BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպիսին է աղմկոտ, դաժան ու փորձություններով լի 20

Ինչպիսին է աղմկոտ, դաժան ու փորձություններով լի 20-րդ դարը փիլիսոփա Ալան Բադիուի աչքերով (տեսանյութ)

newmag-y-n

Փիլիսոփայական աշխատություն, որը դիտարկում է մի ամբողջ դարաշրջան, մի ամբողջ 100-ամյակ, որի ընթացքում տեղի ունեցավ երկու աշխարհամարտ, ցեղասպանություններ, հայտնագործություններ, առաջընթացներ ու հետընթացներ: Այս աղմկոտ 20-րդ դարի մասին գրեցին շատերը. պատմական

20-րդ դարը սկսվեց առաջընթացի մեծ հույսով, երազանքներով ու երկինքը լուսավորող հրավառությամբ։ Մարդիկ հույս ունեին, որ սկսվում է լուսավոր ժամանակաշրջան: Դրան հավատում էին նույնիսկ նրանք, ովքեր առաջիկայում ամենինց շատն էին տառապելու։ Դա մի ժամանակաշրջան էր, որի ընթացքում իրականություն դարձավ մարդու հազարամյա երազանքը՝ երկնքում սավառնելը:

Բացի այդ՝ մարդկությունը հենց նոր էր սկսել վայելել 6 ձիաուժ հզորությամբ ու 40կմ ժամ արագությամբ ընթացող նժույգը, որի արագությունն ու հզորությունը հետագայում հարյուրապատկվելու էր։ Նոր դարաշրջանը կատարելագործեց նաև հին զենքերը։  Տերությունները դարը ողջունեցին նոր զենքերի պայթյուններով ու աշխարհի քաղաքական քարտեզը վերաձևելու վճռականությամբ։ 1914-ին պայթեց առաջին համաշխարհային պատերազմը, որը խլեց 10 մլն կյանք, վիրավորվեց և հաշմվեց 20 մլն մարդ: Հենց առաջին համաշխարհայինի տարիներին Թուրքիան իրագործեց մարդկության առաջին հավաքական հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի հետևանքով կայսրության տարածքում ապրող 2,5 մլն հայերից զոհվեց 1,5 մլն-ը: 800 հազար հայեր գաղթական դարձան, բռնի իսլամ ընդունեց 200 հազար հայ:

20-րդ դարը սկսեց հանգուցալուծվել 1989-ի Բեռլինյան պատի փլուզումով, որից հետո փլուզվեց նաև խորհրդային Միությունը։

20-րդ դարի առաջին տասնամյակն ամենևին էլ չտվեց հին հարցերի պատասխանները՝ ավելին նոր հարցեր առաջադրեց: Մարդկությունը շարունակեց ավելի ու ավելի կատարելագործել զենքերն ու զինտեխնիկան։ Պարտված ժողովուրդները չէին հաշտվում իրենց պարտության հետ, հաղթածներն էլ ձգտում էին վերաբաժանել իրենց բաժին հասած ավարը: Հաջորդած տասնամյակները ռազմատեխնիկական մրցավազքի փուլ էին՝ նոր պատերազմի պատրաստվելու համար։

Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային պատերազմը՝ Երկրորդ աշխարհամարտը, սկսվեց 1939 թվականին։ Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,մլրդ 700 մլն բնակչությամբ: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում 22 միլիոն քառալուսի կմ տարածքում: 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն մարդ, հաշմանդամ դարձան 95 մլն-ը: Պարտվեցին այն պետությունները, որոնք սանձազերծել էին պատերազմը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆաշիստական Գերմանիան իրականացրեց երկրորդ հավաքական հանցագործությունը՝ Հրեաների ցեղասպանությունը: Նացիստական իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց հալածանքները: Նախ ստեղծվեց հալածանքների օրենսդրական բազան, հետո կառուցեվցին համակենտրոնացման ճամբարները: Լեհաստանյան ներժուժումից հետո ստեղծվեցին հրեաների մեկուսացման գետտոներ։ համակարգված կերպով ոչնչացվեց 6 միլիոն եվրոպացի հրեա:

20-րդ դարի երկրորդ կեսն անցավ Սառը պատերազմի գաղափարական հակամարտության պայմաններում: 20-րդ դարի վերջին տասնամյակը վերաձևակերպումների, պատմական խմբագրումների ժամանակաշրջան էր։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ նահանգները փորձարկեց առաջին ատոմային ռումբը։ 1945-ի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա, օգոստոսի 9-ին՝ Նագասակիի վրա՝ մոխրի կույտի վերածելով դրանք: Բայց երկրորդ աշխարհամարտը նույնպես չլուծեց 20-րդ դարի կնճռոտ հարցերը։ Հաղթած պետությունները դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։

20-րդ դարի երկրորդ կեսն անցավ Սառը պատերազմի գաղափարական հակամարտության պայմաններում: Ի վերջո, 20-րդ դարի վերջին տասնամյակը վերաձևակերպումների, պատմական խմբագրումների ժամանակաշրջան էր։ Սոցիալիզմի ու կապիտալիզմի դարակազմիկ բախումն ավարտվեց սոցիալիստական գաղափարախոսության տոտալ կործանումով:

20-րդ հարյուրամյակը  փիլիսոփայական դիտանկյունից Ալան Բադիուն ներկայացնում է իր «Դարը» աշխատությունում։Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը ՝Հոլոքոստը, Գուլագը. ըստ ֆրանսիացի փիլիսոփայի, այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, և այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ՝ տալով միլիոնավոր զոհեր, կորուստներ ու հետընթաց։

Զոհրաբ Հարոյան

Տարածել