BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Իլոն Մասկ

Այս աշխատանքը հրաշալի ուղենիշ կարող է լինել

Այս աշխատանքը հրաշալի ուղենիշ կարող է լինել

Մոնիկա Ալավերդյան

Գրքում ներկայացված է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի, նորարար և գործարար Իլոն Մասկի կենսագրությունը։ Հեղինակը գիրքը գրել է երկու տարիների ընթացքում Մասկի և նրա մտերիմների հետ անցկացրած հարցազրույցների միջոցով հավաքագրած նյութի հիման վրա։ Այն պատմում է մի երազող մարդու մասին, ով հավատում էր իր երազանքին և պատրաստ էր անել ամեն ինչ՝ հանուն իր երազանքի կատարման՝ երբեմն նույնիսկ հանուն դրա զոհաբերելով ընտանիքը, ընկերներին ու ինչու չէ, իր կյանքը։

Մասկն իրական ապացույց է այն համոզմունքի, որ եթե ամբողջ հոգով ու սրտով նվիրվես առաջին հայացքից անհեթեթ թվացող ու անիրական գաղափարների իրականացմանը, կարող ես հաջողության հասնել։ Հեղինակը ներկայացնում է ոչ միայն Մասկի դրական հատկանիշները, այն է՝ անսահման աշխատասիրությունը, ռիսկի դիմելու պատրաստակամությունը, կառավարելու ձիրքը, ի վերջո, բացառիկ հնարամտությունը, այլև մատնանշվում է Մասկի բացասական կողմերը՝ ցույց տալով, որ ի վերջո նա հասարակ մահկանացու է, ով կարող է սխալներ գործել։

Վենսը գրքում ներկայացնում է Մասկի ամբողջական կենսագրությունը՝ ՀԱՀ-ում անցկացրած դժվար մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու գրանցած անհավանական հաջողությունները, որի հետևում անդուլ աշխատասիրությունն ու մշտապես ռիսկի դիմելու պատրաստակամությունը։ Այս աշխատանքը հրաշալի ուղենիշ կարող է լինել հատկապես ստարտափով հետաքրքվող երիտասարդների համար, ում խթան կտա անդադար երազել, աշխատել ու գործել հանուն իրենց երազանքի իրականացման։

Գիտեք՝ գրքի ամբողջ ընթերցանության ժամանակ ինքս ինձ հարց էի տալիս՝ իսկ Մասկն արդյոք երջանի՞կ է ու էդպես էլ չկարողացա գտնել հարցիս պատասխանը, սակայն վստահ եմ,որ Իլոն Մասկի նման մարդիկ մեր հասարակության համար կենսական նշանակություն ունեն ու իրենք ծնվել են հատուկ առաքելությամբ և երևի թե հենց դա է իրենց երջանկության բանաձևը։

Գիրքն ավարտվում է Մասկի հետևյալ երազանքի ներկայացմամբ՝ - Կուզեի մեռնել Մարսի վրա,-ասաց նա, բայց ոչ անհաջող վայրէջքի պատճառով։ Կուզեի ուղևորվել Մարս, վերադառնալ, հետո, երբ մոտ 70 տարեկան լինեմ, նորից թռչել Մարս ու մնալ այնտեղ։ Դե ինչ, վստահ եմ՝ Մասկի այս երազանքը ևս իրականություն է դառնալու։ Սպասենք, տեսնենք ․․․

Տարածել

Իլոն Մասկ
Իլոն Մասկ

Էշլի Վենս

3900 ֏

Նկարագրություն

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

Այլ կարծիքներ