Հիշողությունը 20 տոկոս լավացնելու պարզ միջոց

Հիշողությունը 20 տոկոս լավացնելու պարզ միջոց

Ըստ գիտնականների, պետք է միայն բնության գրկում կես ժամ անցկացնել, որպեսզի նկատելի դառնա արդյունքը:

Ո՞րն է գաղտնիքը

Ուսումնասիրության առարկան հիմա էլ ուղեղն է: Պարզվել է, որ այն այլ կերպ է արձագանքում, երբ մարդը գտնվում է բնության գրկում:Փորձագետները պարզել են, որ սովորական առաջադրանքը այլ լուծում է գտնում կեսժամյա զբոսանքից առաջ և հետո: Փորձը կատարվել է մարդկանց վրա՝ էնցեֆալոգրաֆիկ սաղավարտի օգնությամբ չափելով նեյրոնների ակտիվությունը:

Զբոսանքներից հետո առաջադրանքներն ավելի հեշտ են լուծվում: Նեյրոհոգեբան Դեվիդ Սթրեյները կարծում է, որ այս երևույթը կապված է նախադիմային կեղևի աշխատանքի հետ:Այն գործում է հաճելի որոշումներ կայացնելիս: Ժամանակակից աշխարհում սրա մեծածավալ աշխատանքից սպառվում են որոշակի պաշարներ: Երբ մենք բնության գրկում ենք, այն վերջապես կարողանում է հանգստանալ:

Նման վերականգնումը լավացնում է հիշողությունը 20 %-ով, իսկ ստեղծագործական միտքը 50%-ով:

Օրինակ բացահայտվել է, որ 1 ժամ 30 րոպե զբոսանքը կրճատում է արյան հոսքը դեպի ուղեղ, ինչն էլ հենց կապված է կպչուն մտքերի և դեպրեսիայի հետ: Հետազոտության մասնակիցները նկատել են, որ մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ թարմ օդ են շնչում:



Ինչո՞վ է պայմանավորված ուղեղի նման արձագանքը

Զբոսանքի ժամանակ ուշադրությունն ավելի մեղմ է կենտրոնացված: Մենք հաճելի հանգստանում ենք, սավառնում ամպերում: Այդպիսի պայմաններում ուղեղը մի բանի վրա միայն չի կենտրոնանում և ենթագիտակցորեն փորձում է վերլուծել խնդիրները:

Լուսավորությունն ու լավ գաղափարները չեն գալիս լարված մտածելիս, այլ հակառակը՝ երբ մենք պարզապես զբոսնում ենք կամ լվանում սպասքը:

Ինչպե՞ս կիրառել սա կյանքում

Սովորաբար, մարդիկ այնքան գործեր ունեն, որ հասարակ զբոսանքը նրանց համար երբեմն ճոխության նման մի բան է: Բայց հենց դրանից հետո է, որ դուք կկարողանաք արագորեն գտնել լուծումներ: Այն խախտել պետք չէ, ինչպես քունը և առողջ սնունդը: Որպեսզի զգաք դրական ազդեցություն, 30 րոպեն էլ է բավական: Թափառեք, երբ ժամանակը պետք է ծախսեիք սոց.կայքերում «թափառելով»: Գրասենյակում ճաշելու փոխարեն ճաշեք բնության գրկում:

LIFEHACKER

Գրել կարծիք