Եթե մի բառով նկարագրեմ գիրքը, ապա այդ բառը կլինի մոտիվացիան
Արաքսի Խոյլունց
Երազե՛ք ու անդադար աշխատեք՝ ձեր երազանքները իրականացնելու համար։ Եթե մի բառով նկարագրեմ գիրքը, ապա այդ բառը կլինի մոտիվացիան։
Գիրքը կարդալու ամբողջ ընթացքում կարծես հենց Իլոն Մասկը խրախուսի վեր կենալ տեղիցդ ու ինչ-որ բան անել…Չէ ոչ թե ինչ-որ բան,այլ հենց այն ինչ ցանկանում ես, հենց այն ինչի մասին անգամ վախենում ես բարձրաձայնել։ Ամեն էջում մի նոր մարտահրավեր է և ուրեմն նոր հնարավորություն։ Ամեն էջում նոր ձախողումներ են ու մարդիկ,ովքեր չեն զլանա ասել,որ չկարողացար ու միաժամանակ գրքի ամեն էջը ցույց է տալիս,որ նրանք սխալվում են։ Գիրքը մի մարդու մասին է, ով չվախեցավ երազել ու համարձակվեց երազանքները իրականացնել։ Դժվար,բայց ոչ անհնարինի մասին մի պատմություն, որը կրկին ապացուցում է,որ եթե կարողացել է մեկը,կարող ես նաև դու, եթե չի կարողացել ոչ մեկը,դու կլինես առաջինը...
Էշլի Վենս
3900 ֏
Նկարագրություն
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն: