














Հուսիկ Քեշիշյան
Պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն բառարան
7800 ֏
Նկարագրություն
«Պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն» բառարանը պարունակում է շուրջ 14 հազար առօրյա գործածվող կարեւորագույն բառեր։ Այն նախատեսված է երկու ժողովուրդների լեզուներն ու մշակույթն ուսումնասիրող ուսանողների և գործարարների համար: Աշխատության նպատակը բառարանից օգտվելու մատչելիությունն է։ Այստեղ տեղ են գտել երկու լեզուներում ամեն օր օգտագործվող բառերը, որոնց իմաստը բացատրվում է կարճ ու կոնկրետ։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը فرهنگ فارسی- ارمنی و ارمنی - فارسی
Կատեգորիան Գիտահանրամատչելի
ISBN 978-9939-0-4370-8
Հրատարակության տարին 2023
Էջերի քանակը 648
Չափսը 11x17, կոշտ կազմ
Հեղինակներ

Հուսիկ Քեշիշյան
Հուսիկ Քեշիշյանը (ծնվ. 1940 թ.) բարձրագույն կրթությունը ստացել է Թեհրանում, ուսումնասիրել է պարսկերեն լեզու և գրականություն։ 1969 թվականին Քեշիշյանների ընտանիքն Իրանից ներգաղթել է Հայաստան։ Քանի որ Քեշիշյանը տիրապետում էր հայերենի միայն դասական ուղղագրությանը և գրաբարին, հենց այդ տարիներին Երեւանի պետական համալսարանում ուսումնասիրում է նաև հայերենի նոր ուղղագրությունը, մասնագիտանում է թարգմանչական գործում։
Թողնել կարծիք