Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը

20-րդ դարի ամենաառանցքային իրադարձությունները՝ համեմված անձնականպատմություններով, սուր ձևակերպումներով և անկեղծ խոստովանություններով: «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը մերօրյա ամենաազդեցիկ լրագրողներից մեկի, երեք երկրների քաղաքացու և հայերի բարեկամի՝ Վլադիմիր Պոզների հուշագրությունն է:
«Նրա հայացքն ուղղված է երեք երկրների վրա, Ամերիկայի, Ռուսաստանի և Ֆրանսիայիշփումների: Սա լուրջ անալիզ է, բայց իր կենսագրության հաշվին, այսինքն իր ապրած կյանքիուղին և իր եզրակացություններ են: Այսինքն դա իրավիճակի վերաբերյալ և օբյեկտիվ, ևսուբյեկտիվ հայացք է», - ասում է Ռուբեն Իշխանյանը:
Պոզներն առօրյա, խոսակցական ոճով պատմում է հեռուստատեսության ներքին խոհանոցի, քաղաքականության չհանրայնացվող ետնաբեմի և ինքնության փնտրտուքի մասին: Գրքիանգլերեն բնօրինակը 12 շաբաթ «The New York Times»-ի բեսթսելլերների մեջ էր:
«Ես այս գիրքը գրել եմ 80ականների վերջին, 1990-ին գիրքըհրատարակվեց անգլերեն, բայց երկար ժամանակ ռուսերեն չէր հրատարակվում, որովհետևես չէի թարգմանում ու չէի էլ ցանկանում որ մեկ ուրիշը թարգմաներ: եվ ռուսերեն տարբերակը լույս տեսավ 2008-ին: Հետո ցանկացան գիրքը հայերեն թարգմանել, մինչև հիմա չեմհասկանում, ինչու, չնայած՝ ինչու ոչ: Եվ ես պատիվ ունեցա լինել Երևանում ու ներկայացնելգիրքը», - ասում է Վլադիմիր Պոզները:
Հուշագրության հայերեն թարգմանությունը Հայաստանի նվերն էր՝ Պոզների 85 ամյակին: բանակցություններից մինչև խմբագրում՝ գործընթացը տևել է մոտ չորս տարի: Հայերեն գրքիշնորհանդեսից մեկ տարի անց «Newmag & friends» ծրագրի շրջանակում ընթերցողին գրքիմասին կրկին պատմելու և նոր շունչ տալու նպատակով Նյումեգը կզբաղվի գրքիառաջխաղացմամբ: Ծրագրրի շրջանակում գրքի վաճառքի գինը կրկնակի իջեցվել է:
«Հրատարակչությունները շատ դժվար կյանք ունեն և միացնել ուժերն ու միասնական ծրագիրստեղծելը շատ կարևոր իրադարձություն է: Մենք ուժեղ կողմերով որոշեցին միանալ ևհամագործակցել: Այդպես արվեց առաջին քայլը», - ասում է Ռուբեն Իշխանյանը:
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը կստիպի հրաժեշտ տալ ինքնակենսագրականներիմասին ձևավորված պատրանքային պատկերացումներին: Սա անմիջական զրույց էընթերցողի հետ, որը կհետաքրքրի լրագրողներին, քաղաքական գործիչներին և աշխարհիանցուդարձով հետաքրքրված ընթերցողին:

Վլադիմիր Պոզներ
4800 ֏
Նկարագրություն
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
