Ֆիդել Կաստրո. Գերտերության ստամոքսի քաղցկեղը

Ֆիդել Կաստրո. Գերտերության ստամոքսի քաղցկեղը

Ինչո՞ւ էր երիտասարդ հեղափոխականը կանգնել հյուրանոցի պատուհանի մոտ և ո՞ւմ էր սպասում: newmag-ը Պոստ Ֆակտում պատմում է Ֆիդել Կաստրոյի խելահեղ սիրավեպի ու անհավատալի հեղափոխության մասին:

1959 թվականին Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն հայտնվեց գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբոցաշունչ հռետոր: Նրա ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց 4 ժամ 29 րոպե: Բայց հետո Կաստրոն կրկնեց ու կրկնապատկեց իր իսկ սահմանած ռեկորդը` 1986 թվականին նրա խոսքը ձգվեց 7 ժամ 10 րոպե:

Նա, իր խոսքի վարպետության շնորհիվ կարողացավ պայքարել ու հաղթել, նույնիսկ այն իրավիճակում, երբ տեսականորեն անհնար էր հաղթանակ տանել ու դուրս գալ Ամերիկյան գերտերության դեմ:

***

bt2xbcylkb32-ամյա Ֆիդել Կաստրոն հենց այն ժամանակ մտավ Հավանա, երբ  ռոմանտիկ-հեղափոխականները տարած հաղթանակն ու Ամանորն էին տոնում: 1959-ի հունվարի մեկն էր, որից ուղիղ երկու շաբաթ անց Հավանայի ափերին մոտեցավ «Բրեմա» լայները: Ֆիդելը նախկին «Հիլթոն» հյուրանոցի պատուհանից նայում էր մոտեցող «Բրեմային»: Ինչպես ֆիլմերում, ժամանակի ամենառոմանտիկ հերոսը գտավ նավապետի 19-ամյա գեղեցկուհի աղջկան՝ Մարիետա Լորենցին: Համազգեստավոր հերոսին բառեր պետք չեկան: Նրանք միմյանց հասկացան առանց խոսքի ու աղջիկը հեղափոխության  առաջնորդին նվիրեց ամենաթանկը ՝ սիրտը: Կաստրոն այն համաշխարհային ռոմանտիկ հերոսն է, որին ոչ միայն Կուբայում, այլև ամբողջ աշխարհում են սիրում կանայք: Նա շատերի առաջին հեռակա սերն էր Խորհրդային Միությունում, նաև` Հայաստանում:

Կուբայի անունից ներկայացող մարդը կարող էր հանգիստ բեյսբոլի աստղ դառնալ, բայց նա «Նյու-Յորք Ջայենթս» ակումբի պայմանագրից հրաժարվեց  միայն այն պատճառով, որ ատում էր ԱՄՆ-ն:

Կաստրոյի գերխնդիրը դիկտատոր Ֆուլհենսիո Բատիստան էր, որն իշխանությունն իր ձեռքում էր պահում և դրա միջոցով տարածում  ամերիկյան գաղափարները: Բատիստան հանուն իշխանությունը պահպանելու արյուն էր հեղում ու մարսում ամեն ինչ: Պարզ մի պատճառով՝ ԱՄՆ-ն նրան վստահում էր: Կաստրոն հենց նրա ճանապարհը պիտի կտրեր:

Շաքարի կղզին ամբողջովին Ամերիկայի իշխանության տակ էր՝ գրեթե գաղութ: ԱՄՆ-ը էին գնում Կուբայի արտահանած բարիքի երեք քառորդը: Անգամ ազգային կոկտեյլի` «Կուբա Լիբրե»-ի բաղադրության մեջ Կոկա-կոլա կար:

Castro-and-Guevara-Marching

1956-ի դեկտեմբերի 1-ին Ֆիդելը կես տարի ծովում անցկացնելուց՝ աքսորից, հետո 80 հեղափոխականների հետ վերադարձավ Կուբա, որտեղ նրան էին սպասում Բատիստայի զորքերը: Ֆիդելն ու իր զինակիցները հաստատվեցին Սիերա-Մաեստրայից ոչ հեռու, որտեղից էլ Ֆիդելն իր 12 ողջ մնացած գաղափարակիցների հետ ստիպված եղավ սար բարձրանալ:

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվել էր աշխարհաքաղաքական նոր վիճակ: Ասպարեզից ժամանակավորապես հեռացել էին Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան: Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին: Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ: Այս երկուսի միջեւ լարվածությունը  սրվում էր :

50-60 ականները Սառը պատերազմի ծայրահեղ լարված, ծայրահեղ մրցակցության ժամանակաշրջանն էր ու հենց այդ ժամանակ, ինչպես քաղաքագետներն են պայամանականորն ձևակերպում` ԱՄՆ որովայնում, ինչ որ ռոմանտիկ հեղափոխական քաղաքական պատերազմ էր սկսվել:

Կաստրոն Կաստրո դարձավ ամենաբարդ իրավիճակում ու ամենբարդ տարածաշրջանում:

Ֆիդելի փոքրիկ խումբը թաքնվեց սարերում և սկսեց պարբերական պարտիզանական հարձակումներ կատարել: Աղքատ ֆերմերները միացան նրանց: Նա իրական պայքարի ճանապարհն էր ընտրել ու բոլորին վարակում էր իր ազգային-դեմոկրատական եթերային պատկերացումներով:

Աճում էր Ֆիդել Կաստրոյի հեղինակություն եւ շատ կուբացիների համար նա դարձավ  միակ հույսը: Իսկ Վաշինգտոնում շարունակում էին նրա վրա ուշադրություն չդարձնել: Կուբան մարտավարական նշանակություն չուներ Սառը պատերազմի տարիներին: ԱՄՆ-ի համար նրանք հասարակ հրոսակախումբ էին: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գերտերության քթի տակ սկսվել էր թվացյալ անհեռանկար գործընթաց, որի վախճանը թվում էր բոլորին էր հայտնի:

Կաստրոյին լուրջ չընդունելը ԱՄՆ գլխավոր սխալն էր: Նա անկանխատեսելի էր, իսկ եղբայրը՝ Ռաուլն ու ընկերը` Չե Գևարան, կողմնորոշված կոմունիստներ էին:

Սկզբում Կաստրոն որեւէ քաղաքական համակարգ չէր կրում, ավելի շուտ օպորտունիստ էր: Եւ դա ճիշտ մոտեցում էր, որովհետեւ քաղաքական հստակ դիրքորոշումը կարող էր հեղափոխությանը վերջակետ դնել:

Հեղափոխությունը շարունակվում էր ու ընդդիմությունը շարունակ շռնդալից հաղթանակներ էր տանում: Տարվա վերջին արդեն հեղափոխականներինն էր Սանտա Կլարան` երկրի երկրորդ մեծ քաղաքը: Արյունոտ հաղթանակ էր:


Պոստ Ֆակտում կարդացեք նաև`


Բատիստան, հասկանալով, որ այլեւս անհնար է հեղափոխության ալիքը կանգնեցնել, 1959-ի սկզբին փախավ Կուբայից: Անգամ այդ ժամանակ ամերիկացիները չօգնեցին նրան:

Որպես կանոն` հեղափոխություններ տեղի են ունենում այն հասարակություններում, որոնք ճգնաժամ են ապրում: Հեղափոխությունները հանգեցնում են տարբեր արդյունքների: Ավելի հաճախ հաղթում են նորի կողմնակիցները` ճանապարհ հարթելով բարենորոգումների համար: Երբեմն կողմերը փոխհամաձայնություն են ձեռք բերում, երբեմն ժամանակավոր հաղթում է հետադիմությունը, երբեմն էլ հաղթանակած նորերն սկսում են չարաշահել իրենց ձեռքն ընկած իշխանությունը` հօգուտ անձնական շահի:

Կաստրոն ևս ոչ մի բանով չէր տարբերվում նախկին եւ ապագա հեղափոխականներից, նա նույնքան ամուր էր ու նույնքան նպատակասլաց:

Եվ ժամանակն էր, որ նա տեր կանգնի իր հեղափոխությանը: Նա  ևս ստիպված էր բռնության դիմել:

Ամերիկյան լիմուզիններ ու գողացած տանկեր: Տրիումֆ` հաղթանակողների համար: Երկու տարի առաջ Ֆիդել Կաստրոն Հավանայում ուներ ընդամենը 12 մարտիկ և ոչ ոք չէր հավատում, որ նա ողջ կմնա: Հիմա Հավանա է մտնում որպես հաղթական հեղափոխության առաջնորդ եւ ցուցադրում՝ որ նա կարողացավ անել անհնարին թվացողը:

d2b2251227e4b0ac2583407d55f03885Կուբայում թվում էր, թե ամեն ինչ ավարտվեց, բայց ոչ՝ ամեն ինչ նոր էր սկսվում: Կաստրոյի ռեժիմը ոչ պակաս խիստ դուրս եկավ, քան նախորդը: Կուբան հեղափոխության համար շատ ծանր վճարեց:

Ցուցադրական գործընթացների ժամանակ երեխաները ցուցմունք են տալիս ընդդեմ իրենց` Բատիստական հայրերի:

Առաջին իսկ շաբաթների ընթացքում Կաստրոն փակեց իր հաշիվները հին ղեկավարության անդամների հետ: Շատ քաղաքագետներ Կաստրոյի քայլերը համարում են քաղաքական պլատֆորմի խնդիր: Եթե Ֆիդելը արեւմտամետ քաղաքականություն վարեր, ոչ ոք նրան չէր համարի դիկտատոր: Բայց Կաստրոն դուրս էր եկել ԱՄՆ դեմ, դա աններելի էր:

Կաստրոյի հաջորդ քայլը ԱՄՆ-ում ուղղակի շոկ առաջացրեց: Կուբան հայտարարվեց կոմունիստական երկիր ու աջակցություն խնդրեց աշխարհի միակ պետությունից, որ ԱՄՆ-ի  դեմ պայքարում կարող էր օգնել` ԽՍՀՄ-ից:

Կաստրոն ավելի ու չափազանց վտանգավոր դարձավ Միացյալ Նահանգների համար: Վերջապես գերտերությունը հասկացավ ինչ մեծ սխալ է թույլ տվել ու սկսեց Կաստրոյից արագ ազատվելու ծրագրեր մշակել:

ՖԻդելին շարքից հանելու համար ներգրավեցին նույնիսկ նրա սիրած կնոջը՝  Մարիտա Լորենցին, որը հասցրել էր հիասթափվել նրանից: Կաստրոյի համար հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան կանայք: Իսկ սիրուց ատելություն մեկ քայլ է: ԿԸՀ-ի մշակած պլանը խիստ տրամաբանական էր ու նրանք կարծես հենց նշանակետին էին խփել: Բայց հենց Լորենցը մենակ մնաց Կաստրոյի հետ` հյուրանոցի համարում, ԱՄՆ-ն կրկին պարտվեց Կուբային:

151026MonicaMaritaFidel «Նա վերցրեց ատրճանակը: Ես կարծեցի` կսպանի ինձ, բայց նա ատրճանակը ձեռքերիս մեջ դրեց ու ասաց. «Ոչ ոք չի կարող սպանել ինձ` ոչ դու, ոչ ուրիշ մեկը»: Ես չկարողացա սպանել նրան: Ոչ թե վախեցա, այլ հասկացա, որ դա իմ պատերազմը չէ»:

Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին մահափորձն էր, պարզապես կենտրոնական հետախուզական ծառայության կազմակերպած տասնյակ մահափորձերից հերթականն էր:

ԱՄՆ-ում չէին ցանկանում հանձնվել: Կաստրոն անձամբ էր ղեկավարում կուբացի ապստամբների պայքարն ընդդեմ ԱՄՆ զորքերի: Կուբան ենթարկելու` Միացյալ նահանգների վերջին փորձն էլ ձախողվեց:

50 տարի շարունակ Կաստրոն կարողանում էր իշխանություն պահել: Հեղափոխությունն անպարտելի էր` չնայած Կուբայի բնակչությունն ամբողջապես կտրված է արտաքին աշխարհից: Կաստրոները ամբողջ ուժով պահում են կղզու անկախությունը և պատրաստ են այդ պայքարում զոհել անգամ այն, ինչին այդքան մեծ դժվարությամբ են կարողացել հասնել:

Ֆիդել Կաստրոն կարողացավ անել այն, ինչը պատմության մեջ քչերին է հաջողվել անել` ԱՄՆ-ի պես հսկային բառի իսկական իմաստով ծնկի բերել ու պարտադրել իր գոյությունը նրա հարևանությամբ: Հենց նրա՝ Կաստրոյի հեղափոխության շնորհիվ Լատինական Ամերիկան զարգացավ ու նմանվեց ժամանակակից աշխարհին:

Կաստրոն նվիրվածության դասական օրինակ է: Նա դոլարով ու խոստումով երբեք չտարվեց ու ամուր մնաց իր դիրքերում, նույնիսկ այն ժամանակ, երբ իր հզոր հովանավորը` ԽՍՀՄ-ը,  փլուզվեց:

Եվ, ի վերջո Ֆիդել Կաստրոն հեղափոխության դասական լեգենդ է: Նա իր օրինակով պարզապես ցույց տվեց, թե ինչպես են հեղափոխություն անում ու պայքարում հանուն նպատակի ու ազատության: Հենց նրա ու նրա ընկերոջ՝ Չեգեւարայի նկարներն են բոլոր ժամանակակից երիտասարդ հեղափոխականների ձեռքին:

Գրել կարծիք