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում և թարգմանվեց տարբեր լեզուներով: Հայրերեն վերահրատարակությունը Newmag-ինն է:
Վլադիմիր Պոզներ
4800 ֏
Նկարագրություն
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։