Այս գիրքը ոգեշնչող պատմություն է
Զորիկ Սամվելյան
Հենց հիմա այս գիրքն եմ կարդում։ Գիրքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված մի խենթ տղայի մասին է, որը մոտ 20 տարեկան հասակում հասնում է իր նպատակին և տեղափոխվում է ԱՄՆ, իսկ արդեն այստեղ սկսվում է աներևակայելին։ Այս գիրքը ոգեշնչող պատմություն է 21 դարի գլխավոր մարդու` Իլոն Մասկի մասին։
Էշլի Վենս
3900 ֏
Նկարագրություն
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն: