FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Carnegie] Արաբական աշխարհի ապագա թագավորը. Ի՞նչ փ

[Carnegie] Արաբական աշխարհի ապագա թագավորը. Ի՞նչ փոփոխությունների առաջ է կանգնելու Մերձավոր Արևելքը

Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը փոխեց թագաժառանգ արքայազնին: Մուհամեդ բեն Նաիֆի փոխարեն թագաժառանգ դարձավ Սալմանի 32-ամյա որդի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը:
Նոր թագաժառանգը սկզբում նշանակվել է ՊՆ ղեկավար, վարչապետի առաջին տեղակալ: Հենց այդ ժամանակ էլ միջազգային հանրությունը նրան նկատեց. Forbes-ը երիտասարդ արքայազնին ընդգրկեց 2015-ի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակում, որտեղ նշվում էր նաև Պուտինի ու Մերկելի անունը: 32-ամյա Մուհամեդ բեն Սալմանի հայտնվելը կառավարական դաշտում Սաուդյան Արաբիայի համար արդեն հեղափոխության պես մի բան էր: Այդ երկրի իշխանական խավի տարիքը 70-80 է:
Տաքարյուն ու համառ Մուհամեդ բեն Սալմանի ցանկությունները հեռուն տանող են. նա մտադիր է Սաուդյան Արաբիան դարձնել տարածաշրջանը ղեկավարող երկիր, իսկ ինքը դառնալ տարածաշրջանի միանձնյա ղեկավար: Իհարկե, հավակնությունները մեծ են, գուցե շատերի համար՝ անմիտ ու ծիծաղելի, սակայն Մուհամեդ բեն Սալմանն իր նպատակին հասնելու համար արդեն արել է իրական քայլեր:


  • Նա կարողացավ Օբամայի երեսին շպրտել այն սխալները, որոնք դարձան Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության անհաջողությունների հիմքը:

  • Նա կարողացավ ԱՄՆ նոր նախագահ Թրամփի հետ լեզու գտնել, արդյունքում երկու երկրների միջև կնքվեցին միլիարդներին վերաբերող պայմանագրեր:

  • Նա կարողացավ Թրամփին տրամադրել Կատարի դեմ, այդ կերպ ազատվելով մեկ այլ երիտասարդ արաբ ղեկավարից՝ 37-ամյա Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից:

  • Նա Յեմենում ապստամբների դեմ պատերազմ սկսողն էր:

  • Նա կարողացավ Թրամփին համոզել՝ իրեն կարգելու ահաբեկչության դեմ իսլամական կոալիցիայի ղեկավար:

  • Նա համոզեց Թրամփին, որ կարող է տարածաշրջանում զսպել Իրանի հավակնոտ նկրտումները:  

  • Ի վերջո, նա ստացավ ԱՄՆ-ի և Իսրայելի «օրհնությունը»՝ տարածաշրջանում ունենալ հեգեմոն դեր:

  • Նա դարձել է արաբ երիտասարդների իդեալը (հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիայի բնակչության 2/3-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են):


Իսկ ի՞նչ է անելու Ռուսաստանը, դեմ կգնա՞ նա երիտասարդ արքայազնին: Ըստ Carnegie հիմնադրամի վերլուծաբանների, դժվար թե Մոսկվան գնա առճակատման: Այստեղ կա նավթի գնային քաղաքականության հարց: Սաուդյան Արաբիայի երիտասարդ թագաժառանգը մտադիր է նավթի գինը բարձր պահել: Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի՝ սանձազերծել փոքր պատերազմներ, ճնշում գործադրել հարևանների վրա: Այս հարցում Ռուսաստանի շահերը համընկնում են, Մոսկվան պատրաստ է ներել երիտասարդ ամբիցիոզին:


Արաբական աշխարհի մասին.



Բայց միայն նավթի բարձր գնային քաղաքականությամբ չէ, որ թագաժառանգը մտադիր է պահել իր երկրի տնտեսությունը: Vision-2030 ծրագրով՝ տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով վերջ կդրվի երկրի տնտեսության կախվածությունը նավթից: Նախագծված են տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող տասնյակ զարգացման ծրագրեր. արտադրությունը կտեղայնացվի, պետական մի շարք ընկերություններ կմասնավորեցվեն, կստեղծվի 2 տրլն. դոլար բյուջեով հիմնադրամ: Այս ծրագրով Մուհամեդ բեն Սալմանը նպատակ ունի երկրում գործազրկությունը նվազեցնել մինչև 7 %-ի:
Հաշվի առնելով իրավիճակը՝ շատ փորձագետներ կանխատեսում են ժառանգորդի ագրեսիվ ռազմավարություն: Ամբիցիոզ, տաքարյուն ու համառ՝ այսպիսին է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, 32-ամյա Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը: Նրա հավակնոտ նկրտումները շատ հեռու են գնում: Կկարողանա՞ն արդյոք գերտերությունները հետագայում զսպել նրան՝ մի երիտասարդ իշխանի, ով չի հանդուրժում մրցակցությունը Մերձավոր Արևելքում:

CARNEGIE

Տարածել