BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Էռնեստ Հեմինգուեյը խորհրդային լրտե՞ս էր. հրապարակվ

Էռնեստ Հեմինգուեյը խորհրդային լրտե՞ս էր. հրապարակվել են նրա հավաքագրման մանրամասները

1940-41 թվականների ձմռանը Նյու Յորքում խորհրդային հետախույզ Յակով Գոլոսը Էռնեստ Հեմինգուեյին հավաքագրեց հետախուզական աշխատանքի նպատակով: Այսպես է սկսվում ամերիկյան The Daily Beast-ի հոդվածը: Հավաքագրման մանրամասները պատմում է Նիկոլաս Ռեյնոլդսը` «Գրող, նավաստի, զինվոր, լրտես. Էռնեստ Հեմինգուեյի գաղտնի արկածները» գրքի հեղինակը:
Ասում են, Գոլոսն իր շրջանակներում «Ում համար է հնչում զանգը» վեպի հեղինակից պակաս լեգենդար չէր: Այդ ծեր բոլշևիկն ամբողջ կյանքը նվիրել էր հեղափոխությանը, ոտքով փախել էր Սիբիրից` Չինաստան, հետո էլ հաստատվել Մանհեթենի արվարձաններում, որտեղ էլ դարձավ ԱՄՆ կոմկուսի հիմնադիրներից մեկն ու արևելյան ափում խորհրդային լրտեսության առանցքային գործիչը: Հավաքագրման օրը նա գործում էր ՆԿՎԴ-ի` ԿԳԲ-ի նախատիպի անունից: Գոլոսը հաղորդում էՄոսկվա,- «Վստահ եմ` նա կգործակցի մեզ հետ ու կանի հնարավոր ամենը»:

 
Խորհրդային միությունում Հեմինգուեյին ընդունում էին որպես լրագրող: Այդ ժամանակ նա արդեն աշխարհի ամենահայտնի  գրողներից էր, իսկ նրա ծանոթությունների շրջանակը սփռվում էր եվրոպական մայրաքաղաքներից մինչև Սպիտակ տուն: Նրա երրորդ կինը` Մարթա Գելհորնը, Էլեոնոր Ռուզվելտի հովանավորյալներից էր: Մի անգամ, 1937թ.-ի ամռանը, Գելհորնը կարողացավ գրողի ու կոմինտեռնի գործակալի համար նախագահ Ռուզվելտի ու կնոջ հետ երեկո կազմակերպել: Սկզբում նրանք Հեմինգուեյի ու հոլանդացի կոմունիստ-ռեժիսոր Յորիս Իվենսի համատեղ նկարահանած վավերագրական ֆիլմը դիտեցին` «The Spanish Earth»-ը, հետո էլ արտաքին քաղաքականությունից էին խոսում: Հեմինգուեյն ու Իվենսը փորձեցին (ապարդյուն) համոզել Ռուզվելտին հրաժարվել չեզոքության քաղաքականությունից:
1940-ին ՆԿՎԴ-ի համար աշխատելու համաձայնություն տալով` Հեմինգուեյը լրտեսության մասին իր երկրի օրենքը չէր խախտել, բայց ընկել էր (գոնե տեսականորեն) «օտարերկրյա գործակալների գրանցման օրենքի» ազդեցության տակ, ըստ որի օտարերկրյա գործակալների գրանցումը պարտադիր էր:

Չնայած նա ՆԿՎԴ-ի մեծ լրտես չդարձավ, բայց տարիներ շարունակ հավատարիմ էր խորհրդային հայացքներին: 1940-ին դրանում ավելի շատ իմաստ կար, քան 1945-ին, երբ ամերիկական ու խորհրդային շահերն էապես հեռվացել էին` նախապատրաստելով սառը պատերազմը: Օրինակ` 1948-ին նա աջակցեց նախագահի թեկնածու Հենրի Ուոլեսի այն լավատեսական տեսակետին, թե Խորհրդային կայսրության  ու Միացյալ նահանգների միջև ավելի շատ նմանություններ կան, քան տարբերություններ: Նա հայտարարեց, որ երկու գերտերությունները պետք է անմիջականորեն գործակցեն` առանց ուշադրություն դարձնելու Հին աշխարհի երկրներին, ինչպիսք են Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:
The Daily Beast-ն այս պատմությունը ներկայացնում է ռուսական հատուկ ծառայությունների գործելավոճը պատկերավոր ներկայացնելու համար, որոնք, դեռ ՆԿՎԴ-ից սկսած մեծ ջանքեր են գործադրել տեղեկատվություն հավաքելու և ԱՄՆ որոշ շրջանակների վրա ազդեցություն գործադրելու համար: «Հեմինգուեյի գործը հիշեցում է այն մասին, որ պետք է ուշադրություն դարձնել այն դեպքերին, որոնք առաջին հայացքից չի կարելի միանշանակ վերագրել լրտեսությանը կամ ազդեցության առուվաճառքին: Նման դեպքերի հետևանքներն ի վերջո կարող են շարքից հանել ամերիկյան որոշ հաստատություններ, բայց ավելի նուրբ ձևով: Ամերիկյան ու այլ երկրների վախերը երբեմն հատվում են, բայց հազվադեպ են համընկնում: Ազգային անվտանգության հարցում գրեթե անհնար է ծառայել երկու տերերին միաժամանակ, նույնիսկ չնչին շահերի բախումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Սրա վառ օրինակ է Թրամփի երիտասարդ վարչակազմը»- գրում է լրատվամիջոցը:
Հեմինգուեյի` կրկնակի գործակալ լինելու մասին լուրերն առաջին անգամ չեն հայտնվում մամուլում: ԽՍՀՄ հետախոզության հետ գրողի կապերի մասին ֆիլմ կա` «Գործակալ Արգոյի կյանքն ու մահը»:

Աղբյուրը

Տարածել