
About
Սեպտեմբերի 9-ին Newmag հրատարակչությունը «Աքսել Մոնդրիանի» և «Պողոսյան հիմնադրամի» հետ առաջին անգամ կներկայացնի փառատոն՝ ֆրանսիական շնչով։ FRANCOFEST-ը տեղի կունենա «Սիրահարների այգում»՝ կեսօրից մինչև ուշ երեկո։
Փառատոնն ունի մի քանի լոկացիա՝ ռելաքս զոն, շնորհանդեսների ու ներկայացումների հարթակ, գրքի տոնավաճառ:
Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր։ Բացի այդ, այդ օրն այգում ներկայացված կլինեն ֆրանսիական հայտնի բրենդներ, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կանցկացվեն ֆրանսերենի էքսպրես դասեր, փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ընթերցում, քննարկում-զրույց գրողների հետ, խաղարկություն, հյուրասիրություն, գալլահամերգ։