JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Լուրերով կրկին հայտնում են, որ մանտուի փորձանմուշը

Լուրերով կրկին հայտնում են, որ մանտուի փորձանմուշը չի կարելի թրջել: Դա ճի՞շտ է:

Ի՞նչ է պատահել


‹‹Գիտությանը հավատարիմ›› մրցանակաբաշխության արարողության ժամանակ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտար բժիշկ Գենադի Օնիշենկոն կոչ է արել չթրջել Մանտուի փորձանմուշը: Նա հայտարարել է ‹‹Սոցիալական ցանցերում լավագույն գիտական նախագիծ›› անվանակարգի հաղթողներին, որոնցում էր նաև հեռագիր-ալիք ‹‹Թրջի՛ր մանտուն››, և որոշել այդպիսով մեկնաբանել անվանումը: Այդ մասին գրել են միանգամից մի քանի դաշնային հրատարակություններ:

Եվ ի՞նչ, իրոք պե՞տք չէ թրջել


Թրջե՛ք: Չկա որևէ պատճառ թրջել Մանտուի փորձանմուշը: Գենադի Օնիշենկոյի խորհուրդը տրամաբանությունից հեռու է:
Ջուրը չի ներծծվում մաշկի մեջ և ոչ մի կերպ չի կարող ազդել տուբերկուլինի վրա, որը ներարկվում է այդ փորձնմուշի միջոցով:

ՄաքԳիլի (Կանադա) համալսարանի  բժշկական կենտրոնի շնչառական հիվանդությունների բաժանմունքի վարիչ Դիք Մենզիսի կարծիքով ներարկումից 15 րոպե հետո ոչ մի խնդիր չի առաջանա, եթե դուք թրջեք ներարկված տեղը: ‹‹Դա ոչ մի կերպ չի ազդում ո՛չ ազդեցության արագության, ո՛չ էլ չափի վրա: Դա վերաբերում է բոլոր այն փորձանմուշներին, որոնց հետ ես աշխատել եմ (բազմաթիվ ներարկումների փորձեր, Մանտուի փորձանմուշ, Գիֆի փորձանմուշ)››,- բացատրում է Մենզիսը:


Կարդացեք նաև.



Արևմտյան այլ կազմակերպությունների խորհուրդներում ևս չկան սահմանափակումներ: ‹‹Եթե ներարկված տեղը քոր է գալիս, դրա վրա դրեք սառույցի կտոր կամ ծածկեք սառը անձեռոցիկով: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե թրջեք ներարկված տեղը, բայց մի շփեք այն››,- գրում են ամերիկյան ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի, ՍՃՓՎ-ի և թոքախտի կանխարգելման կենտրոնի բրոշյուրի մեջ: Եվ դա ճիշտ է. սպունգով չարժե շփել ներարկված տեղը:

Իսկ որտեղի՞ց է այն միտքը, որ մանտուն չի կարելի թրջել


Համարվում է, որ  պապուլան ջրից (ինֆիլտրատը, այն ‹‹կոճակը›› ձեռքի վրա) կմեծանա, որից էլ արդյունքը կլինի կեղծ-դրական և մարդուն կուղարկեն տուբդիսպանսեր: Այն միտքը, որ ջուրը ինչ-որ ձևով ազդում է պապուլայի չափի վրա, ինչպես ենթադրվում է, եկել է ‹‹չթրջել Պիրկեի փորձանմուշը›› խորհրդից.այն օգտագործվել է ԽՍՀՄ-ում 1960-1970-ականներին, բայց հետո մանտուն ամբողջովին փոխարինել է դրան: Այդ հնացած փորձանմուշի ժամանակ քերծում էին մաշկը տուբերկուլինի կաթիլի միջոցով: Սակայն Պիրկեի փորձանմուշը ևս կարելի է թրջել:

Տարածել