Էլեգանտության և վուլգարության սահմանագծին. 10 փաստ Gucci բրենդի մասին
Մեկ Gucci, երկու տառ:
Երիտասարդ իտալացի Գուչիո Գուչին կաշվե իրերի առաջին խանութը Ֆլորենսիայում բացեց 1922-ին: Գործերը կարճ ժամանակում լավ ընթացան: Գուչի ապրանքանիշի մասին շուտով խոսեց Իտալիան, ապա նաև՝ ամբողջ Եվրոպան: Ավագ որդին՝ Ալդոն ակտիվորեն օգնում էր հորը (Գուչիո Գուչին ուներ 6 տղա): 1933-ին հենց Ալդոն հորինեց ապրանքանիշի լոգոտիպը՝ երկու տառ` GG, որը հուշում էր հոր՝ ընկերության հիմնադրի անուն ազգանունը: Ի դեպ, սկզբում G տառերը թեքված չէին դեմ դիմաց:
Թավշե նորաձևություն. Շքահանդեսային ֆակտուրան պոդիումներից տեղափոխվում է զգեստապահարան
Gucci-ն անճաշակության խորհրդանիշ:
80-ականներին նորաձևության տունը ճգնաժամի մեջ էր: Gucci անվան տակ արտադրություն ունենալու իրավունք ստացան բավականին շատ փոքր ընկերություններ: Արդյունքում շուկան հեղեղվեց էժանագին, անորակ իրերով: Gucci-ն, ցավոք, երկար ժամանակ համարվում էր անճաշակ կրկնօրինակման հոմանիշ:
Gucci-ին և Թոմ Ֆորդը:
1994-ին նորաձևության տուն եկավ Թոմ Ֆորդը և դարձավ այն միակ, ում կարիքն այդքան շատ էր զգացվում ընկերությունում: Դիզայները մոդերնիզացրեց Gucci բրենդը, ստեղծեց ապրանքանիշի ԴՆԹ-ն, չմոռանալով ձիարշավային անցյալը, Թոմ Ֆորդը ակցենտը դրեց նուրբ, փայլուն, համարձակ զգեստների վրա: Այդ տասնամյա ժամանակաշրջանում նա Gucci-ին տվեց երկրորդ շնչառություն:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան