Վլադիմիր Պոզները հակամարտության մասին. ես հոգով Հայաստանի կողմն եմ

«Հրաժեշտ պատրանքներին» գրքի հեղինակ, ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները խոսել է սեպտեմբերի 27-ից ծագած արցախյան պատերազմի և ղարաբաղյան բանակցությունների մասին։
Վերջին օրերին շատերն ինձ դիմում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ուղիղ ինձ հարցնում են այդ մասին, ադրբեջանցիներից նման խնդրանքներ չեն եղել:
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ը շտապ պետք է միջամտի ամենահրատապ կերպով: Եթե որևէ երրորդ երկիր միջամտի, միջազգային հանրությունը պետք է պահանջի ամենախիստ պայմաններով՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքի ներքո, դադարեցնել այդ գործողությունները:
Հարցն ունի երկու կողմ՝ առաջինը հուզական է: Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, այն, ինչ շատ երկրներ ճանաչեցին Թուրքիայից որպես Հայոց ցեղասպանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին` կապված Հայաստանի գոյության իրավունքի հետ: Հոգով ես Հայաստանի կողմն եմ:
Կարդացեք նաև
- Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական
- Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
Բայց կա երկրորդ կողմը, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատական: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»: Ես, ցավոք, չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակում բավականաչափ լավ չեմ հասկանում, ես լավ չեմ տիրապետում ու ոչ էլ հակամարտության մասնագետ եմ:
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ը շտապ պետք է միջամտի ամենահրատապ կերպով: Եթե որևէ երրորդ երկիր միջամտի, միջազգային հանրությունը պետք է պահանջի ամենախիստ պայմաններով՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքի ներքո, դադարեցնել այդ գործողությունները: Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ դնելը և նրանց ստիպել խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին:

Վլադիմիր Պոզներ
4800 ֏
Նկարագրություն
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
