Գլխավոր Հոդվածներ

Հաջողակ մարդկանց 6 գաղտնիքները․ Սկսեք օրագիր պահել

Հաջողակ մարդկանց 6 գաղտնիքները․ Սկսեք օրագիր պահել

            Ինչու՞ որոշ մարդկանց հաջողվում է դառնալ համաշխարհային համբավ ունեցող գործարարներ և առաջնորդներ, որոնք ի վիճակի են փոխել շրջակա աշխարհը, իսկ մյուսները այդպես էլ չեն կարողանում տեղից շարժվել՝ չնայած ջանք չխնայելուն: Այս երևույթի պատճառը հաճախ անտեսվում է:



            Հաջողակ գործարարները փորձում են ներդնել իրենց ժամանակը այն ամենի մեջ, որը ապագայում նրանց կապահովի նոր գիտելիքներով, ստեղծարար լուծումներով և էներգիայով: Սկզբում նրանց հաջողությունները կարող են լինել աննկատ, սակայն վերջում, երկարաժամկետ ներդրումների շնորհիվ, նրանք հասնում են աննախադեպ բարձունքների:
 
            Արդյունքում ներդրված ժամանակը բերում է հիանալի շահույթ, այդ իսկ պատճառով այն կարելի է անվանել շահութաբեր:  Գրաֆիկի վրա հստակ երևում է աշխատանքի արդյունքների կախվածությունը նրանից, թե ինչ ձևով ենք մենք վատնում մեր ժամանակը:
 
            Օրինակ, Ուորեն Բաֆետը, չնայած որ հազարավոր աշխատակիցներ ունեցող ընկերությունների սեփականատեր է, աշխատանքի մեջ ամբողջությամբ կլանված չէ: Իր խոսքերով, իր աշխատաժամանակի 80%-ը նա նվիրում է ընթերցանությանն ու մտորումներին: Այդ ամենի վրա օգտագործած ժամանակը տալիս է նրան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ճիշտ որոշումներ ընդունելու և հաջողակ բիզնես վարելու համար:
 
Լավագույն շահույթը կարելի է ստանալ գիտելիքների մեջ ներդրումներ անելով:

Բենջամին Ֆրանկլին, քաղաքական գործիչ, գյուտարար, գրող


 
            Հաջողակ մարդիկ հետևում են օգտակար սովորությունների, որոնք արժի ընդունել: Ահա մի քանի արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ կազմակերպել ձեր ժամանակը այնպես, որպեսզի այն ձեզ երկարաժամկետ շահույթ բերի ապագայում:
 

          1.Օրագիր պահեք


 
            Շատ հաջողակ մարդիկ օրագիր են պահում, և թեկուզ հաճախ այդ բառի ոչ ավանդական իմաստով:
 
            Օրինակ, Բենջամին Ֆրանկլինը ամեն առավոտ հարցնում էր ինքն իրեն.«Ի՞նչ լավ բան պետք է ես այսօր անեմ»: Իսկ ամեն գիշեր օրն ավարտում հետևյալ հարցով.«Ի՞նչ լավ բան եմ ես այսօր արել»: Սթիվ Ջոբսը, հայելու առաջ կանգնած, հետաքրքրվում էր հետևյալով.«Եթե այս օրը լիներ իմ կյանքի վերջին օրը, կանեի՞ ես այն, ինչ պատրաստվում եմ անել»:
 
            Տնտեսագետ և մենեջմենթի հարցերով խորհրդատու Պիտեր Դրուկերը որոշում ընդունելիս գրառում էր իր ակնկալիքները դրա հետ կապված, իսկ մի քանի ամիս անց համեմատում էր դրանք այն ամենի հետ, ինչ իրականում եղել էր: Իսկ Օփրա Ուինֆրին ամեն իր օրը սկսում է երախտագիտության օրագրից՝ գրառելով այնտեղ 5 բան, որոնց համար նա շնորհակալ է կյանքին:
 
            Ալբերտ Էյնշտեյնը իրենից հետո թողել է շուրջ 80 000 էջ գրառումներ: ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսը ամբողջ կյանքում օրագրեր է պահել, որոնց քանակը գերազանցում է 50 հատը:
 
            Գրառելով ձեր մտքերի, ծրագրերի ու կյանքի իրադարձությունների մասին, դուք դառնում եք ավելի ուշադիր և կենտրոնացած, զարգացնում եք ինքնամտածողությունը և սովորում եք ընդունել ճիշտ որոշումներ:
 

            2.Քնային ընդմիջումներ արեք


 
            «Մեկժամյա կամ մեկուկեսժամյա քունը տեղեկատվությունը յուրացնելու կարողության վրա ունի նույնպիսի դրական ազդեցություն, ինչպես լիարժեք ութժամյա քունը»,- պնդում է քունն ուսումնասիրող մասնագետ Սարա Մեդնիկը (Sara Mednick): Գիտնականները ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր սովորում են առավոտյան, 30%-ով ավելի լավ են կատարում ստուգողական թեստերը երեկոյան, եթե նրանք արել են մեկժամյա քնային ընդմիջում օրվա ընթացքում:
 
            Այդ սովորությունն ունեին Ալբերտ Էյնշտեյնը, Թոմաս Էդիսոնը, Ուինսթոն Չերչիլը, Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանը, Ջոն Ռոկֆելերը և այլ վաստակավոր մարդիկ: Օրինակ, Լեոնարդո դա Վինչին կիրառում էր քնի բազմաֆազ տեսակը՝ բաժանելով այն մի քանի տասը րոպե տևողությամբ բաժանումների: Նապոլեոնը նախընտրում էր ննջել ամեն ճակատամարտից առաջ: Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը ամեն օր կեսօրին ինքն իր համար կազմակերպում է հանգստի ժամ:
 
            Ժամանակակից գիտությունը հաստատում է այս սովորության օգտակարությունը: Ցերեկային քունը ոչ միայն բարձրացնում է արտադրողականությունը, այլև զարգացնում է ստեղծարար մտածողությունը:
 
            Հնարավոր է՝ այդ պատճառով էին Սալվադոր Դալին և Էդգար Ալլան Պոն օգտագործում այս մեթոդը, որպիսի հասնեն հիպնագոգիայի.վիճակ քնի և իրականության միջև, որն օգնել է նրանց դառնալ առավել ստեղծարար:
 

          3.Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե քայլեք


 
            Հաջողակ մարդիկ իրենց ժամանակացույցի մեջ անպայման ժամանակ են հատկացնում սպորտով զբաղվելու համար: Զբոսանքը նույնպես կարող է լինել մարզվելու հիանալի միջոց:
 
            Չարլզ Դարվինը զբոսնում էր օրվա մեջ երկու անգամ.կեսօրին և 16:00-ին: Բեթհովենը ճաշից հետո դուրս էր գալիս երկար զբոսանքի և իր հետ վերցնում էր մատիտ և նոտայի տետր այն դեպքում, որ նրան կարող է այցելել ոգեշնչումը: Չարլզ Դիքենսը արագ քայլով քայլում էր օրական ավելի քան 10 կիլոմետր, որը օգնում էր նրան չհոգնել անդադար աշխատանքից: Սթիվ Ջոբսը զբոսնում էր, եթե առաջիկայում նրան սպասվում էր կարևոր խոսակցություն:
 
Արժեք ունենում են միայն այն գաղափարները, որոնք հայտնվել են զբոսնելու ժամանակ:

Ֆրիդրիխ Նիցշե, հայտնի փիլիսոփա


 
            Երկար զբոսանքների օգտակարությունը բացահայտած հայտնի մարդկանցից են նաև Արիստոտելը, Մահաթմա Գանդին, Ջեք Դորսին, Թորի Բյորչը, Հովարդ Շուլցը, Օլիվեր Սաքսը և Ուինսթոն Չերչիլը: 
 
            Այս սովորությունը հաստատ արժի կիրառել: Ի վերջո, գիտնականները հաստատել են, որ զբոսանքները առույգացնում են, թարմացնում ուղեղը, բարձրացնում են ստեղծագործական կարողությունները և նույնիսկ երկարացնում են կյանքը: Հետազոտության համաձայն, որը տևել է 12 տարի, 65 տարեկան մարդկանց շրջանում, ովքեր օրվա մեջ 15 րոպե քայլել են, մահացության ցուցանիշը եղել է 22%-ով ցածր:
 

          4.Շատ կարդացեք


 
            Անկախ կենսական պայմաններից, մեզնից յուրաքանչյուրին էլ հասանելի են գրքերը՝ Բիլլ Գեյթսի՝ աշխարհի ամենահարուստ մարդու, սիրելի ուսումնական ռեսուրսը: Սա շատ տնտեսող և անհավանական արդյունավետ միջոց է՝ բարձրացնելու գիտելիքների մակարդակը ամեն ինչի մասին:
 
            Ուինսթոն Չերչիլը օրվա մեջ մի քանի ժամ կարդում էր կենսագրական, պատմական, փիլիսոփայական և տնտեսագիտական աշխատանքներ: Թեոդոր Ռուզվելտը կարդում էր մեկ գիրք այն օրերին, երբ զբաղված էր, իսկ 2-3 գիրք աշխատանքից ազատ օրերին:
 
            Մարկ Կյուբանը օրական կարդում է շուրջ 3 ժամ: Միլիարդեր Դեվիդ Ռուբենշտեյնը կարդում է շաբաթական 6 գիրք: Իլոն Մասկը երիտասարդ տարիներին կարդում էր օրական 2 գիրք: Իսկ Դիսնեյի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Բոբ Այգերը հանուն ընթերցանության ամեն առավոտ արթնանում է 4:30: Այս ցուցակը կարելի երկար շարունակել:
 
            Կարդալը բարելավում է հիշողությունը, բարձրացնում է էմպաթիայի մակարդակը և նվազեցնում սթրեսի մակարդակը՝ օգնելով մեզ հասնել մեր առջև դրված նպատակներին:
 

          5.Գտեք զրուցակիցներ ձեր հետաքրքրությունների շրջանակներում


 
            Գրող Ջոշուա Շենկայի կարծիքով, ստեղծարար միտքը զարգանում է այլ մարդկանց հետ շփման շնորհիվ: Իր «Երկուսի ուժը» (Powers of Two) գրքում նա պատմում է հռչակավոր դուետների մասին, որոնք համատեղ ուժերով հասել են մեծ բարձունքների: Օրինակ, Ջոն Լենոնը և Փոլ Մաքկարտնին, Մարիան և Պյեր Կյուրին, Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը:
 
            Հոգեբաններ Դանիել Կանեմանը և Ամոս Տվերսկին երկարատև համատեղ զբոսանքների ժամանակ մշակել են վարքագծային տնտեսագիտության նոր տեսություն, որի շնորհիվ Կանեմանը ստացել է Նոբելյան մրցանակ:


Կարդացեք նաև․



 
            Տոլկինը և Լյուիսը միմյանց տալիս էին կարդալ մեկը մյուսի սևագիր գրվածքները, իսկ երկուշաբթի երեկոները միասին անցկացնում էին փաբում: Գիտնականներ Ֆրենսիս Կրիկը և Ջեյմս Ուոտսոնը հաճախ էին շփվում և ճաշում միասին, իսկ հետագայում Մորիսոմ Ուիլկինսոնի հետ համատեղ բացահայտել են ԴՆԹ-ի կառուցվածքը:
 
            Իսկ Թեոդոր Ռուզվելտն ուներ այսպես կոչված թենիսային սենյակ, որի անդամները միասին թենիս էին խաղում և քննարկում էին քաղաքական հարցեր:
 
            Շատ հռչակավոր մարդկանց փորձը ցույց է տալիս, որ տարբեր մարդկանց հետ շփումն օգնում է երևույթներին նայել այլ տեսանկյունից, և նույնիսկ ստեղծել բոլորովին նոր բան:
 

          6.Մի վախեցեք փորձարկումներ անելուց


 
            Մեզնից յուրաքանչյուրն էլ սխալներ գործում է, անկախ կարդացվածության աստիճանից կամ բնավորության կարևոր հատկանիշներով օժտվածության մակարդակից: Դիտարկեք դրանք որպես փորձ, որը ձեզ ապագայում պետք կգա:
 
            Հաջողությունն ուղղակիորեն կապված է ձեր կողմից արվող փորձարկումների քանակից: Մեկ հաղթանակն արժե բոլոր անհաջող փորձերը:
 
            Թոմաս Էդիսոնն ունեցել է շուրջ 50 000 տապալված փորձեր, նախքան նա կստեղծեր ալկալային մարտկոցը: Իսկ անթերի շիկացման լամպ ստեղծելու համար նա 9000 փորձ է կատարել:  Այնուամենայնիվ, կյանքի վերջում Էդիսոնն ուներ շուրջ 1 100 արտոնագիր:
 
            Փորձարկումներ կարելի է անել ոչ միայն գործնականում: Օրինակ, Էյնշտեյնը դրանք անում էր մտքի մեջ, որն էլ նրան օգնում էր զարգացնել իր գիտական տեսությունները: Իսկ Թոմաս Էդիսոնի և Լեոնարդո դա Վինչիի օրագրերում, նշումներից բացի, կան նաև մտավոր քարտեզներ և զանազան էսքիզներ:
 
            Փորձարկումներն օգնում են մշակել օգտակար սովորություններ: Պրոդյուսեր և սցենարիստ Շոնդա Ռայմսը որոշել էր ձերբազատվել աշխատահոլիզմից և վառ արտահայտված ինտրովերտությունից՝ համաձայնելով այն ամենին, ինչը նախկինում վախեցնում էր նրան: Այս փորձարկումը ստացել է «Տարի, երբ ես ամեն ինչին ասում էի «այո»» անվանումը, որի մասին նա պատմել է TED համաժողովի իր ելույթի ժամանակ: 
 
            Փիլիսոփա և բանաստեղծ Ռալֆ Ուոլդո Էմերսոնը համարվում է այս հրաշալի արտահայտության հեղինակը.«Մեր ամբողջ կյանքն անվերջանալի փորձարկում է: Որքան շատ փորձարկումներ կատարեք, այնքան լավ»:
 
            Սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ տնօրինել սեփական ժամանակը: Եթե դուք ժամանակ տրամադրեք այն ամենին, ինչը ձեզ հետագայում օգուտ կտա, ապա դուք կարող եք հասնել հաջողության: 

LIFEHACKER


 

Տարածել