Սուրբ պոռնիկները․ ինչպիսի՞ն էր մարմնավաճառությունը Հին Հայաստանում, Եգիպտոսում, Հռոմում

January 28, 2017

Ամենահին մարմնավաճառները քրմուհիներն էին, քանի որ տրվում էին ոչ թե գումարի դիմաց, այլ հետևում էին որոշակի ավանդույթների կամ ծիսակարգերի։ Այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ միամուսնությունը չամրապնդեց իր դիրքերը և բազմակնությունը մղեց երկրորդ պլան։
Կրոնական մարմնավաճառությունը մարդու ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների միասնույթունն էր։ Այս դեպքում կինը տղամարդուն տրվում էր ոչ թե նյութական շահի, այլ հանուն մեկ կամ մի քանի աստվածների հավատի։  Ծիսակարգային մարմնավաճառությունը առաջացել է Արևելքում և հետո տարածվել է Հունաստանում և Հռոմում։ Սկզբում նման ծիսական տորանակատարություններ անցկացվում էին պտղաբերության աստվածների տաճարներում․ Իվանինը կամ Իշտարինը՝ Միջագետքում, Մելիտայինը՝ Բաբելոնում, Աստարտինը՝ Փյունիկիայում, Անաիսինը՝ Հայաստանում, Իսիդինը՝ Եգիպտոսում։

ԲԱԲԵԼՈՆ


Բաբելոնում յուրաքանչյուր կին պարտավոր էր կյանքում մեկ անգամ գալ Մելիտա աստվածուհու տաճար և տրվել առաջին իսկ օտարականին, որը նրան կընտրի և փեշին մի բուռ մետաղդրամ կնետի։ Սա վերաբերվում էր բաբելոնացիների բոլոր դասի ներկայացուցիչներին՝ ստրուկներից մինչև թագուհիներ։ Գեղեցկուհիները տաճարում օրերով չէին մնում, նրանց ընտրում էին, կատարում սեռական ակտը և միանգամից բաց թողնում տուն։ Տգեղ կանայք երբեմն ստիպված էին լինում ապրել տաճարում տարիներով` սպասելով իրենց մասնակցությանը։ Եթե կինը չկատարի իր պարտքը, ապա նա իրավունք չունի տուն վերադառնալ։

Այդպիսի ճանապարհով վաստակած գումարը  սուրբ էր համարվում, իսկ կանայք՝ ծիսակարգից հետո գտնվում էի աստվածուհու պաշտապնության ներքո։ Հայտնի տիկինները տաճար էին գալիս զարդարված կառքերով, աղքատները գալիս էին ոտքով, նստում տաճարում և գլուխները կապում ժապավենով։  «Ես կանչում եմ Մելիտա աստվածուհուն»։ կինը չէր կարող հրաժարվել և ստիպված էր ընդունել նույնիսկ ամենաչնչին գումարը։
Գենետիկայի տեսանկյունից ծիսակարգը լայնացնում էր բնակիչների միջև եղած կապերը, քանի որ կանայք հաճախ օտարականներից էին երեխա ծնում, որոնց Բաբելոնում վերագրում էին կախարդական ուժով։

Փյունիկիա


Փյունիկիայում գոյություն ուներ Աստարտ աստվածուհու տաճարը, որտեղ մշտապես ապրում էին պոռնիկները, ովքեր ծառայում էին քրմերին ու օտարականներին։ Ամեն տարի՝ Աստարտի տոնին, սուրբ պոռնիկների քանակը մի քանի անգամ ավելանում էր։ Փյունիկցի կանայք՝ գլուխները եղեգնյա ծաղկեպսակով զարդարած, նստում էին ճանապարհի երկայնքով։ Նրանք տրվում էին ցանկացած անցորդի՝ հանուն աստվածուհու։ Միայն ծիսակարգի ավարտից հետո կանայք կարող էին հանել ծաղկեպսակները և վերադառնալ տուն։
Փյունիկցիները նույնպես ունեին օտարականների հանդեպ յուրօրինակ պաշտամունք և հայրերը պետք է իրենց չամուսնացած աղջիկներին տրամադրեին օտարականներին:

Բացի այդ, Փյունիկիայում չամուսնացած կանանց մեծամասնությունը մարմնավաճառությամբ էր զբաղվում, որպեսզի օժիտ դիզեն և ամուսնանան։ Առևտրային քաղաք Կարթագեն մեկնելիս աղջիկները փնտրում էին տարբեր երկրների առևտրականների, որպեսզի տրվեն նրանց։ Անհրաժեշտ գումար հավաքելուց հետո կանայք հաճախ մեծ գումարներ էին նվիրաբերում տաճարների և հուշարձանների կառուցմանը։ Լինում էր նաև, որ որպեսզի հաջող ամուսնություն ունենան, կուրտիզանուհիները ավելի շատ գումար էին նվիրաբերում հանուն աստվածների, քան հարուստ արհեստավորներն ու առևտրականները:

Եգիպտոս


Եգիպտոսում մարդիկ երկրպագում էին Օսիրիս արևին` որպես առնականության սկզբնավորող, և երկրի ու պտղաբերության աստվածուհի Իսիդին` որպես կանացիության սկզբնավորող։  Քրմուհիները մասնակցում էին երթերի, որոնց ժամանակ իրենց կրծքին կրում էին ֆալոսների նման ոսկե սափորներ, որոնք համարվում էին գերագույն աստվածության սրբություն և հաճույքի գործիք։ Հանուն Իսիդի՝ տղամարդիկ և կանայք նավակներով լողում էին Նեղոսի երկայնքով, նվագում էին երաժշտական գործիքներով և երգում էին երգեր, այնուհետև կանայք բարձրացնում էին հագուստները և մերկացնում կրծքերը՝ տղամարդկանց հրավիրելով զուգավորվելու։ Իսիդի տաճարում միաժամանակ հավաքվում էին հարյուր հազարավոր ուխտավորներ։
Եվ տոներին, և թե սովորական օրերին, Իսիդի տաճարում պոռնիկներ էին ապրում, ովքեր բավարարում էին քրմերին ու օտարականներին։ Պոռնիկների վաստակած ամբողջ գումարը տնօրինում էին քրմերը՝ ըստ հայեցողության։ Կրոնական մարմնավաճառությունը ծաղկում էր արարողությունների ժամանակ, որին հաջորդում էր երկարատև ժուժկալությունը։ Հերոդոտոսը և Էպիֆան գրում են, որ այս ծիսակատարությունները ուղեկցվում էին երկարատև օրգիայով:

Եգիպտացիները նաև կուսազրկության ծիսակարգ ունեին։ Պատանի աղջիկների հայրերը նրանց բերում էին տաճար և զոհաբերում Օսիրիսին։ Աստծու գործառույթն իրականացնում էին քրմերը, որոնք աստծու և մարդկանց միջև միջնորդի դեր էին կատարում։ Հետաքրքիր է, որ միայն գեղեցիկ աղջիկներին էին զոհաբերում։ Արարարողակարգի ավարտից հետո նրանք կարող էին բարեհաջող կերպով ամուսնանալ։
Գոյություն ունի հիպոթեզ այն մասին, որ նմանատիպ ծիսակարգերը, որոնք հաճախ մասսայական բնույթ էին կրում, (որոշ տվյալներով Իսիդի տոնին մասնակիցների թիվը հասնում էր 700 հազարի), ուժեղ ազդեցություն էին ունենում եգիպտացիների բնավորության վրա։ Սա ծաղկեցնում էր սուրբ մարմնավաճառությունը և անբարայոկանությունը իր սահմաններից դուրս էր գալիս։ Հայտնի է, օրինակ, որ հենց ինքը՝ Քեոփսը, ով տարված էր բուրգի շինարարությամբ, սեփական աղջկան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել։ Հորը նվիրված լինելով, նա յուրաքանչյուր տղամարդուց ոչ միայն գումար էր խնդրում, այլև քար բուրգի կառուցման համար։ Այդ քարերից, ինչպես ենթադրվում է, կառուցվել է 4 բուրգերից մեկը։

Իսրայել


Իսրայելում սուրբ պոռնիկներն ապրում էին տաճարների հարևանությամբ կառուցված շենքում:Այդտեղ գալիս էին պարմանուհիները, որպեսզի իրենց հաղորդակից դարձնեն կրոնական մարմնավաճառությանը: Նրանք դա անում էին գիտակցաբար, բարի կամքով: Շատ հաճախ տաճարներում ապրող աղջիկները, հայտնի ընտանիքներից էին: Նրանք տաճար էին գալիս, որովհետև անկարող էին ծառայել մեկ տղամարդու և տրվում էին մի ամբողջ ժողովրդի:
Անառակների հետ հարաբերումն օծում էին երկու քրմերը (ինչպես հիմա է, երբ ամուսնությունները երկու վկաների ներկայությամբ է տեղի ունենում), որը արդեն չէր համարվում անբարոյականություն։ Հին հրեաներն այս ամենին նորմալ էին վերաբերվում և համարում էին կարճաժամկետ ամուսնություն՝ մեկ գիշերվա համար։ Սակայն օտարականները, առևտրականները և զինվորականները տաճար էին գալիս բացառապես միայն նրա համար, որպեսզի թուլացնեն սեռական լարվածությունը, որը ոչ մի կերպ չէր ազդում անառակների համբավի վրա։ Նրանց վերաբերում էին հարգանքով և անվանում էին «Իսրայելի ծառաներ»։  Հայրերն իրենց աղջիկներին կարող էին «ծառայության» տալ ցանկացած ժամանակ և ցանկացած ժամկետով։ Աղջիկը ոչինչ չէր ստանում։ Նա փաստացիորեն սեփական հոր կամ տիրոջ ստրուկն էր։ Այս ամենին վերջ է դրել Մովսես մարգարեն, ասելով․ «Ձեր աղջիկներին մի վաճառեք, որպեսզի երկրի հողը չպատվի կեղտով»։

Հայաստան


Հայաստանում երկրպագում էին Անաիս պտղաբերության աստվածուհուն: Նրա համար կառուցում էին տաճարներ: Կանայք, ովքեր որոշել էին իրենց ամբողջ կյանքը զոհել աստվածուհուն, ապրում էին տաճարի շուրջ կառուցված տներում, որոնք պատված էին բարձր պատերով: Պատերից ներս մտնելու իրավունք ունեին միայն օտարականները, ովքեր կարող էին ընտրել ցանկացած կնոջ, վճարել և օգտվել ծառայություններից: Սակայն ոչ բոլոր կանայք կարող էին հայտնվել այնտեղ: Միայն հայտնի և արիստոկրատ ընտանիքների գեղեցկուհիները կարող էին նվիրաբերել իրենց աստվածուհուն:

Երբ կանայք հեռանում էին տաճարներից, ապա նրանք պետք է իրենց ամբողջ ստացած հասույթը նվիրաբերեին տաճարին: Միայն այս ամենից հետո նրանք կարող էին հաջող ամուսնություն ունենալ: Ամենացանկալի հարսնացուները համարվում էին նրանք, ովքեր ամենաշատ  հաճախորդներն են ունեցել:

Հին Հունաստան


Հունաստանում երկրպագում էին Աֆրոդիտեին՝ սիրո և պտղաբերության աստվածուհուն: Աֆրոդիտեի պաշտանմունքից ծնվել է սիրո պաշտանմունքը, իսկ դրանից էլ, իր հերթին, ծնվել է ծիսակարգային մարմնավաճառությունը: Աթենքում ծաղկում էին հասարակաց տները, որոնց հիմնադիրները սրընթաց կերպով հարստանում էին և ստացված հասույթով կառուցում էին տաճարներ՝ ի պատիվ աստվածուհու:
Ամեն ամսվա չորրորդ օրը՝ Աֆրոդիտեի տոնի ժամանակ, տաճարների և աստվածուհու արձանների շուրջ հավաքվում էին հազարավոր թեթևաբարո կանայք և տրվում էին տղամարդկանց: Հավաքված ամբողջ գումարը նրանք նվիրաբերում էին տաճարին: Այս ամենը կատարվում էր օրը ցերեկով և տաճարների շուրջը խիտ մացառուտներ էին տեղադրում, որպեսզի զույգերին կողմնակի մարդիկ չտեսնեն:

Օլիմպիական խաղերից առաջ մասնակիցները հանդիսավորությամբ երդվում էին, որ հաղթանակի դեպքում Աֆրոդիտեին հաղորդակից կդարձնեն 50 կամ 100 պարմանուհիների, որպեսզի նրանք ապրեին տաճարներում և սպասարկեին օտարականներին: Մեզ են հասել նաև Պինդարոսի խոսքերը նվիրված Քսենոփոնի հաղթանակին. «Դուք, որ բոլոր օտարականներին հյուրընկալում և ապաստարան եք տալիս, դուք՝ Պիտո աստվածուհու քրմուհիներդ՝ հարուստ Կորինֆեում, խունկ ծխեցրեք Աֆրոդիտեի դիմանկարի դիմաց, և կանչելով սիրո մորը, աղոթեք, որպեսզի նա չհրաժարվի երկրային ողորմածությունից և տա մեզ այն երանությունը, որը մենք վայելում ենք, քաղելով ձեր գեղեցկության նուրբ գույնը»։

Հին Հռոմ


Հռոմում Վեներա տաճարի շուրջ ամեն գիշեր հավաքվում էին կուրտիզանուհիները, որպեսզի գրավեին տղամարդկանց։ Հավաքած գումարի մի մասը նրանք նվիրաբերում էին հովանավոր աստվածուհուն։ Կուրտիզանուհիները մասնակցում էին կրոնական բոլոր տոնակատարություններին։ Հետաքրքիր է, որ Հռոմում տոնական գինարբուքին մասնակցում էին նաև պատվարժան և ամուսնացած կանայք։ Նրանք մարմնավաճառներից տարբերվում էին միայն նրանով, որ գլուխները ծածկված էր պատմուճանով։ Թեթևաբարո կանանց մասնակցությամբ գինարբուքն անցկացվում էր աստվածների արձանների տակ, որոնց գլուխները և սեռական օրգանները զարդարված էին ծաղկեպսակներով։

Հին Հռոմում երկրպագում էին Մուտունուս աստծուն, որը մնացած աստվածներից տարբերվում էր նրանով, որ բազմած էր գահին։ Նախքան ամուսնանալը, աղջիկը պետք է նստեր Մուտունուսի գոգին։ Աստծո արձանը պատկերվում էր  կանգուն սեռական օրգանով, և աղջիկները նրա հետ սեռական ակտ էին ունենում՝ իրականում զրկվելով կուսությունից։ Այդ քայլին էին դիմում նաև ամուսնացած կանայք, որպեսզի Մուտունուսը օգներ նրանց հղիանալ։
Սեռական ցանկությունները  չեն անհետացել, մարմնավաճառությունը հիմա էլ գոյություն ունի: Այս մասնագիտությունից անհետացել է միայն սրբության տարրը, որն անկասկած գոյություն է ունեցել անառակների սրտում։ Նրանք իրենց մարմինն ու հոգին նվիրաբերում էին հանուն աստծվաների։ Նրանք այս ամենին խորապես հավատում էին և աստվածներից ակնկալում էին փրկություն և խրախուսանք՝ սուրբ և քաղցր չարչարանքների համար։