FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ո՞րն է ճշմարիտ Կամոն՝ «պրոֆեսիոնալ հեղափոխակա՞ն»,

Ո՞րն է ճշմարիտ Կամոն՝ «պրոֆեսիոնալ հեղափոխակա՞ն», թե՞ գաղափարի ֆանատիկոս

Վլադիմիր Իլյիչ Լենինը «Հեղափոխական բանակի ջոկատների խնդիրները» հոդվածում 1905 թվականի հոկտեմբերին գրել էր. «Լրտեսների «ոստիկանների, ժանդարմների սպանությունը, ոստիկանատների պայթեցումը, ձերբակալվածների ազատումը, ապստամբության կարիքների համար կառավարական դրամական միջոցներ խլելը և այսպիսի գործողություններն արդեն կատարվում են ամեն տեղ, որտեղ բորբոքվում է ապստամբությունը՝ թե՛ Լեհաստանում, թե՛ Կովկասում: Հեղափոխական բանակի ամեն մի ջոկատ պետք է պատրաստ լինի այդպիսի գործողությունների»: Վլադիմիր Իլյիչը ջերմ գուրգուրանքով օգտագործում է «էքսպրոպրիացիա» բառը, որի պարզ բացատրությունը նշանակում է ուրիշի՝ հատկապես՝ պետական ունեցվածքի թալան հափշտակում։ Ու ահա Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը որոշում է մի հզոր էքսպրոպրիացիա անել էս ինչքան էլ դժվար է արտասանվում էս բառը: Ամեն մի բախտախնդիր, այսինքն՝ ավանտյուրիստ միշտ էլ ձգտում է առավելագույնին փորձում է մարդկանց ու աշխարհին զարմացնել անօրինակ մի արկածով։ Կամոն՝ նույնպես։ Նա ոչ միայն փորձել է, այլև՝ իրականացրելԻսկ մինչև այդ նա տեսականորեն արդարացրել է իր անելիքը` գրելով. «Ռեակցիա էր, դաժան ռեակցիա։ Այդ ռեակցիան ուժեղանում էր ամենուրեք։ Ծանր էր պարտիայի կացությունը։ Դրամ չկար։ Սկսվել էին անկումային հոսանքները։ Նույնիսկ ռևոլյուցիոն շարքերում էր սկսվել էր որոշ դեմորալիզացիա։ Անհրաժեշտ էր ցնցել նիրհողներին։ Անհրաժեշտ էր ցույց տալ ցարիզմի թուլությունը։ Անհրաժեշտ էր վերջապես հերոսական մի հարված ուղղել այդ ցարիզմին և նիրհողներին ապացուցել « որ նորից պիտի ամրանա ռևոլյուցիան, և նորից պիտի կոփվեն ռևոլյուցիոն շարքերը։ Այդ հարվածը պետք էր հասցնել` ռևոլյուցիոն գրականություն հրատարակելու նպատակով պարտիային դրամական միջոցներ հասցնելու համար»:
Եվ, ահա, 1907 թվականի հունիսի 13-ին ժամը 12-ին Թիֆլիսի Երևանյան հրապարակում իրականացվում է այս հզոր ցնցումը։ Չենք ցանկանում կրկին պատմել այս գործողության մանրամասները, որովհետև Կամոյի մասին պատմող գրքերում և կինոնկարներում ամեն ինչ արդեն ներկայացված է։ Միայն հիշեցնենք, որ այդ գործողությանը մասնակցել է 63 մարդ, որոնցից ամեն մեկի ձեռքին մի ռումբ է եղել։ Ռմբահարումների հետևանքով ստեղծված իրարանցումի մեջ Կամոն՝ նա հագել էր ցարական սպայի համազգեստ, և Մարո Բոչորիձեն կառքից վերցնում են փողի պարկը, որի մեջ 250 հազար ռուբլի կար, ու անհետանում։ Այս Մարո Բոչորիձեի տանը մի քանի օր պահվելուց հետո ամբողջ գումարը դուրս է բերվում Վրաստանից և հասցվում Վլադիմիր Լենինին։ Փողն, իհարկե, տանում է Կամոն։ Նրա կենսագրության մեջ հստակ նշված է, որ 1907 թվականի հունիսի վերջին մեկնում է Պետերբուրգ այնուհետև՝ Ֆինլանդիա, որտեղ հանդիպում է Լենինին, ապա՝ Գերմանիա, ուր մտնում է ապահովագրական գործակալ Դմիտրի Միրսկու անձնագրով։ Կամոյի հետագա գործունեությունը հստակ ներկայացված է, թանկագին Իլյիչի և թանկագին Նադեժդա Կոնստանտինովնայի չարչարանքներն էլ հավանաբար ավարտվել են։ Բայց մի քանի կետ կա, որ պետք է ճշտել։
Վ. Ի. Լենինն իր «Պարտիզանական պատերազմը» վերնագրով հոդվածում նշում է, որ կովկասյան էքսպրոպրիացիայի շնորհիվ հեղափոխական կուսակցության գանձարանը հարստացել է ավելի քան 200 հազար ռուբլով։ «Ավելի քան 200 հազարը» նույն հաջողությամբ կարող է լինել 299 հազար 999 ռուբլի և 200 հազար 1 ռուբլի։ Իսկ եթե հենց վերջի՞ն թիվը նկատի ունի թանկագին Իլյիչը« ապա ո՞ւր է 50 հազարը, որ այդ ժամանակների համար մեծ գումար էր։ Չէ՞ որ Ռուսաստանի ու եվրոպական նույնիսկ՝ չինական հատուկ ծառայությունները նշում են հենց 250 հազարը։
Գերմանիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի համար 1907 թվականի նոյեմբերին պատրաստված, «Խիստ գաղտնի» կնիքը կրող զեկուցագրում նշվում է. «Բոլոր փողերը, բացի մի փոքրիկ գումարից, որի մի մասը ծախսվել է, իսկ մյուսը՝ հատկացվել Կովկասի բոլշեւիկների կազմակերպությանը, նրանք ուղարկել են բոլշևիկների տնօրինոությանը։ Այսքանը։
Եթե անգամ փողերի այս ձեռնածությունը թողնենք մի կողմ« ապա հետաքրքիր է իմանալ« թե այս մասին ի՞նչ կարծիքի են բոլշևիկները հատկապես ինքը՝ Կամոն։

ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվում պահվում էին, իսկ գուցե նաև մինչև օրս են պահվում կուսակցական գործիչ Արտաշես Կարինյանի հուշերը։ Այդ թղթերի մեջ է նաև ընկեր Կամոյի հետ ընկեր Կարինյանի զրույցի մասին հուշագրությունը զրույց, որը տեղի է ունեցել Մոսկվայում, 1919 թվականին։ «Երբ հարց էր լինում էքսպրոպրիացիայի մասին»- գրում է Արտաշես Կարինյանը. «Կամոն հստակ պատասխանի փոխարեն աշխատում էր կոծկել հիմնական խնդիրը, նետում էր անորոշ խոսքեր, հաճախ խոսքը կտուրն էր գցում փաստերն էլ նկարագրում էր շատ թռուցիկ ու անորոշ կերպով։ Ես հասկացա, որ ժամանակին նա ղեկավար ընկերներից ստացել է և նույնիսկ բավական խիստ քննադատվել»:
Հարգարժան Արտաշես Կարինյանի խոսքն ընդհատենք և ասենք, որ ղեկավար ընկերների սաստումը և խիստ քննադատությունը գուցե եղել են հենց գումարի չափի պատճառով։ Ղեկավար ընկերները գուցե Կամոյին «խորհուրդ են տվել» որքան հնարավոր է շուտ մոռանալ այդ կողոպուտի մասին և եթե հարկ լինի՝ նույնիսկ քննադատել ինքն իրեն։ Հենց այդպես էլ անում է Կամոն. «Ես,- ասում է նա«- մտածում էի. միայն մի անգամ« միայն մեկ մեծ էքսպրոպրիացիա կանենք, դա բարոյական մեծ վնաս չի հասցնի մեր շարքերինթող ինձ քննադատեն, թող ինձ դատապարտեն։ Կարեւորն այն է, որ պարտիան ուժեղանաԴու կարծում ես« որ ես ինքս ճի՞շտ եմ համարում իմ այդ քայլը։ Ոչ, իհարկեԲայց այժմ, երբ հիշում եմ այդ քայլը,, էլի համարում եմ, որ ժամանակին՝ ռեակցիայի օրերին, օրը ցերեկով կատարված դեպքը եղել է քաղաքական-ռևոլյուցիոն ցույցի բնույթ կրող մի երևույթ։ Քննադատի՛ր, բայց այդ էլ մի մոռանա հիշատակել»:
Սա Կամոն ասում է 1919 թվականին, Թիֆլիսի Երևանյան հրապարակում իրականացված կողոպուտից 12 տարի անց, երբ իր ոգևորությունը մարել էին ընկերները։ Իսկ 1907 թվականին, երբ թալանած գումարը հասցրել էր Լենինին և հուլիս-օգոստոսին ապրում էր Լենինի` Ֆինլանդիայում գտնվող ամառանոցում, կրկին մտածում էր մի նոր էքսպրոյի մասին։ Նոր գործողության ծրագրի շնորհիվ, որը Կամոն մշակում էր կուսակցական ընկերներ Վալախի և Նիկիտիչի հետ կարելի էր շատ ավելի մեծ գումար ձեռք գցել։ Գերմանիայի ոստիկանության դեպարտամենտի` գաղտնի ճանապարհով ստացած տեղեկության համաձայն, Կամոն որոշել էր բռնագրավել 9 միլիոն ռուբլի թղթադրամ և 6 միլիոն ոսկի։ Ծրագիր մշակողները գիտեին այդ գումարի տեղը գիտեին, որ դա իր տեղում պահվելու է մինչև հաջորդ տարվա՝ 1908-ի հունվարի երկրորդ կեսը։ «Միայն թե նախապես չիմանան ու այստեղ-այնտեղ չխոսեն, - ասում էր Կամոն։ -Թե որ մի անգամ ներս թափանցենք` ոչ ոք այլևս չի կարող փրկվել ո՛չ բռնագրավումից և ո՛չ էլ ոչնչացումից։ Այս բռնագրավման ժամանակ սպանվողներ ավելի շատ կլինեն, քան մինչև այժմ եղած բռնագրավումների ժամանակ միասին վերցրած ծայրահեղ դեպքում` 200 մարդ»:
Սակայն 1907 թվականի նոյեմբերի 9-ին նրան ձերբակալվում են ԲեռլինումԳոնե 200 մարդ փրկվում է
Կամոյի կենսագրությունում ընդհանրապես մութ կետեր շատ կան։ Այդ տպավորությունն է ստացվում, երբ ոչ միայն կարդում ես նրա մասին եղածը հայկական կինոնկարները հաշվի մեջ չեն, որովհետև այդ ֆիլմերում ներկայացված իրադարձությունները շատ միագիծ ու անճաշակ են երևում, այլև փնտրում ու գտնում ես նոր փաստեր։ Այսպիսի մի փաստ էլ 2012-ին մեզ ներկայացրեց անխոնջ պրպտող Արծվի Բախչինյանը։ Պարզվում է, որ Ֆրանիսայի ամենակարդացվող հեղինակներից մեկը՝ Դանիել Պենակը, Կամո անունով մի ֆրանսիացի տղայի մասին մի շարք գրքեր ունի՝ Կամո. «Բաբելոն» գործակալությունը: Կամո. դարի գաղափարը: Կամոն և ես: Կամոյի փախուստը: Է, ի՞նչ կա որ՝ կասեինք ու կանցնեինք առաջ։ Անվան պատահական նմանություն կարող է լինել։ Բայց տեսեք, որ ֆրանսիացի այս երեխան ոչնչից երբեք չվախենալով հանկարծ վախենում է հեծանվից, հայրն էլ ինչ-որ տեղ է անհետացել։ Հիշում եք, իհարկե, Կամոն՝ Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը հենց հեծանվով «վթարի ենթարկվեց» 1922 թվականի հուլիսի 14-ին, երբ Յակով Սվերդլովի նվիրած հեծանվով երեկոյան ժամը 11-ին իջնում էր Վերայի վայրէջքի ձախ կողմով։ Այս «վթարն» այնքան պարզունակ է կազմակերպված, որ պարզապես աչք էր ծակում։ Բոլշևիկներին իր կյանքը նվիրած բոլշևիկների համար հսկայական գումարներ կողոպտած շատ հաճախ կիսաքաղցած մնացած Կամոն 1922-ին այլևս պետք չէր բոլշևիկներին։ Դանիել Պենակի «Կամոյի արկածները» գրքում վթարի ենթարկված ֆրանսիացի մանչուկ Կամոյի կոտրված ժամացույցի սլաքները կանգ են առել ժամը 11-ի վրա։ Ջերմող տղան իր ընկերներից մեկին դիմում է Ջավահիր անունով։ Իհարկե, հիշում եք, որ մեր Կամոյի ավագ քրոջը նույնպես Ջավահիր էին կոչում։ Եվ վերջապես, այս գրքում ֆրանսիացի Կամոյի մայրը՝ Տատյանան մեկնում է Ռուսաստան՝ իր արմատները գտնելու և հասնում է մինչևԳորի՝ պապի ծննդավայր։ Վիպակի վերջում Ռուսաստանից վերադարձած մայրը ապաքինվող որդուն  մանրամասներ է պատմում իր պապի մահվան մասին։ Տատյանան Ռուսաստանում նվեր է ստանում իր պապի կոտրված ժամացույցը, որի սլաքները նույնպես ցույց են տալիս ժամը 11-ը
Այսքան պատահականություննե՞ր։ Ինչ-որ բան այն չէ։
Նորից ենք կարդում Սիմոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը։ Փաստաթղթերի մեջ մի անկետա կա« որը ցանկանում ենք ներկայացնել.


  1. Տոմս տվող կազմակերպության անունը` Մոսկվայի կազմակերպություն« Կրասնոպրեսնենսկիի շրջանային կոմիտե։

  2. Ազգանունը` Պետրով Կամո  անունը`Սիմոն, հայրանունը` Իվանի։

  3. Ծննդյան տարեթիվը` 1882թմայրենի լեզուն`վրացերեն։

  4. Սոցիալական դրությունը` ռևոլյուցիոներ։

  5. Կրթությունը` եռամյա ուսումնարան։

  6. Մասնագիտությունը` ռևոլյուցիոներ։

  7. Ռազմական պատրաստականությունը` չունեմ։

  8. Ո՞ր լեզուներով է խոսում`վրացերեն, ռուսերեն, հայերեն։

  9. Կովկասի և Ռուսաստանի ո՞ր վայրերին է լավ ծանոթ`Պետրոգրադին, Մոսկվային և ամբողջ Կովկասին։

  10. Եղե՞լ է արտասահմանում և որտե՞ղ`Եվրոպայի 19 պետություններում։

  11. Ընտանեկան վիճակը խնամքի տակ գտնվող անդամների թիվը`ամուրի։

  12. Պարտիա ընդունվելու ժամանակը`1901թ

  13. Ո՞ր կազմակերպությունն է ընդունել`ՌՍԴ(Բ)Պ Թիֆլիսի կազմակերպություն։

  14. Պարտիական աշխատանք կատարելու համար ենթարկվե՞լ է ռեպրեսիաների ե՞րբ, ո՞վ է ենթարկել` բանտարկվել եմ 6 անգամ, փախել` 3 անգամ մահվան դատապարտվել` 4անգամ, որը փոխարինվել 20 տարվա տաժանակիր աշխատանքով։

  15. Եղե՞լ է պարտիաներում` ոչ։

  16. Ո՞ր պրոֆմիությունների անդամ է, տոմս ստանալու ժամանակը` նշում չկա։

  17. Համառոտ տեղեկություններ ռևոլյուցիոն գործունեության մասին Կարմիր Բանակում պրոֆմիություններում« պարտիական աշխատանքում`



* Բաթումում 1903 և 1905թթ. անլեգալ գրականություն փոխադրելու համար բանտում նստել եմ 10 ամիս ¥փախել եմ¤։
* 1905թ.: Զինված ապստամբությանը մասնակցելու ընթացքում 5 անգամ վիրավորվել եմ և բանտարկվել 2«5 ամիս փախել եմ¤։
* 1907, 1908, 1909թթ.: Զենք և պայթուցիկ նյութեր փոխադրելու համար Գերմանիայում ձերբակալվել եմ Բեռլինի բանտում և հոգեբուժական հիվանդանոցում նստել եմ 2 տարի, ընդ որում Ռուսաստանին եմ հանձնվել իբրև հիվանդ։ Ռուսաստանում՝ Թիֆլիսում նորից բանտում և հոգեբուժական հիվանդանոցում` 1909-1911թթ. փախել եմ։
* 1912 թվականին ձերբակալվել եմ Սոֆիայում Բուլղարիա։
* Թուրքիայում՝ Կոնստանդնուպոլսում՝ դինամիտ տեղափոխելու համար։
* 1913թ. Թիֆլիսում 4 անգամ դատապարտվել եմ մահապատժի, որը մանիֆեստով փոխել են 20 տարվա տաժանակիր աշխատանքով։ Ներում է շնորհվել 1917թ. մարտի 6-ին։
* Վրաստանում 1920թ. հունվարի 15-ին բանտում նստել եմ 2,5 ամիս ազատվել եմ։
Այս անկետան, որի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը հարցեր է ծնում Կամոն լրացրել է իր մահից քիչ առաջ։ Լրացրել է իր ձեռքով։ Բայց անկե՞ղծ է եղել նա հարցերին պատասխանելիս։ Կարծում ենք՝ ոչ։ Եվ ահա թե ինչու։
ա¤ Ինչո՞ւ էիր իսկական անուն-հայրանուն-ազգանունը ¥Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյան¤ նշել Սիմոն Իվանի Պետրով։ Տեսեք հեղափոխական մականունը՝ Կամո նշել է, բայց կեղծել է ընդհանուր առմամբ։
բ¤ Մայրենի լեզուն նշել է վրացերենը, ոչ թե հայերենը։
գ¤ Հեղափոխական գործունեության մասին նշելիս՝ Կամոն «մոռացել է» գրել, որ 1907 թվականի հունվարի 13-ին Թիֆլիսի քաղաքային դումայի« շենքի առջև Երևանյան հրապարակում կազմակերպել և իրականացրել է 250 հազար ռուբլու հափշտակությունը։ Ինչո՞ւ այս մասին չի գրում։ Քանի որ այս անկետան լրացրել է մահից առաջ հավանաբար՝ 1922 թվականին ղեկավար ընկերները նրան արդեն ցուցում էին տվել մոռանալ այս մասին։ Հիշենք Արտաշես Կարինյանի և Կամոյի զրույցը 1919թ
դ¤ Կամոն այս անկետայում նշում է, որ ամուրի է և իր խնամքի տակ գտնվող անձինք չկան։ Գուցե պաշտոնական փաստաթղթերի համաձայն ամուրի է եղել։ Բայց որտեղի՞ց է ֆրանսիացի գրող Դանիել Պենակը հնարել Կամոյի Տեր-Պետրոսյանի թոռնուհի Տատյանային և նրա որդուն՝ Կամոյին։ Այս հարցում մեզ կօգնի գրող Մաքսիմ Գորկին՝ մարդ, որը ստեղծել է «Հատակում» հրաշալի պիեսը։ Փոքրիկ, միայն մի փոքրիկ հատված կարդանք  Մաքսիմ Գորկու «Կամո» ակնարկից.
«Նա ոգով դեռ պատանի էր և պատանու ռոմանտիզմով սիրահարված էր մի լավ կնոջ, որը գեղեցկությամբ չէր փայլում և կարծես ավելի տարիքով էր իրենից։ Իր սիրավեպի մասին նա խոսում է այնպիսի կրքոտ լիրիզմով, որ մատչելի է միայն առողջ, ուժեղ և առաքինի պատանիներին։
-Նա սքանչելի՛ արարած է, բժիշկ է, հասկանո՞ւմ ես, և գիտե ամեն ինչ, բոլոր գիտությունները։ Գալիս է աշխատանքից և ասում ինձ. «Այս ի՞նչ է« չե՞ս կարողանում հասկանալ, չէ՞, որ սա շա՛տ հասարակ բան է։ Եվ, իրոք, շատ հասարակ է։ Ա՜խ, ինչպիսի՛ մարդ է։
Եվ իր սիրո մասին պատմելով երբեմն ծիծաղելի խոսքերով, նա անսպասելի դադարներ էր անում, ձեռքով քաշում էր գլխի մազերը և նայում ինձ, անխոս ինչ-որ բան հարցնելով։
- է՜, ի՞նչ կա որ,- քաջալերում էի նրան։
- Գիտես թե ինչ…- անորոշ ասում էր նա։ Եվ պետք էր նրան երկար հարցուփորձ անել մի չափազանց միամիտ հարց լսելու համար։
- Իսկ գուցե ամունանալու կարիք չկա՞։
-Ինչո՞ւ։
- Գիտես՝ հեղափոխություն է, հարկավոր է սովորել, հարկավոր է աշխատել« շուրջդ թշնամիներ են, հարկավոր է կռվել։
Եվ կիտած հոնքերից, աչքերի խիստ փայլից երևում է« որ նրան տանջում է այն հարցը, թե ամուսնությունը դավաճանություն չի՞ լինի հեղափոխական գործին։ Տարօրինակ էր, փոքր-ինչ կոմիկական և ինչ-որ շատ սրտաշարժ: Նրա պատանեկան ուժն ու տղամարդկային զգացմունքի թարմությունը չէին համընկնում հեղափոխականի իր վիթխարի էներգիային»:
Հավանակա՞ն է, որ այսպիսի անկեղծ զրույց եղել է Մաքսիմ Գորկու և Կամոյի միջև։ Շատ հավանական է։ Գորկին կեղծելու ի՞նչ շահ ունի։ Հավանակա՞ն է, որ Կամոն ու այս կինը, որի անունը չի նշվում ամուսնական կապի մեջ եղած լինեն՝ առանց այդ կապին պաշտոնական փաստաթղթային ձևակերպում տալու։ Բացառված չէ։ Եվ եթե այդպես է՝ ես հավատում եմ դրան, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում նաև ֆրանսիացի գրող Դանիել Պենակի պարագայում գրող, որի «Կամոյի ակնարկները» գիրքը լույս է տեսել է նաև ռուսերեն Մոսկվայում 2003 թվականին
Այսպիսով՝ Կամոյի՝ Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանի կենսագրությունը պետք է նորից ներկայացվի, այս անգամ՝ ճշմարտացի, առանց ավելացնելու և պակասեցնելու:

Հեղինակ՝ Սերգեյ Գալոյան


newmag #32

Տարածել