#48 Հրանուշ Հակոբյան. Միգրանտների մոլորակը
newmag/ շապիկ #63 Ջազում միայն լեգենդներն են
Ա. Ա. - Հաճախ ասում են, որ սփյուռքը համալրում են մարդիկ, որոնք Հայաստանից հեռանում են ոչ թե տնտեսական դժվարությունների պատճառով, այլ որովհետև այդպես ցանկանում են: Նրանց համար Հայաստանի ապագան մշուշոտ է: Սփյուռքի հետ հանդիպումներում Դուք այս խնդիրը տեսնո՞ւմ եք: Խոսո՞ւմ են մարդիկ այդ մասին` տնտեսական ճգնաժամ, գործազրկություն...
Հ. Հ. - Ինչո՞ւ եք ինձ տնտեսական խնդիրների մասին հարցնում...
Ա. Ա. - Սփյուռքի նախարարությունը համալրվում է նոր հոգսերով: Դուք գնում եք՝ զբաղվելու մարդկանց խնդիրներով, որոնցով չեք զբաղվել երկրի ներսում:
Հ. Հ. - Շատ համապարփակ հարց եք տալիս, համակարգային: Նախ՝ ասել, թե սփյուռքն ինչ է մտածում կամ ինչպես է վերաբերվում կամ տեսնում Հայաստանի ապագան, ընդհանրական է: Չկա մի կառույց, որն ամբողջական ներկայացնի սփյուռքի մտահոգություններն ու կարծիքը: 7 միլիոն մարդ. ամեն մեկը կարող է տարբեր պատասխան ունենալ Ձեր բարձրացրած հարցերին. մեկը լավատես է, մյուսը՝ մտահոգ, երրորդը, ինչ էլ անես, միևնույնն է, դժգոհ է. կախված է ավելի շատ մարդու տեսակից, նրա բնավորությունից, ցանկություններից և ապագայի իր տեսլականից…
Ա. Ա. - Ստեղծված պայմանների պատճառով են մարդիկ արտագաղթում. ոչ ոք չի զբաղվում այդ հարցերով: Եվ ահա հայտնվում է նախարար Հրանուշ Հակոբյանը և ասում` ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել: Ավելի սյուրռեալիստական մոտեցում պետություն և քաղաքացի հարաբերություններում դժվար է պատկերացնել:
Հ. Հ. – Պարո՛ն Ալեքսանյան, համամիտ չեմ, որ ոչ ոք չի զբաղվում այս կամ այն հարցով. ամեն կառույց իր գործառույթներն ունի: Մեր օբյեկտը, որի հետ աշխատում ենք, սփյուռքն է: Մեր գործառույթը երկրի ներսում քաղաքացիների տնտեսական, սոցիալական խնդիրներով զբաղվելը չէ: Ընդհակառակը, մենք պետք է կարողանանք սփյուռքի հետ գործակցության եզրեր գտնել, բերել այդ ներուժը Հայաստան՝ թեթևացնելու Հայաստանի և Արցախի հոգսը: Իհարկե, բարդ ժամանակահատված է՝ տնտեսական ճգնաժամ, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Այսօր Հայաստանի և ԼՂՀ-ի համար առավել կարևոր խնդիր, քան պաշտպանության և անվտանգության հարցերը և բանակի ամենօրյա վերազինումը, մարտունակության բարձրացումը, կարծում եմ, չկա: Եթե չվերազինվենք, կարող ենք այլ խնդիրների առաջ կանգնել...
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)