FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Փետրվար-մարտին սպասվող հիվանդությունների ու վիրուս

Փետրվար-մարտին սպասվող հիվանդությունների ու վիրուսների թոփ հնգյակը

Հաճախ հանդիպող հիվանդությունների այս շարքը փոխվում է եղանակին համահունչ: Ամեն սեզոն  ունի հիվանդությունների իրեն բնորոշ սրացումները: Ձմռանը մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր լինել և զգուշանալ սուր շնչառական հիվանդություններից: Աշխարհում  սեզոնային գրիպից տարեկան մահանում  է 250-500 հազար մարդ: Ընդ որում՝ գրանցվում է նաև մոտ 5 միլիոն բարդացման դեպք: 

H3N2 կամ, ինչպես հաճախ ասում են, Հոնկոնգյան գրիպ


Հայաստանում ու հարևան երկրներում  համաճարակաբաններն այս ձմեռ հայտնաբերեցին գրիպի հենց այս շտամը: Հոնկոնգյան  գրիպը վտանգավոր է  ոչ թե իր ընթացքով, այլ՝ բարդություններով: Գոյություն  ունի վիրուսի 3 տեսակ՝ A, B և C: Ամենավտանգավորը ենթատեսակների միքսացիաներն են: Հայ մասնագետները վիրուսի սրացման 2-րդ փուլը  կանխատեսել են փետրվարի կեսերից:  

Սուր շնչառական վարակներ


Գարնան առաջին ամսվա ընթացքում հավանականությունը  մեծ է, որ եղանակային փոփոխություններին զուգահեռ մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները կշարունակեն լինել առաջատարների շարքում: Խնդիրն այն է, որ ձմռանը օրգանիզմն անհարժեշտ վիտամինների պաշար չի ստանում, հետևաբար ընկնում  է օրգանիզմի դիմադրողականությունը: Վարակների նկատմամբ առավել զգայուն են մանկահասակ երեխաները: Բժիշկները  ծնողներին խորհուրդ են տալիս այս շրջանում  հետեւել երեխայի սննդակարգին, կերակրել վիտամիններով հարուստ սննդով,  թույլ չտալ վարակի ներթափանցումն օրգանիզմ:

Քրոնիկ  հիվանդություններ


Մասնագետները վստահեցնում են, որ եղանակի տաքացմանը զուգահեռ գլուխ կբարձրացնեն նաև քրոնիկ  հիվանդությունները: Եղանակային տատանումներն  ու անցումային  ջերմաստիճանները հատկապես դառնում  են  գլխացավերի, գլխապտույտների սրացման պատճառ: Փետրվարից-մարտ անցումային շրջանում  սրացող քրոնիկ հիվանդություններից ամենավտանգավորը զարկերակային ճնշման բարձրացումն է: Դա է պատճառը, որ հենց այդ ընթացքում մեծանում է իշեմիկ ինսուլտների վտանգը:





Սրտանոթային հիվանդություններ


Այս ամիսներին  բնորոշ խնդիրներից մեկն էլ անոթային հիվանդների  առողջական վիճակի բարդացումն է: Ջերմաչափի սնդիկի սյան բարձրանալուն զուգահեռ՝  մարդու օրգանիզմում  ակտիվանում  է արյան շրջանառությունը, բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ գործունեությունը, որն առաջին հերթին սրտանոթային  խնդիրներ է առաջացնում: Նշված  հիվանդություններն ունենում են որոշակի սրացումներ։ Մասնագետները նշում են, որ մեր երկրում մահացության մոտ կեսը բաժին է ընկնում  սիրտ-անոթային հիվանդություններին: Հատկապես սրտամկանի ինֆարկտով 4-5 անգամ ավելի հաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք։ Սիրտ-անոթային հիվանդության նախանշաններն են՝ ցավ կրծքավանդակում, հաճախ կապված է լինում ֆիզիկական լարվածության հետ, ուղեկցվում է սառը քրտինքով, հևոց, գիտակցության մթագնում։ Այն անձինք, ովքեր ծխում են, ապրում են սթրեսային կյանքով, ֆիզիկապես ակտիվ չեն, ունեն ավելորդ քաշ, ռիսկային խմբում են:

21-րդ դարի հիվանդություն՝ դեպրեսիա


Սեզոնային փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն  ունենալ նաև մարդու հոգեկան աշխարհի վրա: Հոգեբանները  նշում են, որ ձմռանը մարդու օրգանիզմում  որոշակի  ռեսուրսներ սպառվում են  և  դա է պատճառը, որ  մարտի սկիզբը  դառնում է ճգնաժամային ժամանակահատված: Դեպրեսիվ վիճակներ են առաջանում հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր վարքային «ռեպերտուարի» առումով ավելի պասիվ են և հակված են շրջապատից ինչ-որ բան ստանալու: Սակայն պետք է տարբերել դեպրեսիան և տրամադրության անկումը:Պետք չէ անկումային տրամադրությունը շփոթել դեպրեսիայի հետ: Դեպրեսիան ունի հստակ ախտանիշեր. մարդը կարծես ներքին տառապանք է զգում, ապագայի նկատմամբ վախ, անորոշություն, հուսալքություն, կտրվում  է իրականությունից, դառնում անզոր, վրա են հասնում քնկոտությունը կամ անքնությունը: Մարտ ամսվա ընթացքում գլուխ են բարձրացնում նաև հոգեկան հիվանդությունները, ինչը հոգեբանների խոսքով, պայմանավորված է մարդու հոգեկան տառապանքի և բնության զարթոնքի միջև հակադրության առաջացմամբ:

Տարածել