BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

4 հարց, որոնք կարող են հետաքրքիր զրույցի առիթ դառն

4 հարց, որոնք կարող են հետաքրքիր զրույցի առիթ դառնալ

Կվերբեռնեի՞ք ուղեղը համակարգչի մեջ։


Պատկերացրեք, որ ապագայում հնարավոր կլինի ուղեղը վերբեռնել համակարգչի մեջ՝ ստեղծելով սեփական գիտակցության ամբողջական թվային օրինակը։ Միայն այս նոր տարբերակը ավելի խելացի է ձեզնից և ժամանակի ընթացքում այն սկսում է կուտակել տպավորություններ, որոնք իրականում երբևէ չեք ունեցել։ Կհամաձայնվեի՞ք նման բան անել։ Ինչո՞ւ։ Այդ թվային օրինակը մինչև վերջ կհամարվի՞ ձերը։ Պատասխանատվությո՞ւն եք կրում մի բանի համար, որը անում է ձեր կրկնօրինակը։ Իրավունք պե՞տք է ունենաք հարաբերություններ հաստատել որևէ մեկի կրկնօրինակի հետ։

Ծնողները պե՞տք է իրավունք ունենան փոխել իրենց երեխաների գեները։


Եթե ձեր երեխայի մոտ հայտնաբերել են սրտանոթային հիվանդություն և նրա փրկության համար պետք է ջնջել ինչ-որ գեն, ի՞նչ կանեիք։ Ծնողների մեծամասնությունը միգուցե համաձայնեին։
Իսկ ինչ, եթե երեխային կարելի է ավելի խելացի դարձնել, ավելի գեղեցիկ։ Ծնողները իրավունք պե՞տք է ունենան ընտրելու երեխայի սեռական կողմնորոշումը կամ նրա մաշկի գույնը։ Իսկ ինչ, եթե դրա հնարավորությունն ունենային միայն հարուստները կամ բոլոր ծնողները հնարավորություն ունենային «խմբագրել» իրենց երեխաներին, իսկ դուք՝ ոչ։


Կարդացեք նաև․



 

Պե՞տք է ինքնակառավարվող մեքենան սպանի ուղևորին, որպեսզի փրկի անցորդներին։


Պատկերացրեք, որ ինքնակառավարվող մեքենայով գնում եք երկկողմանի երթևեկությամբ ճանապարհով, երբ երթևեկելի հատվածով վազում է 5 երեխա։ Մեքենան երեք տարբերակ ունի․ մխրճվել երեխաների մեջ, հանդիպակած մեքենայի մեջ կամ կողքի ծառի մեջ։ Առաջին դեպքում կարող է մահանալ 5 մարդ, երկրորդ դեպքում՝ երկուսը, երրորդում՝ մեկը։ Ինչպե՞ս ծրագրավորել մեքենային այդպիսի դեպքերում։ Նա պետք է փորձի փրկել ուղևորի՞ն, թե որքան հնարավոր է շատ կյանք։
Պատրա՞ստ եք նստել մի մեքենա, որը կարող է որոշել սպանել ձեզ։ Կգնայի՞ք ձեր երեխայի հետ։ Պե՞տք է բոլոր ինքնակառավարվողները աշխատեն մեկ կանոնով կամ կարելի՞ է մեքենային վճարել, որպեսզի այն առաջին հերթին փրկի ուղևորին։

Ինչպիսի՞ բարոյական արժեքներ պետք է ներդնենք արհեստական ինտելեկտում


Պատկերացրեք խելացի ռոբոտներով աշխարհ։ Մեքենաներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են մարդուն, որոնք չեն տարբերում բարին չարից, արդարությունը՝ անարդարությունից։ Առաջանում են բազմաթիվ հարցեր և խնդիրներ։ Սակայն դրանց մեջ բարոյական արժեքներ ներդնելը ավելի խնդրահարույց է, քանի որ այդ արժեքները պետք է ընտրեն մարդիկ։
Ո՞ր արժեքներին նախապատվություն տալ։ Ո՞վ պետք է լուծի, ո՞ր հայացքներն են ամենաճիշտը։ Պե՞տք է յուրաքանչյուր երկիր համաձայնվի արժեքների որոշակի հավաքածուի հետ։ Եվ պե՞տք է ռոբոտին հնարավորություն տալ, որպեսզի այն կարողանա փոխել իր կարծիքը։

LIFEHACKER

Տարածել