Քիմիական ռեակցիա Սիրիայում. ինչո՞ւ ԱՄՆ-ը ռմբակոծեց սիրիական ավիաբազան և ինչ է սպասվում հիմա Ասադին

Քիմիական ռեակցիա Սիրիայում. ինչո՞ւ ԱՄՆ-ը ռմբակոծեց սիրիական ավիաբազան և ինչ է սպասվում հիմա Ասադին

Carnegie հիմնադրամը վերլուծել է Սիրայի հարցով լարվածությունը, որն առաջացել է Իդլիբի վրա հարցակումից ու ԱՄՆ-ի հրթիռակոծումից հետ:

Հրթիռային հարվածից հետո ԱՄՆ մտադրությունները պարզվեցին: Հիմա քայլը Ռուսաստանին ու Իրանին է: Ի՞նչ կանեն նրանք: Սկսվում է նոր առևտուրը: Ակնհայտ է, որ որևէ մեկին օբյեկտիվ քննությունը չի հետաքրքրում: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքերում:

ԱՄՆ-ն ավելի քան հիսուն հրթիռ է արձակել Հոմս նահանգում գտնվող սիրիական բանակի ավիաբազայի վրա: Դա Նահանգների պատասխանն էր կառավարական բանակին, որը ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր կատարել Ջեբհաթ անՆուսրա  զինված խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբի վրա: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) քննություն է սկսել: ԱՄՆը չի կասկածում, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումն իրականացրել է սիրիական բանակը: Ռուսաստանը փորձում է քողարկել փաստերը՝ Դամասկոսին պաշտպանելու համար: Պուտինը ԱՄՆ գործողությունները որակում է «ագրեսիա ու միջազգային իրավունքի խախտում՝ մտացածին պատրվակով»: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան կիսում են Վաշինգտոնի տեսակետը:

Ամերիկյան ավիահարվածը հասցվել է ՄԱԿի ԱԽ-ում անարդյունք խորհրդակցությունից կես ժամ անց: Ռուսաստանը դեմ է եղել անգլոամերիկաֆրանսիական բանաձևին: Թրամփը համբերություն չունեցավ սպասել դիվանագետական բանակցությունների ավարտին:

Ավիահարվածը կլինի միա՞կը, թե՞ Թրամփը մտադիր է Ասադի դեմ սկսել լայնածավալ գործողություն: Թվում է իրավիճակը կրկնվում է, ճիշտ այնպես, ինչպես 4 տարի առաջ Իրաքում. քիմիական հարձակում, որի զոհ դարձան տասնյակ խաղաղ բնակիչներ: Ի՞նչ է սպասվում Ասադին, այն, ինչ Սադամ Հուսեյնի՞ն. առանց ՄԱԿի ԱԽ հավանության՝ ռազմական ուղղակի միջամտություն: Այն ժամանակ Ռուսաստանը գտավ ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային որոշում:

Հիմա իրավիճակը նորից նույն է, հարցը՝ նույնպես. ռազմական միջամտություն: Տարօրինակն է, որ Սիրիական հարցը սրվում է ճիշտ այն պահին, երբ թվում էր, թե միջազգային հանրությունը համախմբված պայքարում է ահաբեկչության դեմ:

Ինչ տեղի ունեցավ

Ամեն ինչ սկսվեց Reuters-ի հաղորդագրությունից, որը հղում անելով Լոնդոնում տեղակայված The Syrian Observatory for Human Rights-ին, նշվում էր, որ Իդլիբի շրջանը հայտնվել է սիրիական ու ռուսական ռազմական ինքնաթիռների հարվածի տակ. զոհվել է մոտ 60 մարդ, այդ թվում 11 երեխա. կիրառվել է «թունավոր գազ»:

Սկզբում ռուսական և սիրիական զինվորականները հերքեցին իրենց մասնակցությունը կատարվածին, սակայն ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ավիահարվածը հասցրել է սիրիական ավիացիան: Ռուսական տվյալներով, ոչնչացվել են գրոհայինների թունավոր նյութերի արտադրամասեր, որոնց արտադրանքն ուղարկվում էր Իրաք և որոնք օգտագործվել են Հալեպում:

Ավելի, Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ առաջին գրոհը եղել է առավոտյան ժամը 6-ին: Այն դեպքում, երբ սիրիական ռազմաօդային ուժերը հարձակվել էին ժամը 11:30-ին: Պաշտոնական Դամասկոսը և Մոսկվան հերքում են քիմիական զենքի օգտագործման փաստը:

Իրականում ի՞նչ է եղել առավոտյան 6-ին: Ո՞վ է պատասխանատու այդ հարձակման համար: Թերևս, որևէ աղբյուրին վստահել չի կարելի, անգամ՝ The Syrian Observatory for Human Rights-ին, որը տվյալները միշտ ընդդիմության օգտին են: Սակայն սա չի նշանակում, որ հարձակում չի եղել ու զոհեր էլ չեն եղել: Վկաները պնդում են, որ տեսել են, թե ինքնաթիռներից ինչպես են ռումբեր թափվել, որից հետո շենքից դեղին ծուխ էբարձրացել: Նրանք, ովքեր մոտակայքում են եղել, սկսել են խեղդվել: Ըստ որոշ աղբյուրների, զոհերի թիվը հասնում է մինչև 100:

Սա քիմիական զենքի կիրառման արդյուքում այդչափ շատ զոհեր գրանցած երկրորդ դեպքն է:

2013-ի օգոստոսի 21-ին արևմտյան և արաբական հեռուստաալիքները հայտնեցին  Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական գրոհի մասին, որից հետո ԱՄՆ նախագահ Օբաման Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ներկայացրեց բանաձևի նախագիծ, որը թույլ էր տալիս Սիրիայում սկսել ռազմական գործողություններ: Այդ ժամանակ Մոսկվան և Պեկինը դեմ եղան ռազմական միջամտությանը: Ռուս դիվանագետները հայտարարեցին, որ հարձակումը զինյալների սադրանքն է: Մոսկվան կարողացավ համոզել Դամասկոս միանալ Քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային և համաձայնել է երկրում իրականացնել միջազգային մոնիտորինգ, սահմանել վերահսկողություն: Արդյունքում արևմտյան կոալիցիան չդիմեց ռազմական գործողությունների: Այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց. «Մենք իրար հասկացանք՝ առանց ռումբեր բաց թողելու»: Կարևոր չէր, թե կողմերն ում մեղադրեցին հարձակման համար՝ Ասադի՞ն, թե՞ ընդդիմությանը: Գլխավորը՝ լուծվեց Սիրիայի տարածքից քիմիական զենքի դուրսբերման հարցը:

Ի հարկե, երաշխիք չկա, որ սիրիական իշխանությունների մոտ քիմիական զենք չի մնացել: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե գիտեն որտեղ է պահվում կառավարական ուժերի քիմիական զինանոցը: Բայց ապացույցներ չկան:  ՔԶԱԿև Himan Rights Watch հաշվետվություններում նշվում է, որ սիրիական կառավարությունը և «Իսլամական պետություն»ը խաղաղ բնակչության դեմ բազմիցս են օգտագործել քիմիական զենք: Դա արել են անգամ 2013 թվականից հետո:

Եթե քիմիական զենք կարող է օգտագործել «Իսլամական պետություն»-ը, ապա ինչու նույնն չի կարող անել մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն, ասենք՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ը: Չէ որ նա, զինված ընդդիմության հետ զուգահեռ, վերահսկում է Իդլիբը: Այստեղ մեկ այլ թաքնված հարց էլ կա, որը շահարկում են ընդդիմադիրները՝ Ասադը որոշել է նման ձևով լուծել Հալեպից Իդլիբ փախած զինյալների հարցը: Բայց վրեժի համար արդյոք հարվածը թո՞ւյլ չէ: Ինչո ՞ ւ էր Ասադին դա պետք է, այն էլ հիմա, երբ հանգիստ էր իր ճակատագրի համար:

2013 vs 2017. տարօրինակ զուգադիպություն

2013-ի քիմիական հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նախապատրաստվում էր սիրիական խնդրի կարգավորման Ժնևյան հանդիպումը, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը սիրիական հիմնախնդրի մասին հազիվ էին սկսել նույն լեզվով խոսել: Քիմիական գրոհը ստիպեց ԱՄՆ-ին ու ՌԴ-ին նորից հայտնվել բարիկադների տարբեր կողմերում: Պատմությունը, կարծես, կրկնվում է: Փոխվել է միայն ԱՄՆ կառավարությունը:

Մարտին ԱՄՆ նոր վարչակազմը բավականին հստակ արտահայտվեց Սիրիայի ապագայի մասին: Վաշինգտոնի քաղաքականությունը Սիրիայում կլինի ահաբեկիչների դեմ պայքարը, այլ ոչ թե Ասադին իշխանությունից հեռացնելը: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ասել էր նաև ՄԱԿում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, բայց առավել վառ արտահայտվել էր ԱՄՆ պետքարտուղարը. «Բաշար Ասադի մնալու կամ գնալու հարցը Սիրիայի ժողովրդի որոշելու հարցն է»:

Այս արտահայտությունն անուշադրության չմատնվեց: Առավել ևս, որ հայտարարությունն արվեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Չէ որ Թուրքիան Ասադին տապալելու ամենավառ կողմնակիցն է: Հիմա այնպիսի տպավորություն է, թե Անկարան հետ քայլ է արել, դավաճանել Ասադի հակառակորդներին: Այս տպավորությունն ավելի է ուժգնանում, երբ մարտի վերջին թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ իրենց գործողությունը Սիրիայում համարում են ավարտված: «Եփրատի վահան» հատուկ գործողությամբ սիրիաթուրքական սահմանի երկայնքով ստեղծվում էր 25-կլիոմետրանոց բուֆերային գոտի: Բացի այդ, ԻՊ ջոկատները ոչնչացվել էին տարածքին մոտ գտնվող քաղաքներում: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն էլ հետևում էին, որ թուրքական ու սիրիական բանակների միջև միջադեպեր չգրանցվեն:

Թվում էր, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին: Ժնևյան բանակցային գործընթացը ընթացքի մեջ էր: Մայիսի սկիզբին նշանակվել էր հերթական հանդիպումը Աստանայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի դրական համագործակցության մասին: Ապրիլի կեսերին նախանշվում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Ռուսաստան: Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող դուր գալ բոլորին, անգամ՝ ԱՄՆում: Ոչ բոլոր էին կողմնակից հրաժարվել Ասադի վարչակազմը տապալելու մտքից: Հանրապետական սենատորներից մեկը Թրամփի վարչակազմի քայլը որակեց «Նոր խայտառակություն՝ ամերիկյան պատմության մեջ»:

Եվ հանկարծ, տեղի է ունենում քիմիական հարձակում: Ու նախագահ Թրամփը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը:

«Ասադի ռեժիմին դիմանալ անհնար է», – հայտարարում է Թրամփն ու հրամայում հարված հասցնել սիրիական ավիաբազային:

Ամեն հավանականությամբ, սա ԱՄՆ-ի առաջին քայլն է, որին կհաջորդեն մյուսները: ԱՄՆ-ը կանգ չի առնի: Հիմա Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկում ձևավորել միջազգային կոալիցիա՝ Բաշար Ասադին հեռացնելու համար:

Թույլ տալ տապալել Ասադի վարչակազմը և ոչնչացնել սիրիական բանակը, որը զսպում է ԻՊ-ին ու Ջեբհաթ անՆուսրայի գրոհայիններին, Ասադին արժանացնել Սադամ Հուսեյնի կամ Մուամար Քադաֆի ճակատագրին, իսկ հետո՞ … իսկ հետևանքների մասին ո՞վ է մտածելու:  

Սկսվում է նոր գործարք: Միջազգային հանրությունը պետք է համաձայնության գա: Այլապես, ինչ հաջողվել էր հասնել վերջին շրջանում, այդ թվում՝ ահաբեկիչների նկատմամբ ռազմական հաջողությունը, ջուրը կընկնի:

Հիմա շատ բան կախված է ԱՄՆի և Ռուսաստանի ոչ դյուրին հարաբերություններից:  Մինչև հրթիռային հարվածը կար պայմանավորվելու հնարավորություն: Այժմ դժվար է ասել: Տարբերակ չկա: Սիրիան դարձնել երկրորդ Իրաք կամ Լիբիա, ու սա շատ վտանգավոր է:

Թրամփին դրդողները շատ են, հատկապես  տարածաշրջանում, ասենք՝  Սաուդյան Արաբիան ու Իսրայելը: Պատահական չէ, որ արաբական լրատվամիջոցներն այս օրերին մեծ ուշադրություն էին դարձնում Իսրայելի արձագանքների վրա, գրում էին, որ հենց Իսրայելին է ձեռնտու այս վիճակը: Ու արաբական այս սուբյեկտիվ կարծիքն ունի ճշմարտության հատիկ: Ե՛վ Սաուդյան Արաբիան, և՛ Իսրայելը հույս ունեն վերջակետ դնել Ասադի իշխանությանը: Բնակաբանար, նրա հետ վերջ կդրվի նաև Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:  

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով ամերիկյան դիրքորոշումը, հայտարարեց. «Իսրայելը հույս ունի, որ ԱՄՆ վճռականությունը կանրադառնա ոչ միայն Դամասկոսի, այլ նաև Թեհրանի, Փհենյանի ու մյուսների վրա»:

Հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղղված է Մոսկվայի վրա: ԱՄՆ պետքարտուղարն է այցելել: Նրան ծանր բանակցություններ են սպասվում Մոսկվայում, ՌԴ ղեկավարությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել:

Կհաջողե՞ն արդյոք Թեհրանն ու Մոսկվան կանխել ամերիկյան սցենարով իրադարձությունների զարգացումը, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ քիմիական գրոհի վերաբերյալ օբյեկտիվ քննություն ակնկալելն անիմաստ է, իրականում դա որևէ մեկին պետք չէ: Սիրիայում տասնյակ զոհեր, մարդու իրավունքների, միջազգային նորմերի կոպիտ խախտումներ շատ են եղել, սակայն դրանք միշտ էլ երկրորդ պլան են մղվել:

Աղբյուրը

Գրել կարծիք