Թեթև ու հաճելի նիհարելու գլխավոր գաղտնիքը. անկողնում 20 րոպե երկար մնացեք
Ամենօրյա 20 րոպե ձգվող քունը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ, որոնք անկողնում ավելի երկար են մնում, ավելի քիչ շաքար են օգտագործում: Այս մասին հայտնում The New York Post-ը:
Մասնագետների կարծիքով, կենսակերպում փոքրիկ փոփոխություններ անելով հնարավոր է ավելի հեշտ անցում կատարել առողջ սննդակարգի: Մարդն անառողջ սնունդ նախընտրում է, հիմնականում, հոգնածության պատճառով: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչքան շատ են քնում, այնքան լավ ենք ուտում»,-հայտնում է Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետ Հայա Ալ Խատիբը:
Կարդացեք նաև․
- Նիհարել առանց դիետայի․ Ինտուիտիվ սնվելու 5 սկզբունք
- Որքա՞ն ժամանակ պետք է տրամադրել մարզումներին` առողջ ապրելու համար
- Ծխախոտի դեմ պայքարը նոր թափ է հավաքում․ Ծխելն իրո՞ք այդքան վնասակար է
Ուսումնասիրությանը մասնակցել է 42 մարդ: Նրանք օրվա մեջ քնում էին յոթ ժամ պակաս: Նրանց մի մասին մասնագետները առաջարկել են քնելուց առաջ հրաժարվել կոֆեինից, չօգտագործել սմարթֆոն ու չպառկել սոված փորով: Մյուս խմբի կենսակերպում որևէ փոփոխություն չի արվել: Արդյունքում, առաջին խումբը անկողնում մնացել է 55 րոպե ավելի շատ, քնել է 20 րոպե ավել: Նրանց օգտագործած ցերեկային շաքարի օգատագործումը (հեղուկներում, բլիթների, թխվածքների տեսքով) կրճատվել է 10 գրամով:
Կարդա նաև
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)
Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)