Լեոնիդ Ենգիբարյան. 10 ասույթ-պտույտ-թախծույթ
Լեոնիդ Ենգիբարյան (15 մարտ, 1935 - 25 հուլիս, 1972) արվեստագետն իր մեջ ներառում է երեք անձի: Կրկեսի, էստրադայի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: Կինոյի արտիստ: Բարձրաճաշակ և խիստ ինքնատիպ գրող` մանրաքանդակների ու կարճ նովելների անզուգական վարպետ:
Բացի «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարից` Ենգիբարյանը նկարահանվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի «Այբոլիտ 66», Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար», Յուլի Ռայզմանի «Կոմունիստ» ֆիլմերում: Նկարահանվել է նաև Ենգիբարյանի կրկեսային ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ` «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է» և «2 Լեոնիդ 2»:
♦
«Պետք է գնամ: Վաղը մարտ ունեմ: Ու ես հաղթելու եմ: Անպայման հաղթելու եմ, անպատճառ հաղթելու եմ, թե որ այսպես անհույս պարտվել եմ»:
♦
««Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար»:
http://www.youtube.com/watch?v=ckFOHAcfWBs
«Չեմ հասկանում: Ոչինչ չեմ հասկանում: Չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր նորմերը, ձեր սերը` մեծահասկաներ: Չգիտեմ`ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ապրել չկարողացա, իսկ իմ աշխարհում ես լիովին միայնակ եմ»:
♦
«Միայն դռներն ու պատերն են, որ անառիկ են լինում, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճան են լինում»:
♦
«Ներկայացման եկած բոլոր բերանբացները, չգիտես ինչու, ուզում են միմին անպայման անկյուն սեղմել, բռնացնել նրա ֆալշը և վերջին մեխը խփել նրա դագաղին»:
http://www.youtube.com/watch?v=zLfZN-FhJhM
«Մարդու կյանքում ամենակարևորը աստիճաններն են: Դրանցով մենք բարձրանում ենք ու իջնում (ոչ միշտ և ոչ բոլորը` ինքնուրույն), մենք աստիճաններով մագլցում ենք վեր, երբեմն մի ցատկով թռնում ենք երկու աստիճանի վրայով, երբ երջանիկ ենք, ու նետվում ենք դեպի հաջողության երանելի, մարմարե աստիճանավանդակ, որը հաճախ այնքան խախուտ է»:
♦
«Նրանք, ում սիրում են, միշտ այնքան արտակարգ են, արտասովոր ու չտեսնված»:
♦
«Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց»:
♦
«Ծաղրածու միմոսը կրկեսի 13-մետրանոց ասպարեզը մեծացրեց, դարձրեց հողագնդի չափ, ավելին` դարձրեց տիեզերք»:
http://www.youtube.com/watch?v=x8BaNm9ah8U
«Հանդիսատեսը կնոջ պես է: Երբ պահանջում է սիրաշահել իրեն, երբ հիստերիա է բարձրացնում ու անկանխատեսելի քմահաճույքներ է առաջ մղում, նմանվում է այն միակ, ցանկալի ու տանջամահ անող էակին, որը լիակատար տնօրինում է պոետի սիրտը»:
♦
«Աստղագետները հաշվում են դեղին աստղերը մութ երկնքում: Նրանց հայացքները միշտ վեր են: Իմը` վար է հակված: Կարծում ես` այն պատճառո՞վ, որ ինձ ասացիր` Չեմ սիրում քեզ: Ոչ, ոչ: Պարզապես ես էլ եմ հաշվում դեղին աստղերը` թղկենու դեղին տերևները` գիշերվա սև ասֆալտի վրա»:
newmag #68 մարտ / ապրիլ