FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ռայան Գոսլինգ. Այո, նկարահանման տաղավարում Հարիսոն

Ռայան Գոսլինգ. Այո, նկարահանման տաղավարում Հարիսոն Ֆորդն ինձ ապտակել է

Կարիերան սկսել է, երբ երեխա էր ու Դիսնեյ հեռուստաալիքի Միքի մաուս ակումբի անդամ էր: Այդ նույն ակումբից են եղել Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Ջասթին Թիմբերլեյքը:
Ռայան Գոսլինգ (Ռ.Գ.)- Ատում էի մանկությունը: Ուզում էի, որ այն շուտ ավարտվի: Պարզապես այդպես էի զգում: Ժամանակս ոչ մի բանի չէր հերիքում, դրան գումարած՝ ամենուրեք ինձ հետևող մարդկանց հայացքները:
- Կարծում եմ՝ շատ երեխաներ չեն էլ գիտակցում, որ կարող են բողոքել:
Ռ.Գ.- Այդ հատկանիշի համար մորս եմ պարտական: Նա է ինձ գոտեպնդել: Երբ փոքր էի, պարում էի: Մի ուսուցիչ ունեի, նա կարծում էր, որ դա զվարճալի է, և կարելի է ծաղրել ինձ դասարանի առաջ: Մի անգամ խնդրեցի՝ մայրս դպրոց գա: Նա եկավ ու ասաց՝ եթե ինչ-որ պահի զգաս, որ ուսուցիչդ անհարգալից է քո հանդեպ, պարզապես թող ու դուրս արի լսարանից:Մի օր այդպես էլ արեցի:Դպրոցական ծրագիրը ստիպված էի տանն անցնել: Բայց պատկերացրեք՝ կարող էի մնալ տանն ու առավոտյան դիտել «Կապիկների մոլորակը», հետո նկարելով պատմական ճակատամարտեր ուսումնասիրել՝ գծագրելով դրանց քարտեզն ու սցենարը: Մտածում էի՝ պետք է ամեն ինչն անելու մի ուրիշ ձև լինի:

Մի երեկո նա տեսավ Սիլվեստր Ստալոնեի բրուտալ դրաման՝ Ռեմբոն: Հաջորդ օրը նա խոհանոցից հավաքեց սթեյքի դանակներն ու «զինված» գնաց դպրոց՝ կիրառելու սովորածը:
Ռ.Գ.- Կարծում եմ՝ չափազանց երիտասարդ էի, երբ տեսա այդ ֆիլմը: Ի վիճակի չէի տաբերելու իրականությունը կինոյից: Բայց չմտածեք ամբողջ մեղքը ֆիլմի վրա եմ բարդում: Ընդհանրապես, 80-ականներին մանկության մի մասն այդ ֆիլմերն էին, թատրոն չէինք գնում: VHS տեսաերիզները կարծես ընկերներս լինեին: Մեր կապը խիստ անձնական էր:
- Այս ամենով հանդերձ, քեզ զգո՞ւմ էիր տարբեր մյուս երեխաներից:
Ռ.Գ. – Այո, բայց ոչ լավ իմաստով: Դպրոցում գործերս լավ չէին, չէի կարողանում հիշել, թե ինչ էին ասում ուսուցիչները: Այն, ինչ բոլորի համար հեշտ էր, ինձ համար չափազանց բարդ էր թվում: Դա իմ ինքնագնահատականի վրա էր ազդում:
- Մարդիկ ասում էին, որ դու խելացի չե՞ս: 
Ռ.Գ.- Նրանք մտածում էին, որ ես հատուկ կարիքներով եմ և հատուկ դպրոց պետք է հաճախեմ:
- Վերջերս, ֆիլմի նկարահանման ժամանակ գործընկերդ՝ Հարիսոն Ֆորդը, ապտակել է քեզ, այդպե՞ս է:
Ռ.Գ.- Որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը: Այո, եղել է այդպիսի բան: Ինչպե՞ս ասեմ. նվիրաբերության ծես էր դա:
- Ցավո՞տ էր:
Ռ.Գ.- Գիտե՞ք, նա բավական խիստ է: Նկարահանման հրապարակում բոլորին ոգեշնչում էր, ստիպում էր առաջ շարժվել: Երբ ապտակեց ինձ, ռեժիսորս ասաց՝ ուրիշ կողմից նայիր դրան: Պատկերացրու, որ քեզ Ինդիանա Ջոնսն է ապտակել:
http://www.youtube.com/watch?v=qmDI8yuB82o
«Լա-լա լենդ» ֆիլմում Գոսլինգին գրավել էր այն հանգամանքը, որ երեք ամիս աշխատելու է ջազ-դաշնակահարի հետ և սովորելու է պարել մի քանի ոճերում:
Ռ.Գ. - Երանի երեխա ժամանակ դա արած լինեի: 20 տարեկան էի, երբ նորից պարի մասնավոր դասեր վերցրի: Սիրում էի ստուդիայում լինել: Ինձ դուր էր գալիս պարողների եռանդը, նրանց մոտեցումը: Մտածում էի՝ նրանք հետաքրիր մարդիկ են: Կարծում էի՝ ատլետ են, բայց ոչ մրցունակ: Սիրում էի հետևել, թե ինչպես են ընկղմվում երաժշտության մեջ, ինչպես են շփվում իրար հետ: Կարծում եմ՝ շատ գեղեցիկ է: Երանի, ես էլ կարողանայի:
- Իսկ ի՞նչն էր անհանգստացնում այս ֆիլմում:
Ռ.Գ. - Միայն այն, որ կարող էի ծիծաղելի տեսք ունենալ: Երբ դուրս ես գալիս քո հարմարավետության գոտուց, մարտահրավեր նետում ինքդ քեզ, ռիսկ կա, որ ծիծաղելի կլինես: Բայց պետք է ասեմ, որ արժեր գնալ այդ ռիսկին:

Տարածել