FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] Սամվել Բաբայան. Ես առանց Ղարաբաղի չեմ կ

[մոնոլոգ] Սամվել Բաբայան. Ես առանց Ղարաբաղի չեմ կարող ապրել

հասկացվածության մասին


Ռազմական գործչին ի՞նչ պետք է ասեն, պետք է ասեն՝  դիկտատոր է: Երբեևիցե իմ անձը չեմ ցուցադրել, եղել եմ առավելաչափ զուսպ: Ինքս միշտ հեռու եմ մնացել ամեն կարգի պատվախնդիր նկրտումներից («ամբիցիաներից»), մանավանդ՝ իշխանամոլությունից, ինքս եմ ոմանց կոչ արել զսպել դրանք և չեմ կարծում, որ այսօր հոլովվող կարևորագույն հարցերն էլ կարելի է լուծել՝ այս կամ այն մարդու «ամբիցիաներով» ղեկավարվելով: Մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն դեպքում ինձ հասկանան, ու շատ չվիրավորեն ուղղակի:

քաղաքականության մասին


Ես այնքան էի զբաղված պատերազմով, նրանից հետո բանակաշինությամբ, որ չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, ես կատարել եմ ինձանից կախվածը, ինչ-որ գտել եմ, որ ժողովրդի համար ճիշտ է, թե ինչ են արել իմ թիկունքում, իրենց պրոբլեմն է: Ես ոչ մի ժամանակ չեմ  մտածել, որ հետագայում կլինեմ նախագահ ու կհասնեմ Հայաստան՝ նախարարի կամ որևէ պաշտոնի համար: Ես առանց  Ղարաբաղի չեմ կարող ապրել, ինչ վերաբերում է իշխանությանն ու պատասխանատվությանը, միշտ էլ ունեցել եմ այդ իշխանությունը՝ 1992-ից սկսած, միշտ էլ պատասխանատվությունը կրել եմ:

ընկեր կորցնելը


Ընկեր կորցնելը անդառնալի կորուստ է, հայրենիք կորցնելուն է համազոր, հայրենիքի տարածք, մաս կորցնելուն:

զիջել


Մենք գիտենք,որ ինչ-որ բան պետք է զիջենք, առանց զիջման չի լինում, բայց ինչքա՞ն ենք զիջում: Ես համարում եմ, որ պետք է գնալ փոխզիջումների, բայց մտածված: Պարտադրված խաղաղությունը մի օր պայթելու է, ոնց որ սովետմիության ժամանակ:
Ես ներշնչել եմ ժողովրդին հաղթանակ նաև իմ շարժուդարձով: Սակայն, ինչպես տեսնում եք, դա ոչ քաշից էր, ոչ էլ բոյ ու բուսաթից: Հաղթանակը չի կարելի վերագրել ոչ ինձ, ոչ էլ որևէ մեկին, դա ժողովրդի հաղթանակն է, բայց կազմակերպել, կառավարել ու ուղղորդել է այդ ժողովրդին, այդ ռազմաճակատն, այդ շտաբը, որին ղեկավարել եմ ես:

մարտակերտի սխալի մասին


Ցանկացած մարտում վախենում ես, վախենում, որ ինչ-որ մի հետախուզական տվյալ ճիշտ չլինի, ճիշտ հաշվարկած չլինես, վերապրում ես մինչև այդ մարտի վերջը: Թե ինչ ապրումներ ես ունենում, միայն դու ես իմանում, ընդհանրապես չես ոզում խոսել ոչ մեկի հետ, չես ուզում շփվել:
Եթե ես սխալ եմ գործել Մարտակերտի ուղղությամբ՝ ստրատեգիական, ռազմական, պարտավոր եմ արտահայտվել: Այդ սխալը հետևյալն է եղել՝ Մարտակերտը  հետ գրավելու համար մենք պետք է ազատագրեինք Քելբաջարը, հակառակ դեպքում անիմաստ էր, բայց սկզբից, մենք առանց Քելբաջարը հետ գրավելու, փորձել ենք հետ ազատագրել Մարտակերտը, որտեղ էլ սխալ ենք թույլ տվել: Այդ ամբողջ մեկ ամսվա մարտերն ու կորուստները մեղք են: Որպես ռազմական ղեկավար, ես մեղքի զգացում եմ ունեցել, երբ-որ ես ճիշտ չեմ կողմնորոշվել, ոչ թե հաջողությունը ճիշտ չի եղել տվյալ պահին, այլ ռազմավարական տեսանկյունից ճիշտ չեմ գործել:
Մարտակերտն Արցախի 35 տոկոս տարածքն է՝ իր բնակչությամբ, Լաչինն ու Քելբաջարը ռազմավարական տարածքներ են:  Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով անթույլատրելի է այդ տարածքները զիջման կամ բանակցային թեմա դարձնել:

վարչատարածքային


Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, ոնց որ Զանգեզուրը կամ Շիրակը:

Տարածել