BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Իլոն Մասկ

Կարդալ Տիեզերքով, հրթիռներով, էլեկտրամոբիլներով, և կենսագրականներով հետաքրքրվածներին

Կարդալ Տիեզերքով, հրթիռներով, էլեկտրամոբիլներով, և կենսագրականներով հետաքրքրվածներին

Արման Ավետիսյան

Էշլի Վենս «Իլոն Մասկ. Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ» Ուզում եմ մեռնել` իմանալով, որ մարդկությանը փայլուն ապագա է սպասվում: Երևի թե մարդիկ այլևս չեն ակնկալում, որ տեխնոլոգիաներն աշխարհն ավելի լավը կդարձնեն: 1995թ. Մասկը հիմնեց Zip2 ընկերությունը: Այն նման էր Google Maps ծրագրին` համադրված Yelp կատալոգի հետ: 1999թ. Compaq ընկերությունն այն գնեց 307 մլն դոլարով: Մասկը հիմնեց PayPal վճարային համակարգը: 2002թ. eBay-ն այն գնեց 1.5 մլրդ դոլարով: Սրանից հետո Մասկը որոշեց 100 մլն դոլար ներդնել SpaceX, 70 մլն` Tesla և 10 մլն` SolarCity ընկերություններում: Մարկ Ցուկերբերգը ցանկանում օգնել ձեզ, որ ձեր ընկերներին ցույց տաք մանուկ հասակի նկարները, մինչդեռ Մասկը ցանկանում է... դե, ինչպե՞ս ճիշտ ձևակերպեմ... մարդկությունը փրկել կամա թե ակամա ինքնաոչնչացումից: Մասկն առաջին հայացքից տարօրինակ է թվում: Սակայն, երբ ուսումնասիրում ես նրա կյանքը, հասկանում ես, որ շատ պարզ բան է ասում (ըստ իս). մարդկությունը փրկելու համար պետք է բնակեցնել Մարսը: Սա է Մասկի գլխավոր նպատակը: Ու նա իր կաշվից դուրս գալով անում է հնարավոր և անհնար բոլոր քայլերը նպատակին հասնելու համար: Թե ինչքանով Մասկին կհաջողվի հասնել իր նպատակին` ցույց կտա միայն ու միայն ժամանակը: Սակայն անհերքելի է փաստը, որ Իլոն Մասկն արդեն իսկ դարձել է կենդանի լեգենդ, բազում մարդկանց ոգեշնչման ու մոտիվացիայի աղբյուր: Անկեղծ ասած, Մասկն իմ համար էլ է շատ իրավիճակներում ոգեշնչման աղբյուր, քանի որ բազում անգամներ ապացուցել է, որ անհնար բան չկա կյանքում, անհրաժեշտ է միայն տքնաջան աշխատել: Դե իսկ գիրքը ներկայացնում է Մասկի անցած ուղին` դպրոցական կյանքի խնդիրներից, բարդույթներից, բիզնեսում և անձնական կյանքում ձեռք բերած հաջողություններից ու կրած վնասներից, ձախողումներից մինչև անհավանական նվաճումները: Խորհուրդ եմ տալիս կարդալ Տիեզերքով, հրթիռներով, էլեկտրամոբիլներով, ինչպես նաև կենսագրականներով հետաքրքրված մարդկանց: Եվ իհարկե շնորհակալություն Newmagին` գիրքը հայ ընթերցողներին ներկայացնելու համար:

Տարածել

Իլոն Մասկ
Իլոն Մասկ

Էշլի Վենս

3900 ֏

Նկարագրություն

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

Այլ կարծիքներ