FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ էր Սադամը սադիստ. Բացատրում է Իրաքի բռնակալ

Ինչո՞ւ էր Սադամը սադիստ. Բացատրում է Իրաքի բռնակալի հայ կուրսեցին

Պարսից ծոցում պատերազմը ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինը այն այսպես կոչված ընթացիկ պատերազմ էր: Սա աշխարհագրական այն հատվածն է, որտեղ ոչ այնքան պետություններն են բախվում, որքան քաղաքակրթությունները: Արևմտյան և Արևելյան քաղաքակրթությունների սահմանագծին բախումներն արդեն 13 դար է, ինչ սկսվել ու շարունակվում են: Արաբների ու մավրերի` մահմեդականության ծննդից սկսված առաջխաղացումը դեպի Արևմուտք և Հյուսիս,ավարտվեց 732 թվականին:
Հետո Խաչակրաց արշավանքներն էին, որի ժամանակ ակտիվացավ ու առաջ եկավ արեւմտյան քաղաքակրթությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին եկավ Արևմուտքի նահանջի հերթը եւ գաղութային կայսրություններն անհետացան: Իրենց ծննդի մասին հայտարարեցին սկզբում արաբական ազգայնականությունը, ապա նաև մահմեդական արմատականությունը: 20-րդ դարի ավարտին նոր բախումները հենց այս համատեքստում էին:
Այդ բախումների առանցքում հայտնվեց Իրաքն ու նրա բռնակալը` Սադամ Հուսեյնը, որը դաժան էր, կոպիտ ու այնքան համարձակ, որ կարող էր անել այն, ինչ երազել էին Իրաքի բոլոր նախկին ղեկավարները: «Պոստ Ֆակտումը» Հայաստանում փնտրել ու գտել է Սադամ Հուսեյնի կուրսեցուն: Երվանդ Մինասյանը Իրաքի տիրակալի վերելքի ու անկումների վկան է եղել. - «Սադամը Իրաքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր:Նա մասնակցել էր Իրաքի նախագահի դեմ մահափորձին եւ փախել էր արտասահման: Ես 1963-ին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել եւ բանտարկվել էի: Եվ բանտից դուրս գալուց հետո համալսարանում իմ վերականգնվելn ու իր վերադարձը համկընկան: Ստացվեց, որ մենք նույն կուրսում, բայց տարբեր հոսքերում էինք»:



Ֆիդել Կաստրո. Գերտերության ստամոքսի քաղցկեղը





Սադամ Հուսեյնը համալսարանում աչքի է ընկնում երկրորդ կուրսում, երբ ուսանողական խմբավորումների միջեւ բախումների ժամանակ զենք է օգտագործում: Սադամը ահավոր շփացած ուսանող էր, ուներ անպատժելիության զգացում . «Իր բարեկամները եւ բանակում էին, եւ անվտանգության մարմիններում: Նա համոզված էր, որ եթե հանկարծ իրեն նույնիսկ ձերբակալեն, հաջորդ օրը բաց կթողնեին:Դրանից ավելի համարձակ էր, ավելի ագրեսիվ ուսանողական շրջապատում»:
1968 թվականին, երբ Իրաքում ժողովրդական ալիք բարձրացավ իշխանությունը շատ թույլ էր ու չէր կարող դիմագրավել այդ ալիքին: Սադամ Հուսեյնը երրորդ կուրսի ուսանող էր: Նա և իր զինված ընկերները մի քանի գեներալների ձերբակալեցին: Հետո գրավեցին ռադիոն, հեռուստատեսությունը ու ստրատեգիական նշանակության օբյեկտները. «Երրորդ կուսրի ուսանող էր, երբ իշխանության եկավ: Քանի որ տարիքով փոքր էր, գեներալ Ահմադ Հասան Բաքրին պրեզիդենտ նշանակեց, իսկ ինքը դարձավ փոխնախագահ: Սակայն Բաքրը Անգլիայի թագուհու դեր էր կատարում: Սադամն էր երկրի ղեկավարը»:
Այդ ժամանակ երկրի դե յուրե ղեկավարը շարունակում էր սովորել Բաղդադի համալսարանում: Ավելին նա նաեւ քննություններին էր մասնակցում, բայց ոչ այնպես, ինչպես հասարակ ուսանողները. - «Թիկնապահները եկան համալսարանի շենքը պաշարեցին: Նա մտավ քննության, բայց մեզ հետ չնստեց, գնաց ուղիղ դեկանատ ու թե ինչպես  քննությունն անցկացրին, ոչ ոք չիմացավ»:
Սադամ Հուսեյնը իշխանության գալուց հետո սկսեց մեղմ քաղաքականություն վարել` միաժամանակ ձեռք մեկնելով եւ կոմունիստներին եւ դեմոկրատներին, բայց գահին ամրապնդվելուց հետո նա հատուկ դաժանությամբ սկսեց իր ճանապարհից վերացնել հատկապես կոմունիստներին. - «Մեր ընկերներից շատերը մեքենայի տակ ընկան, շատերը անհետ կորած են, շատերին չգտան եւ մենք տեսանք, թե ինչպես է իրավիճակը վատթարանում. հրաժարական տվեցին նախարարներ, կամաց-կամաց փակվեցին  թերթերը եւ նորից հետապնդումներ սկսվեցին»:
Նա անողոք էր նույնիսկ իր ընտանիքի նկատմամբ: Չխնայեց Հորդանան փախած իր երկու փեսաներին: Նախ  ներում շնորհեց նրանց եւ մեծ շուքով դիմավորեց. հետո դաժան հաշվեհարդար տեսավ. - «Իրենց մի քանի տասնյակ բարեկամների հետ տոնում էին վերադարձը: Հետո ամբողջ գերդաստանին միանգամից վերացրեցին»:


«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին





1980 թվականին Սադամը հարձակվեց Իրանի վրա: Նա նպատակ էր դրել արագ ջախջախել հարևանին, տապալել իսլամական հեղափոխական կառավարությունը, վերականգնել շահի իշխանությունը, որպեսզի թուլացած Իրանը  հայտնվեր Սադամ Հուսեյնի քաղաքական ազդեցության ոլորտում, ավելին` Իրաքը կկանխեր արաբական արևելքին սպառնացող Իսլամական հեղափոխության ծավալումը: Բացի այդ, հաղթանակի դեպքում Սադամ Հուսեյնը կապահովեր Իրաքի միանձնյա գերիշխանությունը Պարսից ծոցի նավթային աշխարհում. «Իրանի հետ պատերազմը տեւեց 1980-ից 1988 թվականները: Իրաքը շատ հոգնած ու քայքայված վիճակում էր  և ուզում էր դիրքերն ամրացնել»:
Հենց դիրքերը ամրացնելու համար Սադամ Հուսեյնը նախաձեռնեց Իրաքի նախկին բոլոր նախագահների երազանքը իրականացնելու գործը` գրավել Քուվեյթը;  Դրանով նա կկարողանար ոչ միայն ամրապնդել  դիրքը, այլ նաեւ վերահսկել ամբողջ աշխարհին մատակարարվող նավթը: Քուվեյթը եղել է Իրաքի Բասարա նահանգի մի շրջան:
Իրաքի բռնակալը իրականում ընկավ ամերիկյան թակարդը: Սկզբում նա հարձակվելու միտք չուներ, բայց ԱՄՆ դեսպանը դիվանագիտական քայլ արեց, որը շփոթության մեջ գցեց Սադամ Հուսեյնին. «ԱՄՆ դեսպանն Իրաքում կին էր եւ հայտարարեց, որ Իրաքի գործերին չեն խառնվի: Այդպես`  կանաչ լույս վառեց, որ ինչ կուզեք արեք, ԱՄՆ-ն չի միջամտի որեւէ գործի»:
Քուվեյթը գրավելուց հետո Սադամի զորքը թալանեց ամբողջ երկիրը, հրդեհեց բոլոր նավթի հանքերը, սնանկացրեց պետական գանձարանը:  Միայն դրանից հետո միջազգային բանակը մտավ Քուվեյթ ու սկսեց պատերազմել զավթիչի դեմ:

Տարածել